Wednesday, 22 05 2024
Հայաստանը մասնակցում է ՆԱՏՕ-ի զորավարժությանը
Հաղարծինի քոթեջներից գողություն են կատարել․ կասկածյալները հայտնաբերվել են
«Սրբազան վարչապետ» սցենարը ՔՊ-ն չի էլ քննարկի
Արարատի դպրոցներից մեկում սովորող աշակերտուհուն կանեփից պատրաստված թմրամիջոց է հյուրասիրել
Իջևանցին մերժել է խնդրանքը, ի պատասխան՝ դանակով խփել է իր ոտքին և թիկունքին
Ինչո՞վ է Ալիևը տարբերվում Նեթանյահուից
Լքել Հայաստանը՝ որդուն խրամատում չտեսնելու համար
ԱՄՆ-ն դաշնակցում է Հայաստանի հետ. Բաքվին բացատրել են՝ ինչ պետք է անի
Գալստանյանը շարունակում է սիրո անվան տակ ատելություն տարածել
Սուրբ Գրքի «Հորս տունը» մտածել է՝ իր սեփականն է. Գալստանյանը արձագանքում է Ալեն Սիմոնյանին
Եկեղեցու գույքը պետք է վերադարձվի. Գալստանյանը «Կինո Մոսկվան» է պահանջում
Դատարկ օդերի հետ խոսե՞մ. Գալստանյանն արձագանքում է ընդդիմախոսներին
Էլ տեղ չունեմ, որ բերետավորները չեն խփել. ասում են նորմալ ա. Գառնիկ Դանիելյան
Պաշտպանության նախարարն այցելել է նոր կառուցված զորամաս
Պատերազմի հրահրողն էլ, հեղինակն էլ այսօրվա գործող իշխանությունն է իր ղեկավարի հետ Սրբազան
«Թոխմախի Մհերի» ընտանիքի Դուբայի գույքերը․ դատախազությունը դրանք չի հայտնաբերել
Ձեր տասը մատին էլ մեխ տան՝ դուք մանդատ դնող չեք. ստին էլ չափ կա
Ռոբերտ Քոչարյանը մեր երկրում հանցավոր արժեքներով առաջնորդվելու կնքահայրն է
Մանդատ դրեք, եթե մտածում եք, որ կպչած ենք մեր աթոռից, չեք անի
Բագրատ Գալստանյանը հանդիպել է Արցախի կառավարության ու պատգամավորների հետ
Կապանում հրկիզել են քաղաքապետ Գևորգ Փարսյանին սպասարկող «Lexus»-ը․ ժամանել է ԱԱԾ-ն
ԱՄՆ-ն հետաքրքրված է Հայաստանի հետ գործակցության ընդլայնմամբ
«Պետք է վերջ դրվի Նեթանյահուի ցեղասպան քաղաքականությանը»․ Էրդողան
«Անկախացումից ի վեր ՀՀ-ի և ՄԱԿ-ի համագործակցությունը եղել է բազմաշերտ և արդյունավետ»․ ՀՀ նախագահ
22:45
Զելենսկին զանգահարել է Ալիևին
Ոսկեպարի Սբ Աստվածածին եկեղեցու տանիքածածկերը կնորոգվեն
Եթե «պայթի» Վրաստանը
Իրանի դիրքերը թուլացնելու փորձեր կարվեն. Երևանը պետք է պատրաստ լինի նույնիսկ անհնար սցենարներին
Իրանում լրջագույն խնդիր է օդային փոխադրումը․զարմանալի է, որ նման ուղղաթիռով են տեղափոխել նախագահին
Մոտենում է հերթական տեղումնաբեր ակտիվ ցիկլոնը

«Ժառանգության» պատասխանը Բակո Սահակյանի մամլո խոսնակին

Ստորև ներկայացնում ենք ԼՂՀ նախագահի մամուլի քարտուղար՝ Դավիթ Բաբայանի հայտարարության վերաբերյալ «Ժառանգության» պատասխանը:

«ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանի կողմից ՀՀ ԱԺ-ում ներկայացված՝ «ԼՂՀ ճանաչման մասին» օրենքի նախագծի վերաբերյալ ԼՂՀ նախագահի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանի՝ հայաստանյան տարբեր լրատվամիջոցներում արտահայտած այն դիտարկումները, թե Զարուհի Փոստանջյանը թող ԼՂՀ հարցը բարձրացնի ԵԽԽՎ-ում, հարկ ենք համարում հիշեցնել պարոն Բաբայանին, որ «Ժառանգությունը» և մասնավորապես՝ ԵԽԽՎ-ում նրա ներկայացուցիչ Զարուհի Փոստանջյանը Վեհաժողովում մշտապես հանդես է եկել ԼՂՀ ճանաչվածությանը նպաստող բազմաթիվ նախաձեռնություններով և ելույթներով:

Հիշեցման կարգով ներկայացնենք Զարուհի Փոստանջյանի կողմից հեղինակած և իր նախաձեռնությամբ ԵԽԽՎ լիագումար նիստերում մի քանի տասնյակ պատվիրակների ստորագրությամբ ընդունված բազմաթիվ փաստաթղթերից միայն երկու գրավոր հռչակագիր, որոնք վերաբերում են ԼՂՀ անկախությանը, ժողովրդավարությանը և միջազգային ճանաչման հրատապությանը (տե՛ս. http://report.am/am/news/politics-3/exxv-pastatuxt-lxh-masin, http://www.nkr.am/hy/news/2011-01-28/333/ ): Ի դեպ՝ այդ երկու փաստաթուղթն էլ ԵԽԽՎ-ում ընդունվել են այն ժամանակ, երբ Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական Վեհաժողովում և Նախարարների կոմիտեում նախագահում էր Թուրքիան, իսկ ԵԽԽՎ նախագահն էր Թուրքիայի ներկայացուցիչը: Այդ փաստաթղթերից մեկին անդրադարձել է նաև ԼՂՀ արտաքին գործերի նախարարությունը (տե՛ս. http://www.nkr.am/hy/news/2011-01-28/333/):

Հավելենք նաև, որ պարոն Բաբայանին և Արցախի Հանրապետության իշխանություններին ոչ թե պետք է անհանգստացնի Հայաստանի խորհրդարանում ԼՂՀ դե յուրե ճանաչման հարցի բարձրացումը, այլ Մադրիդյան սկզբունքները, որոնցում ամրագրված է Արցախի սահմանադրապատկան տարածքները հակառակորդին նվիրաբերելը, և որին իրենց համաձայնությունն են տվել ԼՂՀ պաշտոնական ճանաչման նախագիծը ՀՀ խորհրդարանում հետևողականորեն տապալող Հանրապետական կուսակցությունը և նրա ղեկավարը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում