Apple կորպորացիան սկսել Է վերականգնված iPhone 7-երի և 7 Plus-ների վաճառքը, որոնք ավելի վաղ օգտագործվել Էին այլ օգտատերերի կողմից: Սմարթֆոնները մատչելի են սոսկ ԱՄՆ-ում: Այդ մասին գրել Է MacRumors-ը:
Վերականգնված iPhone 7-ը՝ 32, 128 և 256 գիգաբայթ հիշասարքերով, մատչելի Է համապատասխանաբար 500, 590 և 680 դոլար գնով: Այս դեպքում խնայողությունը կազմում Է 50-ից մինչև 70 դոլար:
iPhone 7 Plus-ը վաճառվում Է միայն 32 և 128 գիգաբայթ տարբերակներով՝ համապատասխանաբար 600 և 690 դոլարով:
Apple-ը վերականգնված iPhone-ներն սկսել Է վաճառել 2016 թվականին՝ iPhone 7-ի թողարկումից մի քանի ամիս անց: Ընկերությունում պնդում են, որ կատարում են սարքերի լիակատար արատորոշում, փոխում են կորպուսը, կուտակիչը և այլ բաղադրիչներ: Վերականգված iPhone-ների վրա տարածվում Է նույնպիսի երաշխիք, ինչպես որ նոր սարքերի վրա: