Ռուսաստանի առաջնության16-րդ տուրի շրջանակներում կայացավ «Սպարտակ»-«Զենիթ» հանդիպումը: Առանց երկրպագուների անցած խաղն ավարտվեց 4:2 հաշվով` հօգուտ մոսկովյան ակումբի:
Յուրա Մովսիսյանը դարձավ գոլառատ և հետաքրքիր հանդիպման հերոսը` իր ակտիվում գրանցելով հեթ-տրիկ և հաղթանակ պարգևելով իր թիմին:
Հանդիպման հաշիվը 6-րդ րոպեին բացեց «Զենիթ»-ի ռուս հարձակվող Ալեքսանդր Կերժակովը: 19-րդ րոպեին հյուրերը կարող էին կրկնապատկել առավելությունը, սակայն բրազիլացի Հալկը վրիպեց 11 մետրանոց հարվածից, ով, այնուամենայնիվ, գոլի հեղինակ դարձավ հանդիպման 64-րդ րոպեին: «Սպարտակ»-ի կազմում չորրորդ գոլը հեղինակեց Դենիս Գլուշակովը: 58-րդ րոպեին Յուրա Մովսիսյանին փոխարինեց պարագվայցի հարձակվող Լուկաս Բարիոսը:
Նշենք, որ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Արաս Օզբիլիսը խաղադաշտ դուրս եկավ «Սպարտակ»-ի մեկնարկային կազմում և մասնակցեց ամբողջ խաղին` մեծ աշխատանք կատարելով խաղադաշտում: 58-րդ րոպեին Յուրա Մովսիսյանին փոխարինեց պարագվայցի հարձակվող Լուկաս Բարիոսը:
Ռուսաստանի առաջնություն. 16-րդ տուր
«Սպարտակ» – «Զենիթ»՝ 4:2
0:1 Ալեքսանդր Կերժակով (6’), 1:1 Յուրա Մովսիսյան (33’), 2:1 Յուրա Մովսիսյան (44’), 3:1 Յուրա Մովսիսյան (48’), 3:2 Հալկ (64’), 4:2 Դենիս Գլուշակով (83’)







































