Monday, 29 04 2024
Գյումրի-Արմավիր ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է
«Թշնամանքին մեկընդմիշտ վերջ տալու հնարավորություն է ստեղծվել». Ամիրբեկով
Երբ զանգում է Բլինքենը. կմնա՞ Ալիեւը «Ալմաթիի ռեժիմում»
Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարները կհանդիպեն Ալմաթիում
Բողոքի ցույցերի ժամանակ խուլիգանության 6 մասնակիցներից 3-ը կալանավորվել են
Վրաստանի խորհրդարանում մեկնարկել է «օտարերկրյա գործակալների» մասին օրենքը հանձնաժողովի քննարկումները
11:00
Ֆասթ Բանկը մեկնարկել է դրամային պարտատոմսերի նոր տրանշի տեղաբաշխումը
Դեսպան Մակունցը Կոլորադոյի համալսարանի ղեկավարությանն է փոխանցել ԵՊՀ ռեկտորի առաջարկը համագործակցության վերաբերյալ
Ուղիղ․ ԱԺ Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստ
10:15
ԱՄՆ նախագահի թեկնածուն ձերբակալվել է
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
Ապրիլի 21-ին Նոյեմբերյանում խուլիգանական արարքների կատարման համար մեղադրվող 4 անձանցից 3-ը կալանավորվել են
Ալիևին կտեսնե՞նք Հաագայում. Հռոմի ստատուտը հզոր զենք է ՀՀ ձեռքին
09:45
Պորտուգալիան հրաժարվում է նախկին գաղութներին փոխհատուցում վճարել
Ուղիղ. Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստը
Վրաստանում ձերբակալվել է նախկին պետնախարարը
Պետք է զգոն լինել․ Բաքուն առանց գին վճարելու ՌԴ-ի միջոցով Հայաստանի վրա ճնշում կգործադրի
Սպասվում է առանց տեղումների եղանակ
Ադրբեջանը նպատակ ունի ազդել Հայաստանում ներքաղաքական զարգացումների վրա. քաոսային վիճակ է ստեղծում
Հրդեհ է բռնկվել տան տանիքում
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Բերքաբերի մոտ տեղի է ունենալու պայթեցման աշխատանք․ ՊՆ
«Անայլընտրանքության» ծանր հետեւանքը
«Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում քաղաքացին վնասվածք է ստացել
Ինքնաթիռում լարված իրավիճակ էր, միջամտեց քաղաքապետ Տիգրան Ավինյանը. Կամո Թովմասյանը մանրամասներ է ներկայացնում WizzAir-ի թռիչքից
Համալրման բաժանմունքի պետի պաշտոնակատարի անփութության հետևանքով՝ երկու զինծառայող ժամկետից շուտ է զորացրվել
Կամրջից Ազատ գետն ընկած ավտոմեքենայի վարորդը հոսպիտալացվել է
23:00
Բայդենը և Նեթանյահուն քննարկել են հրադադարի շուրջ ընթացող բանակցությունները
«Ադրբեջանի և Հայաստանի միջև սկսվել է սահմանագծման գործընթացը»․ Ալիևի գրասենյակ
Երևան-Սևան ավտոճանապարհին մեքենան բախվել է արգելապատնեշին

Վանաձորի ավագանու լիազորությունները պետք է դադարեցվեն, և նոր ընտրություններ նշանակվեն. Գևորգ Դանիելյան

«Սահմանադրական դատարանի որոշումից հետո Վանաձորի ավագանու լիազորությունները պետք է դադարեցվեն, և նոր ընտրություններ նշանակվեն։ Ներկայից ավագանին չգործող մարմին է արդեն»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց սահմանադրագետ, նոր Սահմանադրության համահեղինակ, ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի Սահմանադրական իրավունքի ամբիոնի դոցենտ Գևորգ Դանիելյանը՝ անդրադառնալով նախօրեին Սահմանադրական դատարանի կողմից ՏԻՄ նոր օրենսգրքի համապատասխան դրույթները հակասահմանադրական ճանաչելուն և դրանից հետո Վանաձորում ստեղծվելիք իրավական ճգնաժամին։

Գևորգ Դանիելյանի խոսքերով՝ Վանաձորում ստեղծված վիճակը միայն օրենքի խնդիր չէր։ «Եթե հիշում եք՝ համայնքի ղեկավարի ընտրության նոր կարգ մշակվեց, այն համարվեց առավել իրավաչափ, որպեսզի անհարկի հակասություն չառաջանա համայնքի ղեկավարի և ավագանու միջև։ Եթե համայնքի ղեկավարը անմիջապես ընտրողների կոմղից է ընտրվում առաջնային մանդատով, ենթադրվում էր, որ հակասություն է առաջանում ավագանու և համայնքի ղեկավարի միջև։ Ավագանին խոչընդոտներ էր ստեղծում։ Օրենքի փոփոխության հիմքում այն տրամաբանությունը դրվեց, որ եթե ավագանին ինքը ընտրի համայնքի ղեկավար, ենթադրվում է, որ հակասություն չպետք է լինի, քանի որ նրանք աշխատելու են իրենց կողմից ընտրված համայնքի ղեկավարի հետ։ Բայց իրականությունը ցույց տվեց, որ այդպես չեղավ։ Ավագանու անդամները հայտարարեցին, որ իրենք քաղաքապետին չեն ընտրել, բայց արդյունքում նա ընտրվել է։ Այստեղից էլ առաջացավ հակասությունը»,- ասաց Դանիելյանը։ Նրա խոսքերով՝ եթե ավագանին չի գործում, նրա լիազորությունները պետք է դադարեցվեն, ուրիշ ճանապարհ չկա, թեև դա ոչ լավագույն ճանապարհն է։ Իրավաբանի խոսքերով՝ քանի որ ոչ մի երաշխիք չկա, որ նոր ընտրություններից հետո կարող է ավելի լավ վիճակ լինել։ Օրենսդրական կարգավորումներից զատ, Դանիելյանը կարևորում է քաղաքական մշակույթը։ «Հավանականություն կա, որ նոր ընտրությունից հետո դրանից վատ կամ նույնանման վիճակ ստեղծվի։ Եվ նորից հայտարարվի, թե իրավական լուծումներն են ոչ լիարժեք։ Բայց ես կարծում եմ, որ մի քիչ էլ քաղաքական մշակույթը պետք է լավը լինի։ Նույնիսկ ամենավատ իրավական կարգավորումների պարագայում՝ քաղաքական կամքի առկայության դեպքում կարելի է լուծումներ գտնել։ Վանաձորում էլ կարելի էր լուծում գտնել և գնալ առաջ։ Ես միայն օրենսդրական լուծումներով չեմ բացատրում կազուսային վիճակները։ Եթե լուծման եղանակներ գտնվեին, գուցե բանը Սահմանադրական դատարան էլ չհասներ»,- նշեց Դանիելյանը։

Իրավագետի խոսքերով՝ բոյկոտը, որը ավագանու «Լուսավոր Հայաստան», ԲՀԿ և ՀՎԿ խմբակցությունների կողմից հայտարարվել է Վանաձորում, ճանապարհ չէ, այն ընդունելի չէ նաև միջազգային չափանիշներով։ «Եթե դուք ընտրվում եք, ձեռք եք բերում մանդատ, կարգավիճակ, ապա պետք է այդ կարգավիճակի շրջանակներում ակտիվորեն աշխատեք։ Եթե ինչ-որ խնդիրներ ունեք, այդ խնդիրները կարող եք հրապարակային քննարկել, բայց ոչ թե առհասարակ ձեռնպահ մնալ կառավարման գործընթացից։ Եթե իրենք մասնակցեին ավագանու աշխատանքներին՝ մինչ օրս ընդունված որոշումները չէին էլ ընդունվի։ Բայց դե իրենք են որոշում՝ ինչն են իրավաչափ համարում»,- նշեց Դանիելյանը։

Հիշեցնենք, որ նախօրդ ուրբաթ օրը Սահմանադրական դատարանը «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 64-րդ հոդվածի 3-րդ մասը ճանաչեց հակասահմանադրական։ Վանաձորի համայնքի ավագանու 2017թ. մարտի 31-ի N 2-Ն, 7-Ն, 8-Ն, 9-Ն որոշումները նույնպես ՍԴ-ի կողմից ճանաչվեցին ուժը կորցրած։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում