Sunday, 28 04 2024
Կամրջից Ազատ գետն ընկած ավտոմեքենայի վարորդը հոսպիտալացվել է
ՀՀ և Կատարի ԱԳ նախարարները հատուկ ուշադրություն են դարձրել տարածաշրջանային փոխկապակցվածության հարցերին
Լեոն եւ Թումանյանը հայ առաջին սորոսականնե՞րն էին
Հայտնի են Պուտինի երդմնակալության օրն ու ժամը
ՀՀ-ի և Արևմուտքի շահերն ամբողջովին համընկնում են. սրա շնորհիվ ունենք արտաքին հաջողություններ
Ջերմուկ-Գնդեվազ ավտոճանապարհին ՃՏՊ-ի հետևանքով երկու մարդ է տուժել
Կողմ եմ, բայց ոչ՝ անվտանգության հաշվին. ադրբեջանական գազ կարելի է գնել լուրջ երաշխիքների դեպքում
Որտե՞ղ է Մոսկվան հայ-ադրբեջանական սահմանին «մի ամբողջ շարք անկլավներ» տեսնում
Ալեն Սիմոնյանը արձակուրդ է մեկնում
Մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի պաշտոնական այցը Կատար
ՀՀ-ն շուտով Թուրքիային կփոխանցի Անիի կամրջի վերականգնման իր մոտեցումները. Մարգարա-Ալիջան սահմանային անցակետը պատրաստ է շահագործման. ԱԳՆ
Իսրայելը պատրաստվում է լայնածավալ ռազմական գործողության
Գյումրու Հովհաննես Շիրազի հուշատուն-թանգարանի ֆոնդը համալրվեց նոր ցուցանմուշներով
Զելենսկու ճակատագիրը կանխորոշված ​​է. Պեսկով
15:15
ԵԱՏՄ-ն 2023 թվականին ապրանքաշրջանառության ռեկորդային ցուցանիշ է գրանցել
Վրաստանի բնակչությունը 1 տարում կրճատվել է 1.1%-ով
14:45
60-ամյա կինը նվաճել է «Միսս Բուենոս Այրես» տիտղոսը
Տեղի է ունեցել Ֆրանկոֆոնիայի միջազգային օրերի փակման գալա համերգը. ԿԳՄՍ
14:15
Զենքի նոր մատակարարումները թույլ կտան Ուկրաինային դիմադրել. Մակրոն
Հայաստանը ծնկի չի գալիս՝ ՌԴ հաշվարկները հերթով ձախողվում են
Թել Ավիվում հակակառավարական ցույցեր են ընթանում
Էրդողանը ակնարկում է, որ Հայաստանը պետք է հաշվի նստի Թուրքիայի նոր դերակատարման հետ
Հինգ զոհ, ութ վիրավոր. իրանական ավտոբուսի վթարի վայրում աշխատանքները շարունակվում են. ՆԳՆ փրկարար ծառայություն
Սփյուռքը Հայաստանից գործնական սպասելիք ունի իր առօրյա մտահոգությունների վերաբերյալ
Մի խումբ քաղաքացիներ փակել են Երևան- Գյումրի ավտոճանապարհը
Բայդենը չի ընդունում Էրդողանին. Պուտինը կմեկնի՞ Թուրքիա
12:45
ԵՄ-ը կարող է տուգանել Tiktok Lite-ը
12:30
Toyota-ն ավտոարտադրության ռեկորդ է սահմանել
12:15
Չինական BYD ավտոարտադրողը առաջին եվրոպական գործարանը կկառուցի
Այսօր Երևանում սպասվում է մինչև +32 աստիճան տաքություն

18-րդ տարելիցին ընդառաջ․ Հոկտեմբերի 27-ից Մարտի 1` Ռոբերտ Քոչարյանի արյունոտ տասնամյակը

Երբ Ռոբերտ Քոչարյանի տասնամյա իշխանությունը համարում ենք օտար և, ըստ էության, ռուսական օկուպացիայի դրսևորում, նման պնդման հիմքում ոչ թե քաղաքական սիմպատիաների բացակայությունն է, այլ` կոնկրետ փաստերը:

Ռոբերտ Քոչարյանի բացարձակ իշխանությունը և ռուսական նոր օկուպացիան Հայաստանում հնարավոր չէին լինի, եթե չկազմակերպվեր 1999թ-ի հոկտեմբերի 27-ի ոճրագործությունը, որը ձևով ու բովանդակային հետևանքներով նման էր արտաքին ներխուժման, օկուպացիայի: Տվյալ դեպքում` Հայաստանի դեմ «ներխուժումը» կազմակերպել էին Ռոբերտ Քոչարյանն ու ռուսական կայսրությունը` իրենց մեծ ու փոքր սատելիտներով:

Թշնամու սառնասրտությամբ` օկուպանտները ոչնչացրեցին քաղաքական համակարգը` դրա էլիտայի գլխավորությամբ: Հոկտեմբերի 27-ին հաջորդող երկու տարիների ընթացքում քաղաքական դաշտում լիակատար ամայություն էր, որն «արդյունավետ» օգտագործվեց Ռոբերտ Քոչարյանի կողմից` սեփական ռեժիմի և ռուսական կայսրության մետաստազները Հայաստանում տարածելու համար:

Այնուամենայնիվ, 2003-ի նախագահական ընտրություններն իսկական մարտահրավեր էին Ռոբերտ Քոչարյանի և նրա մոսկովյան հովանավորների համար: Քոչարյանի բախտը բերեց մրցակցի հարցում. Ստեփան Դեմիրճյանն ու նրա թիմն այդպես էլ չհասկացան, որ նախագահական կամպանիան ու համաժողովրդական շարժումը տանուլ են տալու, եթե Քոչարյանի հեռացման պահանջը չմեկտեղեն ապագաղութացման օրակարգի հետ: Հայաստանը կորցրեց պատմական շանսը և, ի տարբերություն Վրաստանի և Ուկրաինայի, չկարողացավ ձերբազատվել ռուսական գաղութատիրությունից և Մոսկվայի հովանավորությունը վայելող կոռումպացված ռեժիմից` չնայած այն հանգամանքին, որ երևանյան շարժումն ավելի զանգվածային էր:

Հայաստանի վարչախմբի վերնախավում և Մոսկվայում սակայն հասկացան, որ իրենց տոտալ իշխանության հիմնական խոչընդոտն ոչ թե ընդդիմությունն է, այլ հասարակությունը: Մարտի 1-ին տեղի ունեցավ Հայաստանի հասարակության և ռուսական կայսրության «ճակատամարտը»: Պատահական չէ, որ Ռոբերտ Քոչարյանը Հայաստանի քաղաքացիներին գնդակահարելու հրաման տվեց` Մոսկվայում Վլադիմիր Պուտինին հանդիպելուց օրեր անց:

Մարտի 1-ը Հոկտեմբերի 27-ի տրամաբանական շարունակությունն էր: Եթե 1999-ին գլխատվեց Հայաստանի ինքնիշխանության ինստիտուցիոնալ հիմքը` վստահության ռեսուրս ունեցող իշխանությունը, ապա 2008-ին թիրախը հասարակությունն էր` երկիրը սուբյեկտությունից վերջնականապես զրկելու նպատակով: Մարտի 1-ը Ռոբերտ Քոչարյանի համար կենսական անհրաժեշտություն էր` Հոկտեմբերի 27-ը «մարսելու» համար: Մարտի 1-ի արյունոտ դեպքերը զրոյացրեցին Սերժ Սարգսյանի իշխանության քաղաքական լեգիտիմության նվազագույն շանսերը, որոնց հնարավորությունը տեսականում առկա էր Սերժ Սարգսյանի և Լևոն Տեր-Պետրոսյանի հնարավոր երկխոսության և կոմպրոմիսների պարագայում:

2008-ի մարտին 1-ին Ռոբերտ Քոչարյանը շղթայեց Սերժ Սարգսյանի իշխանության ձեռքերը` նրան պահելով ռուսական տոտալ ազդեցության տակ: …Հայաստանում պահպանվեց քրեաօլիգարխիկ ստատուս-քվոն` Մոսկվայի պարտադրած «Հոկտեմբերի 27»-ի կոնսենսուսով:

Լուսանկարը՝ 2rd.am-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում