Monday, 29 04 2024
12:45
Բլինքենը սկսել է մերձավորարևելյան հերթական ուղևորությունը՝ ժամանելով Սաուդյան Արաբիա
Կվերագործարկվի դեպի կենդանաբանական այգի անվճար ավտոբուսը
12:30
Կարաչայ-Չերքեզիայում ոստիկանների վրա հարձակման հետևանքով կա 2 զոհ, 4 վիրավոր
Գյումրի-Արմավիր ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է
Լուրերի օրվա թողարկում 12։00
«Թշնամանքին մեկընդմիշտ վերջ տալու հնարավորություն է ստեղծվել». Ամիրբեկով
Երբ զանգում է Բլինքենը. կմնա՞ Ալիեւը «Ալմաթիի ռեժիմում»
Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարները կհանդիպեն Ալմաթիում
Բողոքի ցույցերի ժամանակ խուլիգանության 6 մասնակիցներից 3-ը կալանավորվել են
Վրաստանի խորհրդարանում մեկնարկել է «օտարերկրյա գործակալների» մասին օրենքը հանձնաժողովի քննարկումները
11:00
Ֆասթ Բանկը մեկնարկել է դրամային պարտատոմսերի նոր տրանշի տեղաբաշխումը
Դեսպան Մակունցը Կոլորադոյի համալսարանի ղեկավարությանն է փոխանցել ԵՊՀ ռեկտորի առաջարկը համագործակցության վերաբերյալ
Ուղիղ․ ԱԺ Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստ
10:15
ԱՄՆ նախագահի թեկնածուն ձերբակալվել է
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
Ապրիլի 21-ին Նոյեմբերյանում խուլիգանական արարքների կատարման համար մեղադրվող 4 անձանցից 3-ը կալանավորվել են
Ալիևին կտեսնե՞նք Հաագայում. Հռոմի ստատուտը հզոր զենք է ՀՀ ձեռքին
09:45
Պորտուգալիան հրաժարվում է նախկին գաղութներին փոխհատուցում վճարել
Ուղիղ. Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստը
Վրաստանում ձերբակալվել է նախկին պետնախարարը
Պետք է զգոն լինել․ Բաքուն առանց գին վճարելու ՌԴ-ի միջոցով Հայաստանի վրա ճնշում կգործադրի
Սպասվում է առանց տեղումների եղանակ
Ադրբեջանը նպատակ ունի ազդել Հայաստանում ներքաղաքական զարգացումների վրա. քաոսային վիճակ է ստեղծում
Հրդեհ է բռնկվել տան տանիքում
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Բերքաբերի մոտ տեղի է ունենալու պայթեցման աշխատանք․ ՊՆ
«Անայլընտրանքության» ծանր հետեւանքը
«Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում քաղաքացին վնասվածք է ստացել
Ինքնաթիռում լարված իրավիճակ էր, միջամտեց քաղաքապետ Տիգրան Ավինյանը. Կամո Թովմասյանը մանրամասներ է ներկայացնում WizzAir-ի թռիչքից
Համալրման բաժանմունքի պետի պաշտոնակատարի անփութության հետևանքով՝ երկու զինծառայող ժամկետից շուտ է զորացրվել

Ադրբեջանը շատ լավ գիտի Նախիջևանի թույլ կողմերը. պատերազմի դեպքում այն կարող է հարվածի տակ հայտնվել

Լայնածավալ պատերազմի հավանականությունը Հարավային Կովկասում շատ մեծ է: Եթե լուրջ լարվածություն առաջանա Լեռնային Ղարաբաղի գոտում, տեսականորեն հնարավոր է, որ ռազմական գործողություններ լինեն նաև Նախիջևանի ուղղությամբ: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց արտաքին քաղաքականության, պաշտպանության և անվտանգության հարցերի փորձագետ Գրիգորի Տրոֆիմչուկը՝ խոսելով Նախիջևանում Ադրբեջանի և Թուրքիայի ռազմական ակտիվության, սպառազինության կուտակումների և անցկացվող զորավարժությունների մասին:

Փորձագետի կարծիքով՝ Ադրբեջանը շատ լավ է հասկանում ոչ միայն Նախիջևանի նշանակությունը, այլև այդ շրջանի թույլ կողմերը, աշխարհագրական անբարենպաստ դիրքը, ուստի ադրբեջանական կողմն իր անվտանգության տեսանկյունից ճիշտ է վարվում՝ ուժեղացնելով Նախիջևանի պաշտպանությունը, քանի որ եթե Ադրբեջանը հարված հասցնի Լեռնային Ղարաբաղին, այդ դեպքում հարվածի տակ կարող է հայտնվել Նախիջևանը: Մյուս կողմից վտանգ կա, որ ադրբեջանական կողմը կարող է հարված հասցնել Հայաստանին հենց Նախիջևանից:

Այս հարցին իր հոդվածում անդրադարձել է նաև Eurasianet կայքի սյունակագիր Զաուր Շիրիևը՝ նկատելով, որ վերջին տարիներին Ադրբեջանը նկատելիորեն ավելացրել է սպառազինությունների քանակը Նախիջևանում: Վերլուծաբանի տեղեկություններով՝ ներկայումս Նախիջևանում կան 20 000 ադրբեջանցի զինվոր, 400 զրահամեքենա, հակաօդային պաշտպանության և հրթիռահրետանային համակարգեր:

«Նախիջևանը Հարավային Կովկասի այն կետերից մեկն է, որը կլինի համակ ուշադրության կենտրոնում, եթե ռազմական գործողություններ սկսվեն տարածաշրջանում: Թուրքիան և Իրանը գտնվում են Նախիջևանի հարևանությամբ, էլ չենք խոսում այն մասին, որ Նախիջևանը սահմանակցում է նաև Հայաստանին: Եթե իսկական պատերազմ սկսվի Ղարաբաղի գոտում, դա լինելու է մեծ պատերազմ, և բնականաբար այդ դեպքում հրթիռային և այլ տեսակի հարվածների տակ են հայտնվում ինչպես Հայաստանի, այնպես էլ Ադրբեջանի բոլոր խոշոր քաղաքները՝ ներառյալ մայրաքաղաքները: Հարվածներ կարող են լինել հնարավոր բոլոր կետերից: Եթե խոսենք Նախիջևանի մասին, ապա Ադրբեջանը շատ հաջող դիրք է գրավում այս շրջանում, հետևաբար Նախիջևանը ռազմավարական կարևոր նշանակություն կարող է ունենալ հնարավոր պատերազմի ժամանակ»,- մեկնաբանեց փորձագետ Գրիգորի Տրոֆիմչուկը:

Փորձագետը այս համատեքստում կարևոր է համարում Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) դերը Հայաստանի անվտանգության ապահովման և սպառնալիքների չեզոքացման գործում՝ ասելով, որ Հայաստանի հանրությունը ճիշտ հարցադրումներ է անում՝ ՀԱՊԿ-ից պահանջելով ավելի ակտիվ գործել և արձագանքել նման սպառնալիքներին:

Գրիգորի Տրոֆիմչուկի կարծիքով՝ շատ մեծ է հավանականությունը, որ կարող է լայնածավալ պատերազմ բռնկվել Հայաստանի և Ադրբեջանի միջև, որը կվերածվի մեծ պատերազմի. «Մենք չենք տեսնում Ղարաբաղյան խնդրի լուծում, առավել ևս, որ հակամարտությունը սրվել է 2016թ. ապրիլից հետո: Մենք հասկանում ենք, որ իրերի ներկայիս դասավորությունը ավելի ձեռնտու է Հայաստանին, իսկ Ադրբեջանը դժգոհ է ստատուս քվոյից, հետևաբար իրավիճակը շարունակելու է վատթարանալ»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում