Sunday, 28 04 2024
21:15
«Պետք է աջակցենք Կիևին այնքան ժամանակ, մինչև Պուտինը որոշի դադարեցնել պատերազմը»․ Բորել
Ե՞րբ է մերժվում կենսաթոշակ նշանակելը
Աշխատանքներին ներգրավվել են 2 ավտոկռունկ և 1 թրթուրավոր տեխնիկա․ ՆԳՆ ՓԾ
Ե՞րբ կավարտվեն պարապմունքները դպրոցում․ նախարարի հրամանով սահմանվել է Վերջին դասի օրը
Փաշինյանը և Բլինքենը քննարկել են երկկողմ հարաբերություններին, Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացին վերաբերող հարցեր
20:00
Կիրակնօրյա լրատվական-վերլուծական թողարկում
Վահագն Մախսուդյանը 2 ամսով կալանավորեց
Սյունիքի փոխմարզպետը ավտոբուսի վթարից տուժածներին նվերներ ու ծաղիկներ է տարել
Ինչու չեղարկվեց Ռեջեփ Էրդողանի՝ ԱՄՆ այցը
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը հանդիպել է Կատարի ներդրումային գործակալության ներդրումների հարցով փոխտնօրենի հետ
Պարզվում են իրանական ավտոբուսի 5 մարդու կյանք խլած վթարի հանգամանքները․ վարորդին ձերբակալելու որոշում է կայացվել
Կամրջից Ազատ գետն ընկած ավտոմեքենայի վարորդը հոսպիտալացվել է
ՀՀ և Կատարի ԱԳ նախարարները հատուկ ուշադրություն են դարձրել տարածաշրջանային փոխկապակցվածության հարցերին
Լեոն եւ Թումանյանը հայ առաջին սորոսականնե՞րն էին
Հայտնի են Պուտինի երդմնակալության օրն ու ժամը
ՀՀ-ի և Արևմուտքի շահերն ամբողջովին համընկնում են. սրա շնորհիվ ունենք արտաքին հաջողություններ
Ջերմուկ-Գնդեվազ ավտոճանապարհին ՃՏՊ-ի հետևանքով երկու մարդ է տուժել
Կողմ եմ, բայց ոչ՝ անվտանգության հաշվին. ադրբեջանական գազ կարելի է գնել լուրջ երաշխիքների դեպքում
Որտե՞ղ է Մոսկվան հայ-ադրբեջանական սահմանին «մի ամբողջ շարք անկլավներ» տեսնում
Ալեն Սիմոնյանը արձակուրդ է մեկնում
Մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի պաշտոնական այցը Կատար
ՀՀ-ն շուտով Թուրքիային կփոխանցի Անիի կամրջի վերականգնման իր մոտեցումները. Մարգարա-Ալիջան սահմանային անցակետը պատրաստ է շահագործման. ԱԳՆ
Իսրայելը պատրաստվում է լայնածավալ ռազմական գործողության
Գյումրու Հովհաննես Շիրազի հուշատուն-թանգարանի ֆոնդը համալրվեց նոր ցուցանմուշներով
Զելենսկու ճակատագիրը կանխորոշված ​​է. Պեսկով
15:15
ԵԱՏՄ-ն 2023 թվականին ապրանքաշրջանառության ռեկորդային ցուցանիշ է գրանցել
Վրաստանի բնակչությունը 1 տարում կրճատվել է 1.1%-ով
14:45
60-ամյա կինը նվաճել է «Միսս Բուենոս Այրես» տիտղոսը
Տեղի է ունեցել Ֆրանկոֆոնիայի միջազգային օրերի փակման գալա համերգը. ԿԳՄՍ
14:15
Զենքի նոր մատակարարումները թույլ կտան Ուկրաինային դիմադրել. Մակրոն

ՓՊ նախագահը խտրական վերաբերմունք է սերմանում. ՀԿ-ների կոչը

Մեկ տասնյակից ավելի հասարակական կազմակերպություններ իրենց մտահոգություններ են հայտնել ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանի արտահայտությունների առնչությամբ, դրանք որակելով որպես իրավաբանի գործունեությանը հակասող եւ խտրական:

Հայտարարությունում, մասնավորապես, ասվում է.

«Մենք՝ ներքոստորագրյալ կազմակերպությունների ներկայացուցիչներս, մեր մտահոգությունն ենք հայտնում ՀՀ Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանի՝ 13-07-2017 ամսաթվին «Նոյյան տապան» լրատվամիջոցների ընկերակցության կայքին տված հարցազրույցի եւ դրանում իրավաբանի գործունեությանը հակասող եւ խտրական արտահայտությունների հետ կապված (հարցազրույցը՝ հետեւյալ հղումով՝ http://nt.am/am/news/241649/)։

Մասնավորապես, հարցազրույցում ՀՀ Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանն անդրադարձել է Ոսկե Ծիրան 14-րդ միջազգային կինոփառատոնի «Հայաստան. հայացք ներսից եւ դրսից» ծրագրի գրաքննությանը, որը պայմանավորված էր ԼԳԲՏ (լեսբի, գեյ, բիսեքսուալ, տրանսեգնդեր) մարդկանց խնդիրներին առնչվող՝ «Լսիր ինձ. չպատմված պատմություններ ատելությունից անդին» եւ «Ծիրանի այգիներ» երկու ֆիլմերի առկայությամբ։

Մենք հայտնում ենք մեր խիստ մտահոգությունն այսպիսի հրապարակային դիրքորոշման վերաբերյալ, առավել եւս, երբ այն դրսեւորվել է անձի կողմից, որը ղեկավարում է ողջ հանրապետության մասշտաբով գործունեություն ծավալող փաստաբաններին արտոնագրող եւ նրանց գործունեության ընթացքում փաստաբանի վարքագծի կանոնների պահպանման նկատմամբ վերահսկողություն իրականացնող մարմին, որն իրավամբ, պետք է առաջնորդի իրավունքի գերակայության համար մղվող պայքարը։

ՀՀ Փաստաբանների պալատի նախագահի հայտարարությունները հիմնված են նախապաշարումների վրա եւ խտրական վերաբերմունք են սերմանում ԼԳԲՏ անձանց եւ ԼԳԲՏ իրավունքների պաշտպանությամբ զբաղվող կազմակերպությունների նկատմամբ, ստորադասում եւ մերժում են ԼԳԲՏ անձանց մարդու իրավունքների պաշտպանության շահը հայաստանյան հասարակությունում:

ԼԳԲՏ անձանց կողմից բարձաձայնված խնդիրները լռեցնելուն եւ հակաօրինական քարոզ որակելուն ուղղված փորձերը ուղղակիորեն հակասում են ՀՀ Սահմանադրությամբ եւ օրենքներով երաշխավորված մարդու հիմնարար իրավունքներին եւ առհասարակ իրավունքների եւ ազատությունների հիմնարար սկզբունքներին եւ մարդու արժանապատվության նկատմամբ հարգանքին:

Հայաստանում ԼԳԲՏ անձանց նկատմամբ խտրականության, ատելության խոսքի եւ ատելության հիմքով հանցագործությունների առկայության պայմաններում այսպիսի ձեւակերպումները ամենավտանգավոր ազդեցությունը կարող են ունենալ ոչ միայն իրավապահ եւ այլ պետական մարմինների գործելաոճի, այլ նաեւ փաստաբանական համայնքի կողմից մարդու իրավունքների ոտնահարումներից տուժած անձանց պաշտպանության պատշաճության եւ արդյունավետության վրա:

Հորդորում ենք ՀՀ Փաստաբանների պալատին՝ ի դեմս Խորհրդի, ձեռնարկել համապատասխան միջոցներ՝ քննելու փաստաբանի վարքագծի կանոնների խախտման դեպքը եւ կարգապահական պատասխանատվության ենթարկելու հնարավորությունը»:

Հանրային տեղեկատվություն եւ գիտելիքի կարիք ՀԿ

«Սոցիոսկոպ» հասարակական ուսումնասիրությունների եւ խորհրդատվության կենտրոն

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ

Կանանց ռեսուրսային կենտրոն ՀԿ

«Հանուն հավասար իրավունքների» կրթական կենտրոն ՀԿ

Իրական աշխարհ, իրական մարդիկ ՀԿ

Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ

Կանանց իրավունքների կենտրոն ՀԿ

Իրազեկ քաղաքացիների միավորում ՀԿ

Սեռական բռնության ճգնաժամային կենտրոն ՀԿ

Հասարակություն առանց բռնության ՀԿ

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում