Սանկտ-Պետերբուրգի «Զենիթ»-ի հարձակվող Հալկը ՖԻՖԱ-ի պաշտոնական կայքին հարցազրույց է տվել, որի ընթացքում կիսվել է Ռուսաստանի մասին տպավորություններով` նշելով, որ իրեն ազատ է զգում այնտեղ:
«Այստեղ ես ինձ ազատ եմ զգում: Օրինակ` ես ու կինս կարող ենք հանգիստ զբոսնել այգում` չզգալով լրագրողների ու ֆուտբոլային ֆանատների կողմից գործադրվող որևէ ճնշում:
Ինչ վերաբերում է բրազիլական ռեստորաններին, ապա այստեղ կան այդպիսիք, բայց տեղի խոհանոցը մեզ նույնպես հաճո է: Միակ բանը, որ անհարմարություններ է ստեղծում, ձմեռային եղանակն է: Բայց, միևնույն ժամանակ, երբ այստեղ ամենուր ձյուն է, քաղաքը շատ գեղեցիկ տեսք է ստանում», – ասել է Հալկը:









































