Իրանի գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեին հանրության առջև չի հայտնվի, քանի դեռ շարունակվում է ԱՄՆ-ի և Իսրայելի հետ ռազմական հակամարտությունը:
Այս մասին ТАСС լրատվական գործակալությանը հայտնել է իրանական աղբյուրը։
«Նորին գերազանցությունը մոտ ապագայում չի հայտնվի հանրության առջև՝ անվտանգության նկատառումներից ելնելով։ Կառավարությունը սպասում է իրավիճակի կարգավորմանը։ Այնուհետև նա կհայտնվի հանրության առջև», – ասել է գործակալության աղբյուրը։








































