Լողափնյա սեզոնին ընդառաջ՝ Հաիթիում օրերս Black Tape Project ընկերության դիզայներները ներկայացրել են լողազգեստի նոր լուծում՝ «ոսկե» շքեղ նանո-լողազգեստ:
Նոր լողազգեստը իրենից ներկայացնում է մարմնի վրա փակցված ոսկեփայլ կպչուն ժապավեն: Մնում է միայն գուշակել՝ կդառնա արդյոք այն լողափնյա սեզոնի թրենդ. հոռետեսները շտապել են գնահատական տալ՝ ասելով, որ այն պիտանի է միայն նորաձևության հարթակներում ցուցադրելու համար: