Sunday, 28 04 2024
Կամրջից Ազատ գետն ընկած ավտոմեքենայի վարորդը հոսպիտալացվել է
ՀՀ և Կատարի ԱԳ նախարարները հատուկ ուշադրություն են դարձրել տարածաշրջանային փոխկապակցվածության հարցերին
Լեոն եւ Թումանյանը հայ առաջին սորոսականնե՞րն էին
Հայտնի են Պուտինի երդմնակալության օրն ու ժամը
ՀՀ-ի և Արևմուտքի շահերն ամբողջովին համընկնում են. սրա շնորհիվ ունենք արտաքին հաջողություններ
Ջերմուկ-Գնդեվազ ավտոճանապարհին ՃՏՊ-ի հետևանքով երկու մարդ է տուժել
Կողմ եմ, բայց ոչ՝ անվտանգության հաշվին. ադրբեջանական գազ կարելի է գնել լուրջ երաշխիքների դեպքում
Որտե՞ղ է Մոսկվան հայ-ադրբեջանական սահմանին «մի ամբողջ շարք անկլավներ» տեսնում
Ալեն Սիմոնյանը արձակուրդ է մեկնում
Մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի պաշտոնական այցը Կատար
ՀՀ-ն շուտով Թուրքիային կփոխանցի Անիի կամրջի վերականգնման իր մոտեցումները. Մարգարա-Ալիջան սահմանային անցակետը պատրաստ է շահագործման. ԱԳՆ
Իսրայելը պատրաստվում է լայնածավալ ռազմական գործողության
Գյումրու Հովհաննես Շիրազի հուշատուն-թանգարանի ֆոնդը համալրվեց նոր ցուցանմուշներով
Զելենսկու ճակատագիրը կանխորոշված ​​է. Պեսկով
15:15
ԵԱՏՄ-ն 2023 թվականին ապրանքաշրջանառության ռեկորդային ցուցանիշ է գրանցել
Վրաստանի բնակչությունը 1 տարում կրճատվել է 1.1%-ով
14:45
60-ամյա կինը նվաճել է «Միսս Բուենոս Այրես» տիտղոսը
Տեղի է ունեցել Ֆրանկոֆոնիայի միջազգային օրերի փակման գալա համերգը. ԿԳՄՍ
14:15
Զենքի նոր մատակարարումները թույլ կտան Ուկրաինային դիմադրել. Մակրոն
Հայաստանը ծնկի չի գալիս՝ ՌԴ հաշվարկները հերթով ձախողվում են
Թել Ավիվում հակակառավարական ցույցեր են ընթանում
Էրդողանը ակնարկում է, որ Հայաստանը պետք է հաշվի նստի Թուրքիայի նոր դերակատարման հետ
Հինգ զոհ, ութ վիրավոր. իրանական ավտոբուսի վթարի վայրում աշխատանքները շարունակվում են. ՆԳՆ փրկարար ծառայություն
Սփյուռքը Հայաստանից գործնական սպասելիք ունի իր առօրյա մտահոգությունների վերաբերյալ
Մի խումբ քաղաքացիներ փակել են Երևան- Գյումրի ավտոճանապարհը
Բայդենը չի ընդունում Էրդողանին. Պուտինը կմեկնի՞ Թուրքիա
12:45
ԵՄ-ը կարող է տուգանել Tiktok Lite-ը
12:30
Toyota-ն ավտոարտադրության ռեկորդ է սահմանել
12:15
Չինական BYD ավտոարտադրողը առաջին եվրոպական գործարանը կկառուցի
Այսօր Երևանում սպասվում է մինչև +32 աստիճան տաքություն

Բացարձակ անտեղյակությամբ թևակոխեցինք պառլամենտարիզմ. մարդ-կուսակցությունները պետք է խոշորանան

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է քաղաքագետ Գագիկ Համբարյանը։

-Պարոն Համբարյան, Երևանի ավագանու ընտրություններին մասնակցում է ընդամենը 3 քաղաքական ուժ, այն դեպքում, երբ Հայաստանում կուսակցությունների պակաս չի նկատվում. սա ինչի՞ մասին է խոսում։ Արդարացվա՞ծ է արդյոք այդքան շատ կուսակցությունների գոյությունը, երբ ընտրություններին չեն մասնակցում, ոչ մի ակտիվություն չեն դրսևորում և իշխանության չեն ձգտում։

Սա ևս մեկ ապացույց է այն բանի, որ այդ կուսակցությունները կամ կայացած չեն կամ վերահսկելի են։ Չնայած կան նաև օբյեկտիվ պատճառներ՝ նույն ՀՎԿ-ն, ՀՅԴ-ն հայտարարեցին, որ իրենց չի բավարարել խորհրդարանական ընտրությունների արդյունքները՝ գնահատեցին, որ իրենց մասնակցությունն ավելորդ է ու երկրորդ անգամ չեն ուզում խայտառակվել։

Երևանում շատ մեծ հաղթանակ տարավ «Ելքը»՝ այլ պատկեր էր Հայաստանի տարբեր մարզերում։ Պետք չէ մոռանալ, որ «Ելք» դաշինքի 4 ռեյտինգային թեկնածուները ներկայացնում են Երևանի 4 ընտրատարածքներ։ Հիմա իշխանությունները նույն քայլին են գնում, ինչ արեցին 2013 թվականի նախագահական ընտրություններին՝ իրենց համար խնդրահարույց բոլոր թեկնածուներին մաքրեցին դաշտից։ Նույն Լևոն Տեր-Պետրոսյանը, որ հայտարարեց, թե տարիքը չի ներում մասնակցել ընտրություններին, Գագիկ Ծառուկյանը ևս հրաժարվեց և հասարակության բոլոր ձայները ուղղվեցին Րաֆֆի Հովհաննիսյանին. հասարակությունը խնդրի առաջ էր՝ կամ Սերժ Սարգսյան կամ ընդդիմություն, ու իշխանություններն անգիտակցաբար շատ մեծ ռեյտինգ ապահովեցին Րաֆֆի Հովհաննիսյանի համար։ Օրինակ՝ Գյումրիում 70-ից ավելի տոկոս ձայն նա չուներ, դրանք Ծառուկյանի ձայներն էին։ Մարդիկ չցանկանալով ձայն տալ Սերժ Սարգսյանին՝ ընտրեցին Րաֆֆի Հովհաննիսյանին։ Իշխանությունները Տարոն Մարգարյանի ճանապարհը մաքրելու համար հասան նրան, որ երեք քաղաքական ուժ է ներկայացված այժմ, որոնցից երկուսը նորաթուխ, թեպետ «Ելքը» բավականին հաջող մեկնարկ ունեցավ։ Իշխանությունների համար կա խնդիր՝ երևանցին կարող է չուզենա ձայնը տալ ՀՀԿ-ին և ձայն տա ընդդիմադիր երկու ուժերից մեկին։ Խորհրդարանական ընտրություններին այս պատկերը չկար, Ծառուկյանը ընդդիմադիր զանգված վերցրեց, իսկ հիմա նման խնդիր չկա և կարող է 2013 թվականի պատկերը գրանցվի։ Թեպետ իշխանությունները կանեն ամեն ինչ, որ Տարոն Մարգարյանը հաղթի՝ օգտագործելով բոլոր լծակները՝ վարչական ռեսուրս, թաղային հեղինակություններ, կաշառք։

-Եթե ընդհանուր վերլուծենք Հայաստանում կուսակցությունների գոյության նպատակահարմարությունը, ինչո՞ւ կուսակցությունները չեն խոշորանում, ինչո՞ւէ պետք ունենալ այսքան շատ մարդ-կուսակցություն՝ «Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ», երկու հնչակյան կուսակցություն ու նմանատիպ շատ այլ կուսակցություններ, որոնք ոչ մի գործունեություն չեն ծավալում, ոչ մի ընտրության չեն մասնակցում նորմա՞լ է այսքան շատ կուսակցությունների աննպատակ առկայությունը։

Մեր ազգը անհատների ազգ է։ Մեզ մոտ ոչ ոք չի սիրում զիջել, մյուսի առավելությունն ընդունել։ Դրա համար ունենք հարյուրավոր կուսակցությունների լիդերներ, որոնք իրենց դրել են Նապոլեոն Բոնապարտի, Շառլ դը Գոլի, Ռուզվելտնի, Քենեդու տեղ։ Ես միշտ ասել եմ՝ Հայաստանում կուսակցական շինարարությունն ավարտված չէ, մեզ մոտ հասարակության 99 տոկոսը չի կարող նշել՝ ՀՀԿ-ն և ՀՅԴ-ն ինչ տաբերություն ունեն։ Եվ այս խայտառակ անտեղյակությամբ մենք թևակոխում ենք դեպի պառլամենտարիզմ։ Իհարկե շատ լավ կլինի, եթե կուսակցությունների խոշորացման պրոցես գնա, բայց դա պետք է որոշեն այդ կուսակցության լիդերները։ Ինձ համար անտրամաբանական է, օրինակ, «Քրիստոնեա-դեմոկրատական» կուսակցության լինելը։ Այդ կուսակցությունը Գյումրիում կոալիցիա էր կազմել և մասնակցում էր քաղաքապետի ընտրություններին։ Հանրության շատ քիչ մասը գիտի, որ այդ կուսակցության ղեկավարը քաղաքական դիակ Խոսրով Հարությունյանն է։

-Շատերն այսպիսի կարծիք եք կազմում՝ իշխանություններից ազատվելու համար պետք է միավորվել՝ առանց հաշվի առնելու գաղափարախոսությունը։ Բայց սա նորմա՞լ երևույթ է, օրինակ՝ ի՞նչ կապ ուներ լիբերալ ՀՀՇ-ն Ծառուկյանի հետ։ Կամ առհասարակ՝ ազգայնական սոցիալիստ ՀՅԴ-ն Հանրապետականի հետ ի՞նչ ընդհանուր գաղափարախոսություն ունի։

Իհարկե սա աննորմալ երևույթ է։ Նախ սկսենք նրանից, որ կոալիցիա կազմվում է անհրաժեշտության դեպքում, իսկ այս դեպքում ՀՅԴ-ն ընդամենը կցորդ է։ Ինչքան էլ Աղվան Վարդանյանը վիրավորվում է, բայց նրանք կցորդ են, որովհետև ՀՀԿ-ն ունի բացարձակ մեծամասնություն և կոալիցիա կազմելու անհրաժեշտություն չկա։

Հիմա ՀՅԴ-ն ի՞նչ կապ ունի ՀՀԿ-ի հետ, ՀՅԴ-ի ծրագրային ո՞ր դրույթն է ՀՀԿ-ն ընդունել և իրականացրել։ Սա միջազգային ասպարեզում աբսուրդ է և ևս մեկ անգամ ապացուցում է, որ կուսակցական շինարարությունն ավարտված չէ։ Հասկանում եք մեզ մոտ նույնիսկ խոշոր կուսակցությունները մարդ-կուսակցություններ են։ Ես 100 տոկոսով համոզված եմ, որ եթե վաղը կամ մյուս օրը ՀՀԿ-ն կորցնի իշխանությունը, կուսակցության 90 տոկոսը պաշտոններ պահելու համար կանդամագրվի իշխանության եկած կուսակցությանը։ Վառ օրինակ ՀՀՇ-ն, երբ Լևոն Տեր-Պետրոսյանը 1998-ի փետրվարի 3-ին հրաժարական տվեց, ՀՀՇ-ն 15 րոպեում կազմաքանդվեց և նրա անդամները անդամագրվեցին իշխանությանը։ Նույն ԲՀԿ-ն, երբ Ծառուկյանը դուրս եկավ, 10-ից ավել պատգամավոր նույն րոպեին դուրս եկան՝ դա նորմալ չէ։ Սա ցույց է տալիս, որ կուսակցական շինարարությունը չի ավարտվել և դա մեծ վտանգներ է պարունակում։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում