ՄԱԿ-ի՝ Սիրիայի հարցով հատուկ ներկայացուցիչ Ստեֆան դե Միստուրան հայտարարել է, որ ինքը Ժնևում սիրիական ճգնաժամի կարգավորման վերաբերյալ բանակցություններից «զգույշ կլինի իր սպասումներում»՝ տեղեկացնում է Reuters-ը:
«Ես կաշխատեմ սպասումների հարցով զգույշ լինել: Ես կտրուկ փոփոխություններ և հրաշքներ չեմ ակնակալում, բայց և ձախողում չեմ սպասում, ես սպասում եմ Ժնև-4-ի արդյունքների հիման վրա առաջընթացի»,- ասել է նա: