Sunday, 28 04 2024
Կամրջից Ազատ գետն ընկած ավտոմեքենայի վարորդը հոսպիտալացվել է
ՀՀ և Կատարի ԱԳ նախարարները հատուկ ուշադրություն են դարձրել տարածաշրջանային փոխկապակցվածության հարցերին
Լեոն եւ Թումանյանը հայ առաջին սորոսականնե՞րն էին
Հայտնի են Պուտինի երդմնակալության օրն ու ժամը
ՀՀ-ի և Արևմուտքի շահերն ամբողջովին համընկնում են. սրա շնորհիվ ունենք արտաքին հաջողություններ
Ջերմուկ-Գնդեվազ ավտոճանապարհին ՃՏՊ-ի հետևանքով երկու մարդ է տուժել
Կողմ եմ, բայց ոչ՝ անվտանգության հաշվին. ադրբեջանական գազ կարելի է գնել լուրջ երաշխիքների դեպքում
Որտե՞ղ է Մոսկվան հայ-ադրբեջանական սահմանին «մի ամբողջ շարք անկլավներ» տեսնում
Ալեն Սիմոնյանը արձակուրդ է մեկնում
Մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի պաշտոնական այցը Կատար
ՀՀ-ն շուտով Թուրքիային կփոխանցի Անիի կամրջի վերականգնման իր մոտեցումները. Մարգարա-Ալիջան սահմանային անցակետը պատրաստ է շահագործման. ԱԳՆ
Իսրայելը պատրաստվում է լայնածավալ ռազմական գործողության
Գյումրու Հովհաննես Շիրազի հուշատուն-թանգարանի ֆոնդը համալրվեց նոր ցուցանմուշներով
Զելենսկու ճակատագիրը կանխորոշված ​​է. Պեսկով
15:15
ԵԱՏՄ-ն 2023 թվականին ապրանքաշրջանառության ռեկորդային ցուցանիշ է գրանցել
Վրաստանի բնակչությունը 1 տարում կրճատվել է 1.1%-ով
14:45
60-ամյա կինը նվաճել է «Միսս Բուենոս Այրես» տիտղոսը
Տեղի է ունեցել Ֆրանկոֆոնիայի միջազգային օրերի փակման գալա համերգը. ԿԳՄՍ
14:15
Զենքի նոր մատակարարումները թույլ կտան Ուկրաինային դիմադրել. Մակրոն
Հայաստանը ծնկի չի գալիս՝ ՌԴ հաշվարկները հերթով ձախողվում են
Թել Ավիվում հակակառավարական ցույցեր են ընթանում
Էրդողանը ակնարկում է, որ Հայաստանը պետք է հաշվի նստի Թուրքիայի նոր դերակատարման հետ
Հինգ զոհ, ութ վիրավոր. իրանական ավտոբուսի վթարի վայրում աշխատանքները շարունակվում են. ՆԳՆ փրկարար ծառայություն
Սփյուռքը Հայաստանից գործնական սպասելիք ունի իր առօրյա մտահոգությունների վերաբերյալ
Մի խումբ քաղաքացիներ փակել են Երևան- Գյումրի ավտոճանապարհը
Բայդենը չի ընդունում Էրդողանին. Պուտինը կմեկնի՞ Թուրքիա
12:45
ԵՄ-ը կարող է տուգանել Tiktok Lite-ը
12:30
Toyota-ն ավտոարտադրության ռեկորդ է սահմանել
12:15
Չինական BYD ավտոարտադրողը առաջին եվրոպական գործարանը կկառուցի
Այսօր Երևանում սպասվում է մինչև +32 աստիճան տաքություն

Ինչքան ջուր կվերցնի Ջրառատի խմորը

Նախընտրական քարոզչության երկրորդ շաբաթը մեկնարկել է աղմկոտ միջադեպով, որ տեղի է ունեցել Արմավիրի մարզի Ջրառատ գյուղում: «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի նախընտրական հավաքի ընթացքում տեղի է ունեցել միջադեպ, որի ընթացքում կիրառվել է անգամ հրազեն՝ բարեբախտաբար առանց զոհերի և վիրավորների: Այնուհանդերձ երկու անձ տեղափոխվել է հիվանդանոց ծեծկռտուքի հետևանքով ստացած վնասվածքների պատճառով: Արդեն հայտնի է, որ նրանցից մեկը ոստիկանության զորքի հայտնի հրամանատար Լևոն Երանոսյանի ոչ պակաս հայտնի եղբայրն է, նույն զորքերի նախկին աշխատակից Լեռնիկ Երանոսյանը, որը համակարգից հեռացվեց նախորդ տարի հուլիսին Սարի Թաղի հայտնի դեպքերից հետո: Եվ ահա, ոստիկանությունից հեռացված Լեռնիկ Երանոսյանը՝ Երանոսյանների հայրենի գյուղում դարձել է աղմկոտ պատմության հերոս: ՕՐՈ դաշինքի անդամները հայտարարել են, որ գյուղապետը և Լեռնիկ Երանոսյանը սպառնացել են և հայհոյել այն գյուղացիներին, որոնք մասնակցել են դաշինքի հավաքին: Հայհոյանքին ի պատասխան էլ, ըստ Սեյրան Օհանյանի, նրանց դեմ կիրառվել են համապատասխան քայլեր, որից հետո էլ Լեռնիկ Երանոսյանը դիմել է զենքի և օդ կրակել: ՕՐՕ դաշինքը հայտարարել է, որ իրենց համակիրները սակայն խլել են զենքը: Քննչական կոմիտեն կատարում է քննություն, կան բերման ենթարկվածներ, թեև ՕՐՕ դաշինքը նախօրեին հայտարարել էր, որ բերման են ենթարկվել միայն բռնությանը պատասխանած իրենց համակիրները, իսկ մյուս կողմից բերման ենթարկվածներ չկան: Սեյրան Օհանյանը հորդորել է իրավապահներին իրականացնել անաչառ քննություն երկու կողմի նկատմամբ, ոչ թե միայն մի կողմին բերման ենթարկելով և ձերբակալելով: Այլապես, Սեյրան Օհանյանը հայտարարել է, որ իրենք կգործեն իրենց տարբերակներով: Թե որոնք են այդ տարբերակները, նա չի մանրամասնել, թեև դաշինքի մեկ այլ անդամ՝ Արմեն Մարտիրոսյանը, որը երկրորդն է ցուցակում, հայտարարել է, որ խոսքը օրինական ձևերի մասին է՝ ավելացնելով, որ ինքնապաշտպանությունն էլ օրինական տարբերակ է:

Այսպիսով, նախընտրական արշավում գրանցվում է թերևս առաջին աղմկոտ միջադեպը, այսպես ասած՝ ոչ ներհհկ-ական ֆորմատում: Մինչ այդ եղել էին միջադեպեր, սակայն ՀՀԿ ռեյտինգային թեկնածուների միջև: Այժմ, փաստորեն տեղի է ունենում միջադեպ ՕՐՕ դաշինքի նկատմամբ: Սա այն դեպքում, երբ Սերժ Սարգսյանը հայտարարում է «լավագույն ընտրությունների» մասին: Ավելին, ՀՀԿ-ականների միջև աղմկոտ կռիվներից հետո Սերժ Սարգսյանը բոլորին հավաքեց Մելիք-Ադամյանում, որպեսզի կարգի հրավիրի: Չի բացառվում իհարկե, որ Սերժ Սարգսյանը կարգի է հրավիրել միայն ներկուսակցական շրջանակներում՝ ազատություն տալով կուսակիցներին այլ մրցակիցների դեմ քայլերում: Մյուս կողմից, թվում է, որ կոնկրետ ՕՐՕ դաշինքը իշխանության համար պետք է որ չլիներ լուրջ մտահոգության առարկա, հաշվի առնելով այն սոցհարցումների տվյալները, որ տարբեր կազմակերպություններ՝ թե՛ հայաստանյան, թե՛ ռուսական, ներկայացնում են դաշինքի վերաբերյալ: Ըստ այդ հարցումների՝ դաշինքն ունի շատ ցածր վարկանիշ և շատ հեռու է 7 տոկոս անցողիկ շեմից: Եվ ուրեմն հարց է առաջանում, ինչո՞ւ է պետք իշխանություններին գնալ նման միջադեպերի, գնալ նման աղմուկի և արատավորել «լավագույն» ընտրությունները:

Այստեղ կարող ենք դիտարկել երեք հավանական տարբերակ՝ կա՛մ սոցհարցումները ամենևին կապ չունեն իրականության հետ, կա՛մ Սերժ Սարգսյանը չի տիրապետում իշխանությանը և տեղերում իրավիճակը միանգամայն կարող է դուրս գալ վերահսկողությունից, կա՛մ իշխանությունն ինչ որ առումով շահագրգռված է ՕՐՕ դաշինքի հանդեպ ուշադրություն գեներացնելու խնդրով: Վարկածները իհարկե կարող են բազմաթիվ լինել, ի վերջո, մինչև անգամ այն, որ իշխանությունը պարզապես անձնական խնդիրներ է լուծում պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի հետ, որը գլխավորում է ՕՐՕ դաշինքը: Մյուս կողմից, իհարկե, այստեղ էական դեր ունի անպատժելիության հանգամանքը: Ի վերջո, իշխանական համակարգն այնպիսի երևույթ է Հայաստանում, որ հնարավոր չէ լիարժեք հանձնարարականներով կառավարել վերից վար անխտիր բոլոր քայլերը, մյուս կողմից, ներքևում գտնվողները գիտեն նաև, որ անգամ սխալ քայլ անելու դեպքում՝ եթե այդ քայլն անմիջապես իշխանությանն ուղղված սպառնալիք չէ, իրենք չեն արժանանա պատժի, քանի որ իշխող համակարգում չկա նման պրակտիկա, յուրայիններին այդ համակարգը օրենքին հանձնում է միայն ու միայն դավաճանության դեպքում: Սա էլ իր հերթին վկայում է, որ չնայած «լավագույն» ընտրության մասին Սերժ Սարգսյանի հայտարարությանը, իրականում այդպիսի ընտրությունը անկեղծ գերակայություն չէ և դրա վրա քար նետելը, բիծ թողնելը դեռևս չի դասվել իշխանության «մահացու մեղքերի» շարքում: Այստեղ իհարկե շատ ուշագրավ երանգներ է առկա նաև միջադեպի կապակցությամբ վարչապետ Կարեն Կարապետյանի արձագանքում, որը հայտարարել է, որ ինքը դատապարտում է ցանկացած նման միջադեպ, միաժամանակ հայտարարել է, որ խնդիրը գտնվում է իրավապահների դաշտում և ինքը ազդեցություն չունի իրավապահների վրա, նրանք կառավարությանն առընթեր են, սակայն դուրս են անմիջական վարչապետի ենթակայությունից: Այսպիսով, Կարեն Կարապետյանի արձագանքը անկասկած վկայում է տեղի ունեցածի և ընդհանրապես իրավիճակի մեկ այլ երանգի մասին, որ այդօրինակ իրավիճակների հանդեպ իշխանության մոտեցումները և դիրքորոշումները մեղմ ասած միատարր չեն, եթե չասենք՝ թելադրված են հենց իշխանության միևնույն կազմի մեջ եղած բաժանարար գծերով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում