Tuesday, 21 05 2024
Հայաստանը մասնակցում է ՆԱՏՕ-ի զորավարժությանը
Հաղարծինի քոթեջներից գողություն են կատարել․ կասկածյալները հայտնաբերվել են
«Սրբազան վարչապետ» սցենարը ՔՊ-ն չի էլ քննարկի
Արարատի դպրոցներից մեկում սովորող աշակերտուհուն կանեփից պատրաստված թմրամիջոց է հյուրասիրել
Իջևանցին մերժել է խնդրանքը, ի պատասխան՝ դանակով խփել է իր ոտքին և թիկունքին
Ինչո՞վ է Ալիևը տարբերվում Նեթանյահուից
Լքել Հայաստանը՝ որդուն խրամատում չտեսնելու համար
ԱՄՆ-ն դաշնակցում է Հայաստանի հետ. Բաքվին բացատրել են՝ ինչ պետք է անի
Գալստանյանը շարունակում է սիրո անվան տակ ատելություն տարածել
Սուրբ Գրքի «Հորս տունը» մտածել է՝ իր սեփականն է. Գալստանյանը արձագանքում է Ալեն Սիմոնյանին
Եկեղեցու գույքը պետք է վերադարձվի. Գալստանյանը «Կինո Մոսկվան» է պահանջում
Դատարկ օդերի հետ խոսե՞մ. Գալստանյանն արձագանքում է ընդդիմախոսներին
Էլ տեղ չունեմ, որ բերետավորները չեն խփել. ասում են նորմալ ա. Գառնիկ Դանիելյան
Պաշտպանության նախարարն այցելել է նոր կառուցված զորամաս
Պատերազմի հրահրողն էլ, հեղինակն էլ այսօրվա գործող իշխանությունն է իր ղեկավարի հետ Սրբազան
«Թոխմախի Մհերի» ընտանիքի Դուբայի գույքերը․ դատախազությունը դրանք չի հայտնաբերել
Ձեր տասը մատին էլ մեխ տան՝ դուք մանդատ դնող չեք. ստին էլ չափ կա
Ռոբերտ Քոչարյանը մեր երկրում հանցավոր արժեքներով առաջնորդվելու կնքահայրն է
Մանդատ դրեք, եթե մտածում եք, որ կպչած ենք մեր աթոռից, չեք անի
Բագրատ Գալստանյանը հանդիպել է Արցախի կառավարության ու պատգամավորների հետ
Կապանում հրկիզել են քաղաքապետ Գևորգ Փարսյանին սպասարկող «Lexus»-ը․ ժամանել է ԱԱԾ-ն
ԱՄՆ-ն հետաքրքրված է Հայաստանի հետ գործակցության ընդլայնմամբ
«Պետք է վերջ դրվի Նեթանյահուի ցեղասպան քաղաքականությանը»․ Էրդողան
«Անկախացումից ի վեր ՀՀ-ի և ՄԱԿ-ի համագործակցությունը եղել է բազմաշերտ և արդյունավետ»․ ՀՀ նախագահ
22:45
Զելենսկին զանգահարել է Ալիևին
Ոսկեպարի Սբ Աստվածածին եկեղեցու տանիքածածկերը կնորոգվեն
Եթե «պայթի» Վրաստանը
Իրանի դիրքերը թուլացնելու փորձեր կարվեն. Երևանը պետք է պատրաստ լինի նույնիսկ անհնար սցենարներին
Իրանում լրջագույն խնդիր է օդային փոխադրումը․զարմանալի է, որ նման ուղղաթիռով են տեղափոխել նախագահին
Մոտենում է հերթական տեղումնաբեր ակտիվ ցիկլոնը

ԵԿՄ-ի չգրված կանոնադրությունը ՀՀԿ-ին ծառայելն է. Նրանք, ովքեր դեմ են, Երկրապահում տեղ չունեն

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է «Ազատամարտիկների դաշինքի» խորհրդի անդամ Ռազմիկ Պետրոսյանը։

– Պարոն Պետրոսյան, ռեյտինգային ընտրակարգով առաջադրվել եք Արագածոտնի մարզում։ Կարծում եք՝ «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքով կհաջողե՞ք։

Ինձ համար պայքարի թիրախ մշտապես եղել  են և կան գործող իշխանությունները։ Նույնիսկ եթե ինձ հարազատ  մարդ է իշխանության ներկայացուցիչ կամ թեկնածու, իմ հիմնական թիրախն իրենք են լինելու, և ես հենց իրենց դեմ եմ պայքարելու. վստահ եմ՝ հաջողության կհասնեմ։

– Տեսակետ  կա, որ ընդդիմադիր ուժերը պայքարն ավելի շատ իրար մեջ են տանում։

– Ես ասեմ, որ մենք մեկ միասնական ճակատ ուզում էինք ստեղծել այն բանի համար, որ պայքարը հանկարծ չտեղափոխենք ընդդիմության դաշտ և ընդդիմադիրներն իրար դեմ պայքարեն։ Դա  չստացվեց՝  հենց այն քաղաքական ուժերի մեղքով, որոնք հենց հիմա դրանով են զբաղված՝ ներսում իրար դեմ են սկսել պայքարել։ Ես կխնդրեմ հասարակությանն ուշադրություն դարձնել՝ բոլոր այն քաղաքական ուժերը, որոնք ցեխ են շպրտում իրար վրա և թիրախ են դարձրել ընդդիմադիր քաղաքական ուժերին, նրանք ուրեմն աջակցում են իշխանություններին կամ ջուր լցնում նրանց ջրաղացին։ Իրական ընդդիմադիր ուժը իր թիրախը չպետք է դարձնի մյուս ընդդիմադիրներին։ Դաշնակցությունը հայտարարում է, որ հավատարիմ է լինելու իր գործընկերային համաձայնագրին, այսինքն՝ շարունակելու է իշխանությունների մաս կազմել։ Ուստի բացի այդ ուժերից, այլ ուժերին քննադատելը իշխանությանն օգնել է։ Ես ուզում եմ նորից կոչ անել, հորդորել ու խնդրել ընդդիմությանը՝ սատարել միմյանց, աջակցել ու համագործակցել ու թիրախ ընտրել բացառապես իշխանություններին։ Եթե չեն էլ համագործակցում, ապա գոնե իրար դեմ չպայքարեն ու իրար չթիրախավորեն, դրանով օգնելու են իշխանություններին։

– Մարդիկ տարիներ շարունակ զբաղեցնելով տարբեր պաշտոններ իշխանության ներսում՝ ինչ-որ պահի  նեղանում, դուրս են մնում համակարգից ու իրենց ընդդիմություն հռչակում։ Բայց չի էլ բացառվում, որ ընտրություններից հետո նորից գնան համագործակցության։ Հասարակությունն ինչպե՞ս զանազանի կեղծ ընդդիմադիրներին իրականներից։

– Մենք ունենք հստակ քաղաքական հետագիծ ունեցող ընդդիմադիր ուժեր, ուստի գիտենք, որ իրական են նրանք։ Կան նաև քաղաքական ուժեր, որոնք ձևավորվել են բոլորովին վերջերս իշխանությունից դուրս եկած մարդկանց միջոցով, այդ թվում այն թիմը, որտեղ մենք ենք։ Հենց մեր ներկայությունը, «Ժառանգության» ներկայությունն այնտեղ ամեն բան պետք է ասի։ Մեր ներկայությունն այս դաշինքում ևս մեկ անգամ ցույց է տալիս, որ մենք իրական ենք, կասկածել այս ուժին իշխանամետ լինելու մեջ՝ պետք չէ։ Հետընտրական գործողություններին մեր թիմը կլինի առաջնագծում՝ եթե լինի դրա անհրաժեշտությունը։

– Այսինքն՝ վստա՞հ եք, որ Սեյրան Օհանյանը մինչև վերջ կգնա, հնարավո՞ր է նրա վրա կոմպրոմատներ օգտագործվեն, և դա խոչընդոտ դառնա։

– Մենք առանց վստահության չէինք կանգնի այդ ուժի և անհատի կողքին։ Մարդը չի վախեցել և իր կյանքը զոհասեղանին է դրել պատերազմի դաշտում, մենք դրա փորձն ունենք, պատահական չենք կանգնել Սեյրան Օհանյանի կողքին։ Մենք որոշել ենք միասին, մինչև վերջ պայքար տանել։

– Շաբաթ օրը տեղի ունեցավ ԵԿՄ համագումարը, ընտրվեց նոր վարչություն, և որոշում կայացվեց սատարել գործող իշխանություններին։ Ինչպե՞ս եք գնահատում այս հանգամանքը։

– Երկրապահն իր կուրսը չի փոխել։ 2008-ին մենք դրա համար դուրս եկանք, իրենք միշտ էլ եղել են ՀՀԿ-ի մասը։ Սպարապետի ժամանակ էլ մենք միասին ներկայացրել ենք ՀՀԿ-ն։ Բայց երբ 2008-ին մենք հասկացանք, որ այս իշխանությունները չարիք են ժողովրդի գլխին՝ դուրս եկանք։ Մենք ընդդիմացանք այդ քաղաքական ուժին, ու երկրապահից դուրս եկան այն տղերքը, ովքեր դեմ էին, իսկ նրանց, ում այդ կուրսը հարազատ էր,  մնացին այնտեղ։ Մեր շատ ընկերներ հերթով դուրս են գալիս՝ նաև Սեյրան Օհանյանը։ Նրանք, ովքեր համաձայն չեն, կա՛մ կամովին են դուրս գալիս,  կա՛մ հեռացվում են ԵԿՄ-ից։ Կարճ ժամանակ հետո այնտեղ կմնան միայն ՀՀԿ-ի դրոշ պահողները:

– Այսինքն՝ Սեյրան Օհանյա՞նն էլ կարող է դուրս գալ։

– Հիմա նոր վարչության մեջ, իմ իմանալով, նա, Աղաբեկյան Արթուրը, Իշխան Զաքարյանը չկան։ Դե մենք էլ բոլորս էլ 2008-ին վարչության անդամ էինք՝ հետո դուրս եկանք, հիմա էլ ամեն դեպքում նոր վարչության մեջ չկան։ Այսինքն՝ նրանք, ովքեր դեմ են ՀՀԿ-ին, ԵԿՄ-ում տեղ չունեն։ Երկրապահի չգրված կանոնադրությունը իշխանությանը, Հանրապետականին ծառայելն է։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում