Thursday, 16 07 2026
11:40
Հուլիսի 13-22-ը Բելգրադրում անցկացվում է Serbia Open 2026 շախմատի միջազգային մրցաշարը. հայտնի են հայ շախմատիստների միավորները
10:10
Արգենտինան կամային հաղթանակով դուրս եկավ ԱԱ-2026-ի եզրափակիչ
07:50
Հայաստանի լողի ֆեդերացիայի պատանեկան հավաքականը մասնակցել է Եվրոպայի առաջնությանը
16:20
«World Open 2026»-ում Զավեն Անդրիասյանը զբաղեցրել է 2-րդ հորիզոնականը
14:50
Ջուդին ցույց են տվել միայն իմ քննադատությունը. Տուխել
08:10
Մունդիալ-2026. Իսպանիան եզրափակիչում է
Ռեքս Կալամյանը՝ «Չիկագո Բուլս»-ի մարզչական շտաբում
Հայաստանի Մ16 հավաքականի երկու բասկետբոլիստ՝ Եվրոպայի C դիվիզիոնի խորհրդանշական հնգյակում
22:10
«Մանչեսթեր Յունայթեդը» մոտ է Տիլեմանսի տրանսֆերի իրականացմանը
20:10
ՖԻՖԱ-ի թանկարժեք տոմսերը՝ եզրափակչից առաջ
19:30
Լապորտան հերքել է Ռաֆինյայի հնարավոր հեռանալու մասին լուրերը
19:20
«Միլան»-ի նախկին հարձակվողը պայմանագիր է կնքել «Նոա»-ի հետ
11:30
Պերուում նորածիններին զանգվածաբար անվանակոչում են Հալանդի պատվին
23:45
Մ-20 ԵԱ. ըմբիշ Հենրիկ Հայկյանը՝ բրոնզե մեդալակիր
23:30
Ազատ ոճի ըմբշամարտի Մ-20 տարեկանների Հայաստանի հավաքականը ԵԱ թիմային պայքարում գրավել է 3-րդ հորիզոնականը
23:15
Ըմբիշ Գագիկ Ղազարյանը՝ բրոնզե մեդալակիր. Մ-20 ԵԱ
Բասկետբոլի Հայաստանի Մ16 հավաքականը՝ Եվրոպայի C դիվիզիոնի ոսկե մեդալակիր
21:30
Բերեզովսկին կգլխավորի Կոստրոմայի «Սպարտակը»
Հայաստանի Մ16 հավաքականը Երևանում կպայքարի Եվրոպայի C դիվիզիոնի ոսկու համար
17:45
Ավիացիոն գրազ ԱԱ-ում. նորվեգական ավիաընկերությունը տեղադրել է «British Airways»-ի լոգոն
14:20
Մ-20 ԵԱ. ըմբիշ Նարեկ Նիկողոսյանը հաղթանակ է տարել Ադրբեջանի ներկայացուցչի նկատմամբ
13:30
5 տարվա դադար և ձախողված վերադարձ. Մաքգրեգորը պարտվեց առաջին ռաունդում
13:10
Չեխ թենիսիստուհի Նոսկովան հաղթեց Ուիմբլդոնի մրցաշարում
12:10
Հայ շախմատիստները մրցանակային տեղեր են զբաղեցրել Batumi Municipality Cup 2026 շախմատի միջազգային մրցաշարում
11:50
Ծանրորդ Ալեն Զուրաբյանը դարձել է պատանիների ԱԱ-ի փոխչեմպիոն
11:20
Մունդիալ-2026. Արգենտինան կիսաեզրափակիչում է
11:00
Մունդիալ-2026. Անգլիան հաղթեց Նորվեգիային
Հայաստանի բասկետբոլի մինչև 16 տարեկանների հավաքականը դուրս է եկել եզրափակիչ
20:10
25 տարեկանում կյանքից հեռացել է Ջեյդեն Ադամսը
19:20
Ժնևում՝ ՄԱԿ-ի Ազգերի պալատում, Շախմատի միջազգային օրվան ընդառաջ անցկացվել է միջոցառում

Գվարդիոլա-Ֆերգյուսոն. երկու հաջողակ մարզիչների մենամարտը

Շաբաթ օրը Լոնդոնի «Ուեմբլի» մարզադաշտում կրկին միմյանց կհանդիպեն «Բարսելոնա»-ի և «Մանչեսթեր Յունայթեդ»-ի գլխավոր մարզիչներ Պեպ Գվարդիոլան ու Ալեքս Ֆերգյուսոնը: Վերջին անգամ նրանք հանդիպել էին երկու տարի առաջ Հռոմում կայացած Չեմպիոնների լիգայի եզրափակչի ժամանակ:

Եթե Պեպ Գվարդիոլան «Բարսելոնա»-ի ղեկին ավարտում է իր երրորդ մրցաշրջանը, ապա նոյեմբերին բոլորելու է «Մանչեսթեր Յունայթեդ»-ի ղեկին Ալեքս Ֆերգյուսոնի գտնվելու 25-ամյակը:

Այդ շուրջ քառորդ դարում Ալեքս Ֆերգյուսոնը տպավորիչ արդյունքներ է արձանագրել: Շոտլանդացու գլխավորությամբ «Մանչեսթեր Յունայթեդ»-ը 25 տարում տիրացել է 36 տիտղոսի. 12 հաղթանակ Պրեմիեր լիգայում, 2-ը` Չեմպիոնների լիգայում, 9-ը` Անգլիայի սուպերգավաթում, 5-ը` Անգլիայի գավաթում, 4-ը` Անգլիայի լիգայի գավաթում, 2-ը` Աշխարհի ակումբային առաջնությունում, 1-ը` Գավաթակիրների գավաթում և 1-ը` Եվրոպայի սուպերգավաթում:

Այս հաղթանակների թվում կարելի է ընդգծել երեք անընդմեջ հաղթանակները Պրեմիեր լիգայում (2006-2007, 2007-2008, 2008-2009), ինչպես նաև 1998-1999 մրցաշրջանի եռակի հաջողությունը (Անգլիայի չեմպիոն ու գավաթակիր, Չեմպիոնների լիգայի հաղթող):

Ինչ վերաբերում է Պեպ Գվարդիոլային, ապա նա «Բարսելոնա»-ի մարզչական ղեկը ստանձնեց 2008 թվականի ամռանը: Այդ պահից սկսած` մրցաշրջանի արդյունքներով կապտա-նռնագույները ոչ մի անգամ չեն մնացել առանց տիտղոսի: Ընդհանուր առմամբ, Գվարդիոլան տիրել է 12 հնարավոր տիտղոսներից 9-ին:

Երիտասարդ մարզիչը «Բարսելոնա»-ի պատմության ընթացքում դարձավ առաջին մարզիչը, ում հաջողվեց մեկնարկից երեք անգամ հաղթել Պրիմերայում: Բացի այդ, նրա հաշվին է գրանցված 1 հաղթանակ Չեմպիոնների լիգայում, 1-ը` Իսպանիայի գավաթում, 2-ը` Իսպանիայի սուպերգավաթում, 1-ը` Եվրոպայի սուպերգավաթում, 1-ը` Աշխարհի ակումբային առաջնությունում:

Այս հաղթանակներից կարելի է ընդգծել 2008-2009 մրցաշրջանը, որում «Բարսելոնա»-ն եռակի հաջողություն արձանագրեց (Իսպանիայի չեմպիոն ու գավաթակիր, Չեմպիոնների լիգայի հաղթող), ինչին անմիջապես հաջորդեցին հաղթանակներն Իսպանիայի սուպերգավաթում, Եվրոպայի սուպերգավաթում ու Աշխարհի ակումբային առաջնությունում; Այս ռեկորդն անհնար է գերազանցել, այն կարելի է միայն կրկնել:

Այսպիսով, տիտղոսների միջին ցուցանիշով Գվարդիոլան գերազանցում է Ֆերգյուսոնին: Գվարդիոլան տարեկան նվաճում է միջինը 3 տիտղոս, մինչդեռ Ալեքս Ֆերգյուսոնի պարագայում այդ ցուցանիշը կազմում է 1.77:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում