Xiaomi-ն ներկայացրել է 65-դյույմանոց Mi TV 4 հեռուստացույցը, որի հաստությունն ամենաբարակ մասում 4,9 մմ է՝ 30%-ով պակաս, քան iPhone 7-ինը: Այս մասին հայտնում է gogetnews.info-ն:
Xiaomi Mi TV 4-ի մետաղական կորպուսը հաջողվել է կրճատել մայրական պլատան առանձին բլոկում տեղավորելու շնորհիվ՝ ձայնային համակարգի հետ համադրված:
Ընկերությունը հնարավորոթյուն է տվել միջուկը թարմացնել դիսփլեյից առանձին, որը սովորաբար հեռուստացույցի ամենաթանկարժեք մասն է: Հետագայում օգտատերերը կարող են փոխել էկրանը՝ անփոփոխ թողնելով հիմնական բլոկը կամ հակառակն անել՝ ֆունկցիոնալության ընդլայնման համար:
Xiaomi Mi TV 4-ի բոլոր անհրաժեշտ պորտերը գտնվում են անկախ հենարանի վրա, որը մի մալուխով միանոււմ է էկրանին: Աուդիոհամակարգը համատեղելի է Dolby Atmos-ի հետ և ներառում է 10 բարձրախոս, 2 արբանյակ և սաբվուֆեր:
Հեռուստացույցը և ձայնային պանելը միացվում են մալուխով Mi Port պորտով: Լրակազմում կա երեք HDMI միակցիչ, երկու USB, մեկ Ethernet:
Xiaomi Mi TV 4-ը թողարկվում է 3 չափով՝ 45, 55 և 65 դյույմ: Սարքը վաճառքի կհանվի այս տարի 2000 դոլարից շատ ավելի էժան գնով: