Պաշտպանության փոխնախարար Արա Նազարյանն այսօր Աժ քառօրյա նիստում ներկայացրեց Զինվորական ծառայություն անցնելու մասին օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը: Փոխնախարարը նշեց, որ բժշկական համալսարանի ռազմական բաժին ընդունվողները, ովքեր հետագայում հրաժարվում են այդ մասնագիտությունից, փոխում են ուղղվածությունը, այլևս չեն ծառայում: Դրա համար տուգանք են վճարում, որը ամբողջ ուսումնառության ընթացքի համար կազմում է 8 միլիոն 800 հազար դրամ:
«Ժառանգություն» կուսակցության ատգամավոր Թևան Պողոսյանը նշեց. «18 տարեկանը լրացել է, գնում եք, ծառայում եք, գալիս եք, դրանից հետո կլինեն ռազմական բժիշկ դառնալու գայթակղիչ մեխանիզմները, որոնցով շատերը կցանկանան դառնալ ռազմական բժիշկ»:
Թևան Պողոսյանը, դիմելով Ա. Նազարյանին հարցրեց՝ արդյոք ավելի հեշտ չէ՞ պայմանագիրը փոխել, որ պայմանագիր կնքած ուսանողը ծանրուկշիռ անի և հրաժարվելու հնարավորություն չունենա:
Արա Նազարյանը պատասխանեց, որ պայմանագրային հարթության մեջ հարցը չի կարգավորվի, սա օրենսդրական փոփոխության կարիք ունի:
Մանրամասները՝ տեսանյութում: