Thursday, 16 07 2026
11:40
Հուլիսի 13-22-ը Բելգրադրում անցկացվում է Serbia Open 2026 շախմատի միջազգային մրցաշարը. հայտնի են հայ շախմատիստների միավորները
10:10
Արգենտինան կամային հաղթանակով դուրս եկավ ԱԱ-2026-ի եզրափակիչ
07:50
Հայաստանի լողի ֆեդերացիայի պատանեկան հավաքականը մասնակցել է Եվրոպայի առաջնությանը
16:20
«World Open 2026»-ում Զավեն Անդրիասյանը զբաղեցրել է 2-րդ հորիզոնականը
14:50
Ջուդին ցույց են տվել միայն իմ քննադատությունը. Տուխել
08:10
Մունդիալ-2026. Իսպանիան եզրափակիչում է
Ռեքս Կալամյանը՝ «Չիկագո Բուլս»-ի մարզչական շտաբում
Հայաստանի Մ16 հավաքականի երկու բասկետբոլիստ՝ Եվրոպայի C դիվիզիոնի խորհրդանշական հնգյակում
22:10
«Մանչեսթեր Յունայթեդը» մոտ է Տիլեմանսի տրանսֆերի իրականացմանը
20:10
ՖԻՖԱ-ի թանկարժեք տոմսերը՝ եզրափակչից առաջ
19:30
Լապորտան հերքել է Ռաֆինյայի հնարավոր հեռանալու մասին լուրերը
19:20
«Միլան»-ի նախկին հարձակվողը պայմանագիր է կնքել «Նոա»-ի հետ
11:30
Պերուում նորածիններին զանգվածաբար անվանակոչում են Հալանդի պատվին
23:45
Մ-20 ԵԱ. ըմբիշ Հենրիկ Հայկյանը՝ բրոնզե մեդալակիր
23:30
Ազատ ոճի ըմբշամարտի Մ-20 տարեկանների Հայաստանի հավաքականը ԵԱ թիմային պայքարում գրավել է 3-րդ հորիզոնականը
23:15
Ըմբիշ Գագիկ Ղազարյանը՝ բրոնզե մեդալակիր. Մ-20 ԵԱ
Բասկետբոլի Հայաստանի Մ16 հավաքականը՝ Եվրոպայի C դիվիզիոնի ոսկե մեդալակիր
21:30
Բերեզովսկին կգլխավորի Կոստրոմայի «Սպարտակը»
Հայաստանի Մ16 հավաքականը Երևանում կպայքարի Եվրոպայի C դիվիզիոնի ոսկու համար
17:45
Ավիացիոն գրազ ԱԱ-ում. նորվեգական ավիաընկերությունը տեղադրել է «British Airways»-ի լոգոն
14:20
Մ-20 ԵԱ. ըմբիշ Նարեկ Նիկողոսյանը հաղթանակ է տարել Ադրբեջանի ներկայացուցչի նկատմամբ
13:30
5 տարվա դադար և ձախողված վերադարձ. Մաքգրեգորը պարտվեց առաջին ռաունդում
13:10
Չեխ թենիսիստուհի Նոսկովան հաղթեց Ուիմբլդոնի մրցաշարում
12:10
Հայ շախմատիստները մրցանակային տեղեր են զբաղեցրել Batumi Municipality Cup 2026 շախմատի միջազգային մրցաշարում
11:50
Ծանրորդ Ալեն Զուրաբյանը դարձել է պատանիների ԱԱ-ի փոխչեմպիոն
11:20
Մունդիալ-2026. Արգենտինան կիսաեզրափակիչում է
11:00
Մունդիալ-2026. Անգլիան հաղթեց Նորվեգիային
Հայաստանի բասկետբոլի մինչև 16 տարեկանների հավաքականը դուրս է եկել եզրափակիչ
20:10
25 տարեկանում կյանքից հեռացել է Ջեյդեն Ադամսը
19:20
Ժնևում՝ ՄԱԿ-ի Ազգերի պալատում, Շախմատի միջազգային օրվան ընդառաջ անցկացվել է միջոցառում

Մեր հավաքականին պակասում է միայն կայունությունը. Վարդան Մինասյան. Սպորտ

Արդեն տեղեկացրել էինք, որ Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը հրապարակել է Հայաստանի ազգային հավաքականի ընդլայնված կազմը, որը պետք է նախապատրաստվի օգոստոսի 14-ին կայանալիք Ալբանիա-Հայաստան ընկերական հանդիպմանը: ՀՖՖ պաշտոնական կայքի հետ զրույցում Վարդան Մինասյանը որոշ պարզաբանումներ տվեց կազմի հետ կապված, ինչպես նաև խոսեց առաջիկա հանդիպման մասին:

Պարոն Մինասյան, դուք հրավիրել եք 29 ֆուտբոլիստների: Ինչո՞վ է պայմանավորված ֆուտբոլիստների այսպիսի մեծ քանակը:

– Նախ ասեմ, որ հրավիրված 29 խաղացողներից կընտրվեն 23 խաղացողներ, որոնք էլ կնախապատրաստվեն Ալբանիայի հավաքականի հետ հանդիպմանը: Մ-21 տարեկանների հավաքականն անցկացնելու է իր հանդիպումը օգոստոսի 11-ին, որից հետո այն խաղացողները, որոնք հրավիրվել են նաև երիտասարդական հավաքական, կմիանան մեզ արդեն Ալբանիայում:

Հրավիրված բոլոր խաղացողները կժամանե՞ն Երևան:

Քանի որ Կառլեն Մկրտչյանի և Արտյոմ Խաչատուրովի թիմերն իրենց հանդիպումներն անցկացնելու են ուշ, այդ երկու ֆուտբոլիստները մեզ կմիանան միանգամից Ալբանիայում: Հրավիրված ֆուտբոլիստերից կասկածի տակ է նաև Հրայր Մկոյանի և Հենրիխ Մխիթարյանի մասնակցությունը մարզական հավաքին, քանի որ նրանք երկուսն էլ առայժմ վնասվածքներ ունեն:

Ի՞նչ նպատակներ եք հետապնդելու Ալբանիայի հետ խաղում:

Հիմնականում փորձելու ենք խաղալ այն նույն մարտավարությամբ, որով խաղալու ենք Չեխիայի հավաքականի դեմ: Խոսքն այստեղ չի գնում կազմի մասին, այլ հենց մարտավարության: Աշխատելու ենք խաղաժամանակ տրամադրել բոլոր այն խաղացողներին, ովքեր քիչ են հնարավորություն ունենում դրսևորել իրենց:

Որքանո՞վ է կարևոր առաջիկա հանդիպման արդյունքը:

Ցանկացած հանդիպման արդյունք էլ կարևոր է մեզ համար, լինի դա ընկերական, թե պաշտոնական խաղ: Սակայն բավականին երկար ընդմիջումից հետո մեզ համար ավելի կարևոր է տեսնել բոլոր խաղացողներին գործի մեջ, ստուգել նրանց համագործակցությունը: Հավաքականն արդեն ունի հստակ ձեռագիր և այս կարճ ժամանակում մենք չենք պատրաստվում դիմել կտրուկ փոփոխությունների: Միակ բանը, որ պակասում է մեր հավաքականին, դա կայունությունն է:  Բացի այդ, ես միշտ նշել եմ, որ շատ կարևոր է, որ չլինեն որակազրկումներ, ֆուտբոլիստները չունենան վնասվածքներ և ամենակարևորը մշտապես խաղան իրենց ակումբներում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում