Friday, 17 07 2026
ԱՄԷ գործարարները դիտարկում են ՀՀ-ից թարմ բանջարեղենի, ծաղիկների և հանքային ջրերի ներմուծման հնարավորությունները
22:10
Սի Ծինփինը բոլոր երկրների իրավունքներն ու շահերը հարգելու կոչ է արել
22:00
Ինչպես են առցանց խաղադրույքները կործանում երիտասարդների կյանքը
21:50
Իրանի հարձակումների հետևանքով Քուվեյթի բանակի մի քանի զինծառայող է վիրավորվել
ՌԺԴ֊ի կոնցեսիայի լուծարումը պետք է դառնա նորաստեղծ կառավարության առաջին գործերից մեկը
21:30
ԻՀՊԿ-ն ԱՄՆ-ին սպառնացել է դաժան հատուցմամբ հարվածների շարունակման դեպքում
Եվրոպան ձերբազատվել է «Պուտինին հասկանալու»վտանգավոր բարդույթից. հաղթել է իրատեսությունը
21:10
Իրաքի հյուսիսում հարվածի հետևանքով սպանվել է հակաիրանական խմբավորումների ութ կողմնակից
Կոնգրեսի միջանկյալ ընտրություններում Թրամփը Պուտինի «աջակցության կարիքը» չունի
Ռուսաստանն ու Ադրբեջանը լիարժեք կարգավորել են հարաբերությունները
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Լիտվայի վարչապետին
20:30
Իսպանիայի տարվա ամենախոշոր անտառային հրդեհը Սարագոսայում այրել է 12 000 հեկտար տարածք
35 տարի Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության աշխատակիցները շուրջօրյա ռեժիմով իրականացնում են սեյսմոակտիվության մշտադիտարկում
Սիրիայի ռազմական աղբյուրը հերքել է Իրանի կողմից աթ-Թանֆ ռազմաբազային հարվածելու մասին տեղեկությունները. Al Jazeera
Ոչնչացվել է 2660 կգ սննդամթերքի 95 անուն ներմուծված ապրանքատեսակ. ՍԱՏՄ
Թուրքմենստանի նախագահի պատմական այցը Վրաստան
Սբ Սիոն եկեղեցում բացվել են միջնադարյան որմնանկարչության տեսարաններ
19:30
Սի Ծինփինը հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հետ
Ոստիկանության ծառայողների կողմից երեք տարի առաջ տեղի ունեցած սպանությանն օժանդակելու դեպքը բացահայտվել է. ՔԿ
Թուրքիան հեշտացնում է Հայաստանի հետ առևտրային գործընթացները
Հայաստանը Կաննի միջազգային կինոփառատոնում ներկայանալու է 4 նոր ֆիլմով
Ռուսաստանը և Ադրբեջանը լուծել են AZAL հետ կապված բոլոր հարցերը. Լավրով
Վարձակալության ենթակա պետական գույք՝ էլեկտրոնային աճուրդների համակարգում
18:30
ՌԴ-ն հայտնել է Օդեսայի և Չեռնոմորսկի նավահանգիստներին հարվածներ հասցնելու մասին
Քննարկվել են Կենդանաբանական այգու առյուծի անկման պատճառները
Իսրայելի Քնեսեթը քվեարկել է խորհրդարանի պաշտոնական լուծարման օգտին
Վլադիմիր Պուտինը վարկանիշային կորուստներ ունի, ի՞նչ է սպասվում Ռուսաստանին
Ռուսաստանը պատրաստ է աջակցել հայ-ադրբեջանական կարգավորմանը
ՆԳ նախարարը շնորհավորական ուղերձ է հղել Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության ստեղծման 35-րդ տարեդարձի կապակցությամբ
17:30
Լավրովի և Բայրամովի քննարկման թեմաներից են Հարավային Կովկասը, երկկողմ հարաբերությունները

Մենք գտնվում ենք խելագար քաղաքական պրոցեսի մեջ. Հայկ Ա. Մարտիրոսյան

Այսօր Երևան են ժամանել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները, հանդիպումներ են ունեցել ՀՀ արտգործնախարարության և ՀՀ նախահագահի հետ: Այսօր նաև կայացել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքի մամուլի ասուլիսը: Ղարաբաղյան հակամարտության կարգավորման բնագավառում վերջին զարգացումների շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցեց քաղաքագիտության դոկտոր Հայկ Ա. Մարտիրոսյանի հետ:

-Ուորլիքի ասուլիսը բավականին հետաքրքիր էր մի շարք առումներով, այդ թվում նաև այն առումով, որ նա չներկայացրեց հայկական կողմի հետ բանակցությունները, (ասուլիսը բանակցություններից առաջ էր), այլ խոսեց այն դիրքորոշումների մասին, որով իրենք ներկայանալու էին հայկական կողմին: Ձեր կարծիքով՝ ո՞րն էր դրա պատճառը:

-Ես դժվարանում եմ ասել, թե որն էր դրա պատճառը, սակայն հստակ կարող եմ ասել, որ շատ դիվանագիտական, շատ կոռեկտ ձևակերպումներով ասուլիս էր, որն ուներ մեկ-երկու թաքնված ուղերձներ՝ ուղղված երկու կողմերին էլ, կային ուղերձներ, որոնք, իմ տպավորությամբ, ուղղված էին հատկապես Ադրբեջանին: Բայց թե որն էր դրա նպատակը, իհարկե, չեմ կարող ասել. բացի համանախագահներից և երկու երկրների նախագահներից՝ որևէ մեկը չի կարող ասել:

Դա կարո՞ղ է լինել որևէ տեսակի ճնշում հայկական կողմի վրա, որովհետև գնում են ֆիքսված դիրքորոշումներով և ասում են, որ այսպիսին են դիրքորոշումները:

-Չեմ պատկերացնում թե ներկա բանակցային փաթեթով հայկական կողմին ճնշելու ինչ կա, որովհետև հայկական կողմը ավանդաբար համաձայն է եղել իրեն ներկայացված տարբեր տարբերակներին, մենք դա գիտենք որպես փաստ, և հակաճառող կողմը եղել է Ադրբեջանը: Իմիջիայլոց պետք է ասեմ, որ հիմա էլ այս փաթեթով բանակցություններում հայկական կողմի շահերը փրկում է Ադրբեջանը՝ չհամաձայնելով այն փաթեթի բովանդակությանը, որը կա սեղանին: Այսինքն՝ եթե անգամ կա ճնշում, ապա այդ ճնշումն առկա է Ադրբեջանի նկատմամբ, և ես շատ հուսով եմ, որ այդ ճնշումը արդյունք չի տա, հակառակ պարագայում հայկական կողմը գրկաբաց կնետվի այդ տարբերակի վրա և կունենանք տարածքային կորուստներ, ինչը որևէ կերպ արդարացված չի կարող լինել:

-Ամեն դեպքում արդեն քանիցս համանախագահները ասում են, որ հայկական կողմը պետք է զիջի տարածքներ, ինչը երևի թե բնական է, որովհետև բանակցություններ են, և ի՞նչ ունենք մենք փոխզիջելու, ի՞նչ ունենք տալու. ունենք տարածքները, բայց մյուս կողմից՝ հայկական քաղաքական ուժերը, հայ հանրությունը պատրաստ չէ դրան: Մենք ասում ենք՝ մենք ոչինչ չենք տալու և ստանալու ենք Ղարաբաղի կարգավիճակը: Հնարավո՞ր է նման վիճակում բանակցություններ, թե՞ մենք հերթական անգամ փակուղում ենք:

-Մենք գործ ունենք ինստիտուցիոնալացված խելագարության հետ, մենք գտնվում ենք, այո, խելագար քաղաքական պրոցեսի մեջ արդեն 25 տարի և չենք էլ գիտակցում, որ մեզ համար դարձել է նորմալ այն, որ մենք պետք է անպայման մի բան տանք, ու դրա դիմաց ստանանք մի բան, որը ոչինչ չարժի: Բայց ինչո՞ւ պետք է որևէ բան տանք: Ղարաբաղի անկախությունը ոչինչ չարժեցող բան է: Արցախը պետք է լինի Հայաստանի մաս է և վերջ, դե ֆակտո Արցախը Հայաստանի մաս է:

 Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

 

 

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում