Կատալոնական «Բարսելոնա»-ի և Արգենտինայի ազգային հավաքականի կիսապաշտպան Խավիեր Մասկերանոն նոր պայմանագիր կկնքի կատալոնական ակումբի հետ:
Ֆուտբոլիստի հետ նոր պայմանագիր կնքելու հարցում համաձայնության գալու մասին «Բարսելոնա»-ն պաշտոնապես հայտարարել է այսօր:
Արգենտինացի կիսապաշտպանի նոր պայմանագիրը «Բարսելոնա»-ի հետ նախատեսված կլինի մինչ 2019 թվականի ամառը:










































