Friday, 17 07 2026
Գևորգ Պապոյանի գլխավորությամբ տեղի է ունեցել հասարակական խորհրդի նիստ
Իսրայելը հայտարարել է ՀԱՄԱՍ-ի ևս մեկ հրամանատարի ոչնչացման մասին
ԱՄԷ գործարարները դիտարկում են ՀՀ-ից թարմ բանջարեղենի, ծաղիկների և հանքային ջրերի ներմուծման հնարավորությունները
22:10
Սի Ծինփինը բոլոր երկրների իրավունքներն ու շահերը հարգելու կոչ է արել
22:00
Ինչպես են առցանց խաղադրույքները կործանում երիտասարդների կյանքը
21:50
Իրանի հարձակումների հետևանքով Քուվեյթի բանակի մի քանի զինծառայող է վիրավորվել
ՌԺԴ֊ի կոնցեսիայի լուծարումը պետք է դառնա նորաստեղծ կառավարության առաջին գործերից մեկը
21:30
ԻՀՊԿ-ն ԱՄՆ-ին սպառնացել է դաժան հատուցմամբ հարվածների շարունակման դեպքում
Եվրոպան ձերբազատվել է «Պուտինին հասկանալու»վտանգավոր բարդույթից. հաղթել է իրատեսությունը
21:10
Իրաքի հյուսիսում հարվածի հետևանքով սպանվել է հակաիրանական խմբավորումների ութ կողմնակից
Կոնգրեսի միջանկյալ ընտրություններում Թրամփը Պուտինի «աջակցության կարիքը» չունի
Ռուսաստանն ու Ադրբեջանը լիարժեք կարգավորել են հարաբերությունները
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Լիտվայի վարչապետին
20:30
Իսպանիայի տարվա ամենախոշոր անտառային հրդեհը Սարագոսայում այրել է 12 000 հեկտար տարածք
35 տարի Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության աշխատակիցները շուրջօրյա ռեժիմով իրականացնում են սեյսմոակտիվության մշտադիտարկում
Սիրիայի ռազմական աղբյուրը հերքել է Իրանի կողմից աթ-Թանֆ ռազմաբազային հարվածելու մասին տեղեկությունները. Al Jazeera
Ոչնչացվել է 2660 կգ սննդամթերքի 95 անուն ներմուծված ապրանքատեսակ. ՍԱՏՄ
Թուրքմենստանի նախագահի պատմական այցը Վրաստան
Սբ Սիոն եկեղեցում բացվել են միջնադարյան որմնանկարչության տեսարաններ
19:30
Սի Ծինփինը հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հետ
Ոստիկանության ծառայողների կողմից երեք տարի առաջ տեղի ունեցած սպանությանն օժանդակելու դեպքը բացահայտվել է. ՔԿ
Թուրքիան հեշտացնում է Հայաստանի հետ առևտրային գործընթացները
Հայաստանը Կաննի միջազգային կինոփառատոնում ներկայանալու է 4 նոր ֆիլմով
Ռուսաստանը և Ադրբեջանը լուծել են AZAL հետ կապված բոլոր հարցերը. Լավրով
Վարձակալության ենթակա պետական գույք՝ էլեկտրոնային աճուրդների համակարգում
18:30
ՌԴ-ն հայտնել է Օդեսայի և Չեռնոմորսկի նավահանգիստներին հարվածներ հասցնելու մասին
Քննարկվել են Կենդանաբանական այգու առյուծի անկման պատճառները
Իսրայելի Քնեսեթը քվեարկել է խորհրդարանի պաշտոնական լուծարման օգտին
Վլադիմիր Պուտինը վարկանիշային կորուստներ ունի, ի՞նչ է սպասվում Ռուսաստանին
Ռուսաստանը պատրաստ է աջակցել հայ-ադրբեջանական կարգավորմանը

Մելանյա Թրամփը ներկայացրել է ԱՄՆ իր ներգաղթի մանրամասները

ԱՄՆ նախագահի հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփի կինը՝ Մելանյա Թրամփը, չորեքշաբթի երեկոյան իր թվիթերյան էջում ներկայացրել է ԱՄՆ իր ներգաղթի մանրամասները, բայց դրա հետ կապված փաստաթղթեր չի տրամադրել:

Թրամփի հակառակորդները ենթադրում էին, որ ծնունդով սլովենացի Մելանյա Թրամփն ԱՄՆ-ում որպես ֆոտոմոդել է աշխատել 90-ական թվականներին՝ այդ ընթացքում ամերիկյան տարածքում գտնվելով զբոսաշրջային վիզայով, ինչն օրենքի խախտում է:

Մելանյա Թրամփն իր թվիթերյան էջում նամակ է հրապարակել փաստաբան Մայքլ Ուայլդսից, որում ասվում է, որ իրավաբանն ուսումնասիրել է Մելանյա Թրամփի ներգաղթի փաստաթղթերը: «Ներգաղթի հարցերով փաստաբանի նամակը պարզ հայտարարում է, որ ես 100%-ով ճիշտ կերպով անցել եմ իրավաբանական գործընթացը, երբ ԱՄՆ ժամանեցի»,- հայտարարել է Թրամփը:

«Որոշ ԶԼՄ-ներում հնչում էին ենթադրություններ, որ 1995թ. տիկին Թրամփն անօրինական կերպով որպես մոդել է աշխատել ԱՄՆ-ում՝ այստեղ գտնվելով երկրի այցելուի վիզայով: Ես կարող եմ միաժամանակ հայտարարել, որ այդ ենթադրությունները չեն հաստատվում փաստաթղթերով, հետևաբար ոչ մի արժեք չունեն»,- հայտարարել է փաստաբան Ուայլդսը:

«Ի հեճուկս այդ հրապարակումների՝ տիկին Թրամփը երբեք չի աշխատել ԱՄՆ-ում 1995թ., նա 1995թ. ԱՄՆ-ում չի եղել»,- հավելել է իրավաբանը: Նրա խոսքով՝ Մելանյա Թրամփն ԱՄՆ է ժամանել 1996թ. զբոսաշրջային վիզայով, հետո այն փոխարինել է աշխատանքային վիզայով, որը հետո 5 անգամ երկարաձգել է: 2001թ. Մելանյա Թրամփը ԱՄՆ-ում բնակության թույլտվություն է ստացել:

Միևնույն ժամանակ, փաստաբանը որևէ փաստաթուղթ չի ներկայացրել:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում