Լոնդոնի «Չելսի»-ն ՊՍԺ-ի հետ համաձայնության է հասել պաշտպան Դավիդ Լուիսի տեղափոխության հարցում: Լոնդոնցիները նաև ֆուտբոլիստի հետ համաձայնեցրել է անձնական պայմանագրի պայմանները: Այդ մասին հայտնում է Daily Mail-ը:
Լուիսը բուժզննում է անցնում «Չելսի»-ում, որից հետո պայմանագիր կստորագրի ակումբի հետ: Առաջիկա ժամերին այդ մասին պաշտոնական տեղեկատվություն կտարածվի:
Ենթադրվում է, որ «արիստոկրատներ»-ը 32 մլն ֆունտ կվճարեն 29-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերի դիմաց: Հիշեցնենք` Դավիդ Լուիսը «Չելսի»-ի կազմում հանդես է եկել 2011-2014 թվականներին:









































