Իրանը գրանցել է փոխըմբռնման հուշագրի առնվազն 42 էական խախտում Միացյալ Նահանգների կողմից: Այս մասին ասվում է նամակում, որը ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ Ամիր Սայիդ Իրավանին հղել է համաշխարհային կազմակերպության գլխավոր քարտուղարին և Անվտանգության խորհրդի նախագահին։
«Իրանի Իսլամական Հանրապետությունը փաստաթղթերով հիմնավորել է Իսլամաբադի փոխըմբռնման հուշագրի բացահայտ և էական խախտման 42 դեպք Միացյալ Նահանգների կառավարության կողմից», – փաստաթղթից հատված է մեջբերում ՏԱՍՍ-ը:
Իրանցի դիվանագետը նշել է, որ «հուշագրի ստորագրումից գրեթե անմիջապես հետո և մինչ օրս» Միացյալ Նահանգները մշտապես խախտել է իր պարտավորությունները։
«ԱՄՆ-ն ագրեսոր է, այլ ոչ թե զոհ, – ընդգծվում է նամակում: – Խաղաղ բնակչության և քաղաքացիական ենթակառուցվածքների դեմ կանխամտածված հարձակումներն իրենցից ներկայացնում են ռազմական հանցագործություններ և մարդկության դեմ հանցագործություններ»։









































