Sunday, 28 04 2024
Կամրջից Ազատ գետն ընկած ավտոմեքենայի վարորդը հոսպիտալացվել է
ՀՀ և Կատարի ԱԳ նախարարները հատուկ ուշադրություն են դարձրել տարածաշրջանային փոխկապակցվածության հարցերին
Լեոն եւ Թումանյանը հայ առաջին սորոսականնե՞րն էին
Հայտնի են Պուտինի երդմնակալության օրն ու ժամը
ՀՀ-ի և Արևմուտքի շահերն ամբողջովին համընկնում են. սրա շնորհիվ ունենք արտաքին հաջողություններ
Ջերմուկ-Գնդեվազ ավտոճանապարհին ՃՏՊ-ի հետևանքով երկու մարդ է տուժել
Կողմ եմ, բայց ոչ՝ անվտանգության հաշվին. ադրբեջանական գազ կարելի է գնել լուրջ երաշխիքների դեպքում
Որտե՞ղ է Մոսկվան հայ-ադրբեջանական սահմանին «մի ամբողջ շարք անկլավներ» տեսնում
Ալեն Սիմոնյանը արձակուրդ է մեկնում
Մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի պաշտոնական այցը Կատար
ՀՀ-ն շուտով Թուրքիային կփոխանցի Անիի կամրջի վերականգնման իր մոտեցումները. Մարգարա-Ալիջան սահմանային անցակետը պատրաստ է շահագործման. ԱԳՆ
Իսրայելը պատրաստվում է լայնածավալ ռազմական գործողության
Գյումրու Հովհաննես Շիրազի հուշատուն-թանգարանի ֆոնդը համալրվեց նոր ցուցանմուշներով
Զելենսկու ճակատագիրը կանխորոշված ​​է. Պեսկով
15:15
ԵԱՏՄ-ն 2023 թվականին ապրանքաշրջանառության ռեկորդային ցուցանիշ է գրանցել
Վրաստանի բնակչությունը 1 տարում կրճատվել է 1.1%-ով
14:45
60-ամյա կինը նվաճել է «Միսս Բուենոս Այրես» տիտղոսը
Տեղի է ունեցել Ֆրանկոֆոնիայի միջազգային օրերի փակման գալա համերգը. ԿԳՄՍ
14:15
Զենքի նոր մատակարարումները թույլ կտան Ուկրաինային դիմադրել. Մակրոն
Հայաստանը ծնկի չի գալիս՝ ՌԴ հաշվարկները հերթով ձախողվում են
Թել Ավիվում հակակառավարական ցույցեր են ընթանում
Էրդողանը ակնարկում է, որ Հայաստանը պետք է հաշվի նստի Թուրքիայի նոր դերակատարման հետ
Հինգ զոհ, ութ վիրավոր. իրանական ավտոբուսի վթարի վայրում աշխատանքները շարունակվում են. ՆԳՆ փրկարար ծառայություն
Սփյուռքը Հայաստանից գործնական սպասելիք ունի իր առօրյա մտահոգությունների վերաբերյալ
Մի խումբ քաղաքացիներ փակել են Երևան- Գյումրի ավտոճանապարհը
Բայդենը չի ընդունում Էրդողանին. Պուտինը կմեկնի՞ Թուրքիա
12:45
ԵՄ-ը կարող է տուգանել Tiktok Lite-ը
12:30
Toyota-ն ավտոարտադրության ռեկորդ է սահմանել
12:15
Չինական BYD ավտոարտադրողը առաջին եվրոպական գործարանը կկառուցի
Այսօր Երևանում սպասվում է մինչև +32 աստիճան տաքություն

Հասել ենք պատերազմի շեմին. Վլադիմիր Կարապետյան

Արձագանքելով Սերժ Սարգսյանի «Մոկովսկիե նովոստի»-ին տրված հարցազրույցին՝ ՀԱԿ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ներկայացուցիչ Վլադիմիր Կարապետյանը արձագանքել է.

«Հարցազրույցից անթաքույց երևում է, որ ԼՂ հակամարտության շուրջ երեք տարվա բանակցությունների արդյունքում մենք ոչ թե մոտեցել ենք խաղաղ կարգավորմանը, այլ հասել ենք պատերազմի շեմին: Ոչ մի առաջընթաց չկա բանակցային գործընթացում, չի էլ կարող լինել, որովհետև համարձակ կերպով բանակցություններ կարող է վարել միայն լեգիտիմ իշխանությունը: Թույլ, ժողովրդի աջակցությունից զուրկ իշխանություն չի կարող գնալ համարձակ քայլերի, փոխզիջումների: Եվ այդ ընկալումն այսօր գերակայում է նաև միջազգային հանրության մոտ: Դրանով է պայմանավորված Ս. Սարգսյանի դիրքերի թուլացումը միջազգային մակարդակում և քննադատական զեկույցների և մեկնաբանությունների աճը:

Նույն կերպ հուսահատ վիճակում է Ս. Սարգսյանը նաև հայ-թուրքական գործընթացի ձախողման պատճառով: Զգացվում է, որ նա այլևս չի հավատում, որ կարելի է առաջ մղել Արձանագրությունները: Սակայն նա չի կարող նաև հետ կանգնել դրանցից՝ հայտնվելով անելանելի վիճակում: Առհասարակ չկա ոչ մի ուղղություն, որը Ս. Սարգսյանը կարող է նշել որպես հաջողություն և այդ կերպ ներկայանալ հանրությանը: Բոլոր ոլորտներում նահանջ է և այն այլևս անկասելի բնույթ է կրում:

Սերժ Սարգսյանը զարմանում է, որ չի կարողանում օգտագործել Սփյուռքի ողջ ներուժը: Սակայն ի՞նչ կա զարմանալու. ինչպես կարող է վստահություն լինել մի երկրի նկատմամբ, որտեղ ծաղկում է կոռուպցիան, ուր կան քաղբանտարկյալները, որտեղ անպատիժ կերպով բոլորի աչքի առաջ սպանում են տաս մարդու, և տարիներով ազատազրկում քաղաքական ընդդիմախոսներին, որտեղ սահմանափակվում է ազատ խոսքը: Դրա հետ մեկտեղ չկա ազատ մրցակություն ներքին շուկայում, ինչը, բնականաբար, ստիպում է մեր հայրենակիցներին ձեռնպահ մնալ հայրենիքում ներդրումներից: Իրավիճակը կտրուկ կփոխվի միայն իշխանափոխությունից հետո, երբ Հայաստանում կվերականգնվի սահմանադրական կարգն ու ժողովրդի իշխանությունը»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում