Մոսկվայի կենտրոնում բանկը գրաված տղամարդու կրծքին ամրացված «ռումբի» հզորությունը հասնում է մինչև մեկ կիլոգրամ տրոտիլի, սակայն ամենայն հավանականությամբ դա խաբկանք է: Այդ մասին հայտարարել է «Ալֆա» ջոկատի վետերաններից մեկը, գրում է RIA Novosti-ն:
Նրա խոսքերով՝ առարկան, որը տղամարդը ներկայացնում է որպես ռումբ, փաթաթված է դեղին ժապավենով, այն մոտավորապես կոշիկի տուփի կեսի չափ է:
«Նման ծավալով կարող է լինել մինչև մեկ կիլոգրամ տրոտիլ: Ներսում գտնվող պատանդներին ոչնչացնեու համար դա բավարար է, սակայն շենքը հնարավոր չէ պայթեցնել: Բայց ես կարծում եմ՝ դա կեղծ է»,- ասել է փորձագետը: