«Մանչեսթեր Յունայթեդ»-ի հարձակվող Զլատան Իբրահիմովիչը գովեստի խոսքեր է հղել Ուեյն Ռոնիի հասցեին:
«Կարծում եմ՝ բոլոր բարձրակարգ ֆուտբոլիստները կարող են խաղալ միմյանց հետ: Խաղադաշտում 11, ոչ թե 2 ֆուտբոլիստ է: Կազմն ու մարտավարությունը որոշում է մարզիչը: Ռունին կատարյալ խաղընկեր է: Նա գործում է ոչ միայն իր, այլև թիմակիցների, ամբողջ թիմի համար:
Ռունին ֆանտաստիկ կարիերա է անցկացնում: Եթե չեմ սխալվում, նա 18 տարեկան էր, երբ տեղափոխվեց այստեղ, այսինքն՝ 12 տարի առաջ: Թոփ ակումբում այսքան երկար հանդես գալը հեշտ առաջադրանք չէ:
Խաղացողները գալիս ու գնում են, իսկ նա շարունակում է հանդես գալ «Յունայթեդ»-ում: Ռունին կատարյալ օրինակ է երիտասարդ խաղացողների համար»,- Իբրահիմովիչի խոսքերը մեջբերում է մանկունիական ակումբի պաշտոնական կայքը:









































