HP ընկերությունն աշխարհում առաջին ագամ ներկայացրել է WiFi մկնիկ: Wi-Fi Mobile Mouse մկնիկը կարող է համակարգչին միանալ առանց որևէ USB ընդունիչի: Այս մասին հաղորդում է Lenta.ru կայքը` ներկայացնելով ընկերության մամուլի հաղորդագրությունը:
Այս պահին էլ շուկայում գոյություն ունեն մկնիկներ, որոնք համակարգչին միանում են անլար: Սակայն դա իրականացվում է կամ ռադիոկապի, կամ էլ Bluetooth միացման շնորհիվ:
Այս մկնիկն անմիջապես է միանում համակարգչին, եթե այն ունի WiFi սարք: Մկնիկը կարող է աշխատել 9 մետր շառավղից ներս:
Նոր սարքերը վաճառքի կհանվեն ԱՄՆ-ում այս տարվա հունիս ամսին և կարժենան մոտ 50 դոլար: