Saturday, 25 05 2024
Մարտակերտի նախկին քաղաքապետը կալանավորվել է խոշոր չափերով հափշտակություն կատարելու մեղադրանքով
23:15
ՆԱՏՕ-ն կիբերհարձակման դեպքում կարող է կիրառել 5-րդ հոդվածը
Գազայում 20,000 հիվանդ սպասում է բուժման
22:45
G7-ն Ուկրաինային օգնելու համար նպատակ ունի օգտագործել ռուսական սառեցված ակտիվները
Միրզոյանը և Բորելը քննարկել են տարածաշրջանային հարցեր
«Պատրաստ ենք աջակցել կայուն խաղաղության ապահովմանն ուղղված Ադրբեջանի և Հայաստանի ջանքերին»․ Բայդեն
STARMUS-ը ոգեշնչման փառատոն է. մենք ճիշտ մարդկանց ենք ընտրում
Բացահայտվել է խոշոր չափերով հարկերից խուսափելու և փողերի լվացման դեպք գինու արտադրությամբ և վաճառքով զբաղվող ընկերությունում. կան ձերբակալվածներ
Մենք փաստացի ուկրաինական պատերազմի սպոնսորներից ենք. սա անհամադրելի է եվրաինտեգրմանը
Համացանցում տարածված հրապարակումը կեղծ է․ ՀՀ ՊՆ-ն հայտարարություն է տարածել
Վճռորոշ են լինելու Սյունիքը և անկլավները. հետագա սահմանազատումը խնդրահարույց է
Բախտորոշ փուլ Վրաստանում. Երեւանն ու Թբիլիսին չպետք է կանգ առնեն
Ո՞ւր էր եկեղեցին, երբ 2008-ին Երևանի փողոցներ զրահատեխնիկա բերվեց․ Դանիել Իոաննիսյան
Սպիտակ-Երևան ավտոճանապարհին ծառն ընկել և միակողմանի փակել է ճանապարհը
Քիչ առաջ կայքերից տեղեկացա, որ հանդիսանում եմ Ղազախստանի քաղաքացի․ կհանդիպենք դատարանում․ Հակոբ Արշակյան
Ականապատ դաշտի միջով ենք քայլում, շատ զգույշ պիտի անցնենք․ Նիկոլ Փաշինյանը՝ Բաղանիսում
Հրդեհ տան տանիքում
Հաստատվել են բուհերի ընդունելության միասնական քննությունների երկրորդ փուլի քննական օրերը
Ամեն ինչ անելու ենք, որ սահմանազատման գործընթացը շարունակվի, սա է ճիշտ ճանապարհը. Նիկոլ Փաշինյան
Կիրանցի նոր կառուցվող ճանապարհի հատվածում վարչապետը պատասխանել է լրագրողի հարցերին
«Հայրենիքս տալիս ես, գերեզմանս էլ հետը». կիրանցիները վիճում են Փաշինյանի հետ
«Զրոյից պետք է ուղեկալ սարքել». Նիկոլ Փաշինյանն այցելել է Բաղանիս
Երդվում եմ՝ ՀՀ սահմաններից մեկ միլիմետր չի զիջվում․ Փաշինյան
Նիկոլ Փաշինյանին ներկայացվեց, թե Ոսկեպարում որտեղ են տեղակայվել սահմանային նիշերը
ՀՀ ՄԻՊ-ն այցելել է Սյունիքի զորամասեր
Խարդախությամբ խոշոր չափերով գույքի հափշտակություն կատարելու համար 4 անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել. ՔԿ
Չեխիայի խորհրդարանի փոխխոսնակի գրառումը ԼՂ-ում Ադրբեջանի գործողությունների վերաբերյալ բուռն արձագանք է առաջացրել Բաքվում
Հայաստանում պետական կառույցներից զատ զինված որևէ ստորաբաժանում ապօրինի է. ՆԳՆ մամուլի խոսնակ
Ռոգոզինը սպառնու՞մ է, թե՞՝ «գործարք առաջարկում»
Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Հորդանանի թագավորին

Եթե Վրաստանն ու Իրանը դիմեն, Հայաստանը կդառնա գազի մատակարարման տարանցիկ երկիր

Եթե Վրաստանն ու Իրանը դիմեն Հայաստանին, Հայաստանը դեմ չի լինի դառնալ տարանցիկ երկիր իրանական գազը Վրաստան հասցնելու համար։ Այսօր հրավիրված կլոր սեղանի ընթացքում այդ մասին հայտարարեց Հայաստանի էներգետիկայի փոխնախարար Արեգ Գալստյանը։

Հարցը հիմա նրանում է, թե Իրանի և Վրաստանի միջև բանակցություններն ինչ արդյունքի կհանգեցնեն։ Եթե մեզ դիմեն՝ մենք որևէ խնդիր չենք առաջացնի, իսկ ավելի մեծ նախագծերի մասին առայժմ վաղ է խոսել։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Վրաստանի էներգետիկայի նախարար Կախա Կալաձեն Իրան կատարած պաշտոնական այցի ժամանակ հայտարարել էր, որ 200 միլիոն խորանարդ մետր գազ Իրանից կարող է մատկարարվել Վրաստան հենց Հայաստանի տարածքով․ մասնագետների գնահատմամբ՝ Վրաստանն այդպիսով փորձ է անում դիվերսիֆիկացնել և թուլացնել ադրբեջանական գազի մենաշնորհային դիրքը Վրաստանում։

Ռուսաստանի «Ազգային էներգետիկ անվտանգության հիմնադրամ»-ի հիմնադիր և գլխավոր տնօրեն, տնտեսական և քաղաքական վերլուծաբան Կոնստանտին Սիմոնովը նույն քննարկման ընթացքում անդրադառնալով հարցին, թե Ռուսաստանն ինչպես կնայի այդ հանգամանքին, հայտարարեց, թե չի կարծում՝ դեմ լինի։

Չեմ կարծում, թե Վրաստանին սա դիվերսիֆակիացնելու հնարավորություն կտա, խոսքը բավականին փոքր մասշտաբի մասին է։ Եթե Իրանը ցանկություն ունենա Հայաստանի տարածքով տանել, չեմ կարծում Ռուսաստանը խոչընդոտի։ Ես չեմ կարծում, թե սա այնքան մեծ նշանակություն ունեցող հարց է, որ Ռուսաստանը դրա համար գլուխ  կոտրի։

«Հայաստանի վերականգնվող էներգետիկայի հիմնադրամ» ծրագրի ղեկավար Արա Մարջանյանը մեզ հետ զրույցում տեսակետ հայտնեց, որ սա Հայաստանի համար լավ հնարավորություն է և մենք այն չպետք է բաց թողնենք։ Հույս ունեմ, որ Ռուսաստանը խոչընդոտելու փոխարեն կօժանդակի։

Ինչ վերաբերվում է փոխնախարարի այն հայտարարությանը, որ եթե  Իրանն ու Վրաստանը մեզ դիմեն՝ մենք դեմ չենք լինի, Մարջանյանն ընդգծեց՝ Հայաստանը պետք է ինքը նախաձեռնող լինի։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում