Իսպանացի 7 սպելեոլոգ արգելափակվել են Ֆրանսիայի հարավարևմտյան քարանձավներից մեկում: Այս մասին հայտնում է Agence France-Presse-ը՝ հղում անելով տեղի ոստիկանությանը:
Սկզբում խումբը բաղկացած է եղել 15 հոգուց: 8 սպելեոլոգները կարողացել են դուրս գալ քարանձավից և տագնապ բարձրացնել չորեքշաբթի վաղ առավոտյան, հայտնում է ոստիկանությունը: Մինչև տեղական ժամանակով 08:00-ն (մեր ժամանակով՝ 11:00) փրկարարներին դեռևս չի հաջողվել կապվել քարանձավում արգելափակված մարդկանց հետ:
Գործակալության տեղեկությամբ՝ քարանձավը գտնվում է Էռան կոմունայում Իսպանիայի հետ սահմանից ոչ հեռու: