Monday, 29 04 2024
12:45
Բլինքենը սկսել է մերձավորարևելյան հերթական ուղևորությունը՝ ժամանելով Սաուդյան Արաբիա
Կվերագործարկվի դեպի կենդանաբանական այգի անվճար ավտոբուսը
12:30
Կարաչայ-Չերքեզիայում ոստիկանների վրա հարձակման հետևանքով կա 2 զոհ, 4 վիրավոր
Գյումրի-Արմավիր ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է
Լուրերի օրվա թողարկում 12։00
«Թշնամանքին մեկընդմիշտ վերջ տալու հնարավորություն է ստեղծվել». Ամիրբեկով
Երբ զանգում է Բլինքենը. կմնա՞ Ալիեւը «Ալմաթիի ռեժիմում»
Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարները կհանդիպեն Ալմաթիում
Բողոքի ցույցերի ժամանակ խուլիգանության 6 մասնակիցներից 3-ը կալանավորվել են
Վրաստանի խորհրդարանում մեկնարկել է «օտարերկրյա գործակալների» մասին օրենքը հանձնաժողովի քննարկումները
11:00
Ֆասթ Բանկը մեկնարկել է դրամային պարտատոմսերի նոր տրանշի տեղաբաշխումը
Դեսպան Մակունցը Կոլորադոյի համալսարանի ղեկավարությանն է փոխանցել ԵՊՀ ռեկտորի առաջարկը համագործակցության վերաբերյալ
Ուղիղ․ ԱԺ Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստ
10:15
ԱՄՆ նախագահի թեկնածուն ձերբակալվել է
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
Ապրիլի 21-ին Նոյեմբերյանում խուլիգանական արարքների կատարման համար մեղադրվող 4 անձանցից 3-ը կալանավորվել են
Ալիևին կտեսնե՞նք Հաագայում. Հռոմի ստատուտը հզոր զենք է ՀՀ ձեռքին
09:45
Պորտուգալիան հրաժարվում է նախկին գաղութներին փոխհատուցում վճարել
Ուղիղ. Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստը
Վրաստանում ձերբակալվել է նախկին պետնախարարը
Պետք է զգոն լինել․ Բաքուն առանց գին վճարելու ՌԴ-ի միջոցով Հայաստանի վրա ճնշում կգործադրի
Սպասվում է առանց տեղումների եղանակ
Ադրբեջանը նպատակ ունի ազդել Հայաստանում ներքաղաքական զարգացումների վրա. քաոսային վիճակ է ստեղծում
Հրդեհ է բռնկվել տան տանիքում
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Բերքաբերի մոտ տեղի է ունենալու պայթեցման աշխատանք․ ՊՆ
«Անայլընտրանքության» ծանր հետեւանքը
«Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում քաղաքացին վնասվածք է ստացել
Ինքնաթիռում լարված իրավիճակ էր, միջամտեց քաղաքապետ Տիգրան Ավինյանը. Կամո Թովմասյանը մանրամասներ է ներկայացնում WizzAir-ի թռիչքից
Համալրման բաժանմունքի պետի պաշտոնակատարի անփութության հետևանքով՝ երկու զինծառայող ժամկետից շուտ է զորացրվել

Հասարակությունը՝ կրկնակի հարվածի տակ

Կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Ներսես Երիցյանը նախօրեին հայտարարել է, որ տրանսֆերտների անկման ծավալը կկազմի 25 տոկոս: Հայաստանի տնտեսության համար սա ահռելի թիվ է և անշուշտ կազմում է հարյուրավոր միլիոն դոլարներ: Այսինքն՝ ՌԴ տնտեսության ճգնաժամի պատճառով Հայաստանի տնտեսությունը կզրկվի հարյուրավոր միլիոն դոլարներից:

Սրանք, իհարկե, ուղղակի ներդրում չեն տնտեսության մեջ, սակայն էապես պայմանավորում են տնտեսության ակտիվությունը, քանի որ տրանսֆերտների միջոցով է ձևավորվում Հայաստանում սպառողական շուկայի գնողունակության հիմնական մասը: Այսինքն՝ տրանսֆերտների նվազումը նշանակում է շուկայից դուրս բերել մի քանի հարյուր միլիոն դոլար: Երբ սա գումարվում է ուղղակի ներդրումների նվազման ցուցանիշին, ապա Հայաստանի տնտեսության համար ստացվում է, մեղմ ասած, տխուր պատկեր: Սակայն, ահա այս տխուր պատկերի ֆոնին, մենք ականատես ենք լինում, որ Հայաստանում շարունակվում է, այսպես ասած, ուրախ կառավարումը:

Ուրախ կառավարում ասելով՝ մենք նկատի ունենք այն, որ Հայաստանի իշխանությունները՝ կառավարությունը, Ազգային ժողովը, նախարարությունները, նաև գրեթե պետական կառավարմանը հավասարազոր Երևանի քաղաքային իշխանության ինստիտուտը շարունակում են ամբողջ ծավալով իրականացնել իրենց՝ այսպես ասած և՛ ներկայացուցչական, և՛ տոնական, և՛ ծառայողական ծախսերը, որոնք ներառում են մեծ ու ճոխ ծախսեր զվարճանքների, գործուղումների, աշխատանքային պայմանների, ծառայողական ավտոմեքենաների, ըստ էության որևէ կենսական անհրաժեշտություն չունեցող, սակայն «ատկատների» համար հիանալի մեխանիզմներ պարունակող այլ պետական աշխատանքների վրա:

Այսինքն՝ խնայողությունը, տնտեսումը Հայաստանի տնտեսության պատասխանատուների, տնտեսական քաղաքականության մշակների համար չունի որևէ առարկայական նշանակություն: Մի քանի ամիս առաջ վարչապետ Հովիկ Աբրահամյանը հայտարարել էր, որ պետք է գոտիները ձգել: Իհարկե, պետք է ձգել, և առաջին հերթին կառավարության գոտիները: Սակայն առ այսօր գոտիները ձգում է հասարակությունը, ձգում է գոտիները փոքր ու միջին բիզնեսը՝ այն բիզնեսը, որն, այսպես ասած, խոշորների մեքենայության արդյունք չէ, երբ մասնատվել են հարկային առավելություններից օգտվելու համար, քանի որ իրականում գտնվում են խոշոր տանիքների ներքո:

Բանն այն է, որ Հայաստանի տնտեսական քաղաքականության պատասխանատուները ներկայումս ընկած են ցուցանիշների հետևից, մինչդեռ Հայաստանի աղետալի սոցիալ-տնտեսական պայմաններում ցուցանիշներին զուգահեռ՝ կարևոր է նաև այն, թե այդ ցուցանիշները ում են բաժին ընկնում: Որովհետև Սերժ Սարգսյանը, Հովիկ Աբրահամյանը, Սամվել Ալեքսանյանը, Սաշիկ Սարգսյանը, Գագիկ Ծառուկյանը և մյուսները շարունակում են աշխատել ու ապրել իրենց չզրկելով ոչնչից, իսկ առանց այդ էլ նվազող տնտեսության պայմաններում մարդկանց վիճակը էլ ավելի է լարվում հենց դրա համար: Այսինքն՝ եթե տնտեսությունը նույնիսկ մի փոքր աճ է անգամ ապահովում ինչ-որ հրաշքով, ապա շարքային քաղաքացու համար դա, միևնույն է, անկում է, որովհետև իշխանությունն այդ աճը օգտագործում է իր համար անհրաժեշտ ծախսերը ոչնչով չնվազեցնելու համար:

Ավելորդ է խոսել, թե ինչ է կատարվում հասարակության հետ, եթե ընդունում ենք, որ իրականում ներկայացվող աճն էլ ընդամենը ֆիկցիա է, և տնտեսությունը գործնականում նվազում է, անկում արձանագրում: Դա նշանակում է, որ շարքային քաղաքացին և խոշոր տանիքներից զուրկ իրական փոքր ու միջին բիզնեսը իրենց վրա զգում են մի կողմից տնտեսության նվազումը, մյուս կողմից՝ այն, որ ոչնչով չի նվազում իշխանությունների աշխատանքային և ընտանեկան, անձնական հարմարավետությունը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում