Wednesday, 22 05 2024
Հայաստանը մասնակցում է ՆԱՏՕ-ի զորավարժությանը
Հաղարծինի քոթեջներից գողություն են կատարել․ կասկածյալները հայտնաբերվել են
«Սրբազան վարչապետ» սցենարը ՔՊ-ն չի էլ քննարկի
Արարատի դպրոցներից մեկում սովորող աշակերտուհուն կանեփից պատրաստված թմրամիջոց է հյուրասիրել
Իջևանցին մերժել է խնդրանքը, ի պատասխան՝ դանակով խփել է իր ոտքին և թիկունքին
Ինչո՞վ է Ալիևը տարբերվում Նեթանյահուից
Լքել Հայաստանը՝ որդուն խրամատում չտեսնելու համար
ԱՄՆ-ն դաշնակցում է Հայաստանի հետ. Բաքվին բացատրել են՝ ինչ պետք է անի
Գալստանյանը շարունակում է սիրո անվան տակ ատելություն տարածել
Սուրբ Գրքի «Հորս տունը» մտածել է՝ իր սեփականն է. Գալստանյանը արձագանքում է Ալեն Սիմոնյանին
Եկեղեցու գույքը պետք է վերադարձվի. Գալստանյանը «Կինո Մոսկվան» է պահանջում
Դատարկ օդերի հետ խոսե՞մ. Գալստանյանն արձագանքում է ընդդիմախոսներին
Էլ տեղ չունեմ, որ բերետավորները չեն խփել. ասում են նորմալ ա. Գառնիկ Դանիելյան
Պաշտպանության նախարարն այցելել է նոր կառուցված զորամաս
Պատերազմի հրահրողն էլ, հեղինակն էլ այսօրվա գործող իշխանությունն է իր ղեկավարի հետ Սրբազան
«Թոխմախի Մհերի» ընտանիքի Դուբայի գույքերը․ դատախազությունը դրանք չի հայտնաբերել
Ձեր տասը մատին էլ մեխ տան՝ դուք մանդատ դնող չեք. ստին էլ չափ կա
Ռոբերտ Քոչարյանը մեր երկրում հանցավոր արժեքներով առաջնորդվելու կնքահայրն է
Մանդատ դրեք, եթե մտածում եք, որ կպչած ենք մեր աթոռից, չեք անի
Բագրատ Գալստանյանը հանդիպել է Արցախի կառավարության ու պատգամավորների հետ
Կապանում հրկիզել են քաղաքապետ Գևորգ Փարսյանին սպասարկող «Lexus»-ը․ ժամանել է ԱԱԾ-ն
ԱՄՆ-ն հետաքրքրված է Հայաստանի հետ գործակցության ընդլայնմամբ
«Պետք է վերջ դրվի Նեթանյահուի ցեղասպան քաղաքականությանը»․ Էրդողան
«Անկախացումից ի վեր ՀՀ-ի և ՄԱԿ-ի համագործակցությունը եղել է բազմաշերտ և արդյունավետ»․ ՀՀ նախագահ
22:45
Զելենսկին զանգահարել է Ալիևին
Ոսկեպարի Սբ Աստվածածին եկեղեցու տանիքածածկերը կնորոգվեն
Եթե «պայթի» Վրաստանը
Իրանի դիրքերը թուլացնելու փորձեր կարվեն. Երևանը պետք է պատրաստ լինի նույնիսկ անհնար սցենարներին
Իրանում լրջագույն խնդիր է օդային փոխադրումը․զարմանալի է, որ նման ուղղաթիռով են տեղափոխել նախագահին
Մոտենում է հերթական տեղումնաբեր ակտիվ ցիկլոնը

Հայաստանցիներն ամենաշատն են ուզում արտագաղթել. մամուլ

«Պատասխանատվությունը բառիս բուն իմաստով ընկած է և՛ իշխանության, և՛ քաղաքական ընդդիմության վրա, որն անընդհատ հուսադրելով՝ չի մոբիլիզացվում այնպես, որ կարողանա ինչ-որ խնդիր լուծել»,- Aravot.am-ի հետ զրույցում այսպիսի կարծիք հայտնեց ազգագրագետ Հրանաշ Խառատյանը՝ վերլուծելով հայաստանցիների շրջանում արտագաղթի ցանկության մեծ տոկոսի պատճառները:

Նշենք, որ ըստ Gallup կազմակերպության անցկացրած հարցումների՝ հետխորհրդային 12 երկրներից Հայաստանի բնակչությունը ամենաշատն է հակված արտագաղթելուն: Հարցված հայաստանցիների 40 տոկոսն ասել է, որ կարտագաղթեր:

Տիկին Խառատյանը կարծում է, որ 40 տոկոսը դեռ մի բան էլ նվազեցված ցուցանիշ է: Հարցին՝ արդյոք իրենց ուսումնասիրություններն է՞լ են ցույց տալիս, որ արտագաղթի հիմնական պատճառները սոցիալ-տնտեսական խնդիրներն են ու երեխաների ապագան, ինչպես հարցման արդյունքում է պարզվել, տիկին Խառատյանն այսպես պատասխանեց. «Երեխայի ապագա բառակապակցությունն ամեն ինչ է պարունակում՝ երեխայի կրթություն, սոցիալիզացիա, երեխայի կարիերա և այլն: Սրանք բոլորը տարբեր պատճառներ են: Դա պարունակում է սոցիալական և քաղաքական խնդիրներ, որոնք մեր երկրում չեն լուծվում: Այդպիսին է արդարության խնդիրը, տեսնում են՝ անարդար վիճակում է երեխան, ուստի արտագաղթում են երկրներ, որտեղ ավելի լավ արդարություն չկա, բայց միևնույն է՝ հակված են ընդունել ուրիշի, քան իր միջավայրի անարդարությունը: Մեր արտագաղթը հաճախ հղում են ազգային խառնվածքին, բայց իրականում պատմությունից էլ գիտենք, որ արտագաղթի պիկերը համապատասխանում են օտարների նվաճումներից հետո մեր երկրում հաստատված նոր բռնություններին՝ հարկային բեռ, ֆիզիկական գոյության տագնապներ: Իսկ այդ բոլորն այսօր մեր երկրում կա: «Հարսնաքար» գնաս՝ կտան մարդու գլուխը կջարդեն, քաղաքական պատճառներով կտան, կսպանեն: Մեր երկրում պատմությունից հայտնի զավթված երկրի իրավիճակն է. ընդերքը՝ երկիրը տակից-վրայից զավթված է, մարդկային ռեսուրսը գերշահագործվում է: Իսկ այս պայմաններում մարդիկ միշտ են արտագաղթում: Եվ սա անվանել ավանդույթ կամ ազգային խառնվածք՝ մեծագույն ամոթալի երևույթ է: Մենք մեր երկիրը գաղութացրել ենք և դրանից ազատվելու ձգտումն անվանում ենք ավանդույթ»:

«Այ Փի էս Սի»-ի տնօրեն, սոցիոլոգ Հովհաննես Գրիգորյանը թերթի հետ զրույցում ասաց, որ նույն հարցի վերաբերյալ իրենց կատարած ուսումնասիրությունները արձանագրել են մոտավորապես նույն՝ 42 տոկոսը ու մանրամասնեց. «Նմանատիպ հարցով նույն պատասխանն ենք ստանում: Չգիտեմ՝ իրենք ինչ մեթոդաբանություն են օգտագործել, ինչպես են հարցը ձևակերպել, այնուամենայնիվ՝ հիմքեր չունեմ արդյունքների վրա կասկածելու: Մի տասը օրից կհրապարակենք մեր ուսումնասիրության արդյունքները, մեզ մոտ էլ տնտեսական և սոցիալական պատճառները գերակայող են»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում