Friday, 17 07 2026
13:30
Օլիսեն չի թաքցնում «Ռեալ» տեղափոխվելու իր ցանկությունը. L’Equipe
10:50
Մեսսիի և Յամալի «ճակատագրական» հանդիպումը
22:09
«Ալաշկերտ»-ը հաղթահարեց «Ելիմայ»-ի արգելքը և Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլի ուղեգիր նվաճեց
22:07
«Փյունիկ»-ը հաղթեց «Մարսաշլոկ»-ին և Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլում է
21:09
Ոչ ոք չի ցանկանում մասնակցել այս հանդիպմանը. Տուխել
19:10
«Մեր արածը պատահական չէր, և մեզ ոչ ոք ոչինչ չի նվիրել»․ Մեսսի
11:40
Հուլիսի 13-22-ը Բելգրադրում անցկացվում է Serbia Open 2026 շախմատի միջազգային մրցաշարը. հայտնի են հայ շախմատիստների միավորները
10:10
Արգենտինան կամային հաղթանակով դուրս եկավ ԱԱ-2026-ի եզրափակիչ
07:50
Հայաստանի լողի ֆեդերացիայի պատանեկան հավաքականը մասնակցել է Եվրոպայի առաջնությանը
16:20
«World Open 2026»-ում Զավեն Անդրիասյանը զբաղեցրել է 2-րդ հորիզոնականը
14:50
Ջուդին ցույց են տվել միայն իմ քննադատությունը. Տուխել
08:10
Մունդիալ-2026. Իսպանիան եզրափակիչում է
Ռեքս Կալամյանը՝ «Չիկագո Բուլս»-ի մարզչական շտաբում
Հայաստանի Մ16 հավաքականի երկու բասկետբոլիստ՝ Եվրոպայի C դիվիզիոնի խորհրդանշական հնգյակում
22:10
«Մանչեսթեր Յունայթեդը» մոտ է Տիլեմանսի տրանսֆերի իրականացմանը
20:10
ՖԻՖԱ-ի թանկարժեք տոմսերը՝ եզրափակչից առաջ
19:30
Լապորտան հերքել է Ռաֆինյայի հնարավոր հեռանալու մասին լուրերը
19:20
«Միլան»-ի նախկին հարձակվողը պայմանագիր է կնքել «Նոա»-ի հետ
11:30
Պերուում նորածիններին զանգվածաբար անվանակոչում են Հալանդի պատվին
23:45
Մ-20 ԵԱ. ըմբիշ Հենրիկ Հայկյանը՝ բրոնզե մեդալակիր
23:30
Ազատ ոճի ըմբշամարտի Մ-20 տարեկանների Հայաստանի հավաքականը ԵԱ թիմային պայքարում գրավել է 3-րդ հորիզոնականը
23:15
Ըմբիշ Գագիկ Ղազարյանը՝ բրոնզե մեդալակիր. Մ-20 ԵԱ
Բասկետբոլի Հայաստանի Մ16 հավաքականը՝ Եվրոպայի C դիվիզիոնի ոսկե մեդալակիր
21:30
Բերեզովսկին կգլխավորի Կոստրոմայի «Սպարտակը»
Հայաստանի Մ16 հավաքականը Երևանում կպայքարի Եվրոպայի C դիվիզիոնի ոսկու համար
17:45
Ավիացիոն գրազ ԱԱ-ում. նորվեգական ավիաընկերությունը տեղադրել է «British Airways»-ի լոգոն
14:20
Մ-20 ԵԱ. ըմբիշ Նարեկ Նիկողոսյանը հաղթանակ է տարել Ադրբեջանի ներկայացուցչի նկատմամբ
13:30
5 տարվա դադար և ձախողված վերադարձ. Մաքգրեգորը պարտվեց առաջին ռաունդում
13:10
Չեխ թենիսիստուհի Նոսկովան հաղթեց Ուիմբլդոնի մրցաշարում
12:10
Հայ շախմատիստները մրցանակային տեղեր են զբաղեցրել Batumi Municipality Cup 2026 շախմատի միջազգային մրցաշարում

Պետք է պահել խաղային կարգապահությունը և խաղալ առավելագույն նվիրվածությամբ. Սարգիս Հովսեփյան

Սեպտեմբերի 7-ին Ֆրանսիայի Նիս քաղաքի «Ալյանս Ռիվյերա» մարզադաշտի մամուլի ասուլիսների սրահում տեղի է ունեցել Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզչի ժամանակավոր պաշտոնակատար Սարգիս Հովսեփյանի նախախաղային մամուլի ասուլիսը, որը հրապարակել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքը:

Դիտե՞լ եք Ֆրանսիայի հետ նախորդ խաղը, ի՞նչ տպավորություններ ունեք, ինչի՞ վրա է պետք աշխատել:

– Իհարկե դիտել եմ, հոյակապ հավաքական է, որն ունի որակյալ ֆուտբոլիստներ և արագ ֆուտբոլ է խաղում: Այդպիսի հավաքականների դեմ պետք է խաղալ կարգապահ ֆուտբոլ, 90 րոպե, հակառակ դեպքում այդ կարգի հավաքականները միշտ պատժում են: Այդ պատճառով տղաներին ասել եմ, որ պետք է պահել խաղային կարգապահությունը և առավելագույն նվիրվածությամբ խաղալ, քանի որ մենք հասկանում ենք՝ ով է մեր հակառակորդը: Եթե, ինչ-որ մեկը այլ կերպ մտածի, շատ դժվար կլինի մեր հավաքականի համար:

Ի՞նչ փոփոխություններ կան Հայաստանի հավաքականի կազմում համեմատած Ֆրանսիայի հավաքականի հետ նախորդ տարվա հանդիպման:

– Փոփոխությունները շատ չեն, քանի որ Հայաստանի հավաքականը չունի ֆուտբոլիստների այնպիսի լայն շրջանակ, ինչպիսին ունի Ֆրանսիայի հավաքականը: Մարտավարության մեջ ենք փոփոխություն արել: Չնայած պարտվեցինք Պորտուգալիային, բայց կար ֆուտբոլ կային գոլեր, սխալների պատճառով պարտվեցինք: Խաղացինք Դանիայի հետ, տղաները վստահ խաղացին, կարող էինք հաղթել: Չստացվեց հաղթել, սակայն ես տեսա թիմ, տղաները հավատում են իրենց ուժերին, առանց որի արդյունքի չես հասնի: Շատ քիչ փոփոխություններ ենք արել, քանի որ, նորից ասեմ, ընտրությունը մեծ չէ:

Հավաքական հրավիրվող ֆուտբոլիստների կազմի շուրջ միշտ խոսակցությունները շատ են, ո՞վ է Ձեզ խորհուրդ տալիս կազմի ընտրության հարում և ի՞նչ կարծիք ունեք այն մասին, որ ներքին առաջնության ակումբներից հավաքական մեծամասամբ հրավիրվորմ են «Փյունիկի» ֆուտբոլիստները:

– Ինչ վերաբերվում է խորհուրդներին, ապա ազգային հավաքականի մարզչական շտաբը ներկայացնում է թեկնածուներին, քննարկում ենք, կարծիքներ լսում, բայց պարզ է, որ վերջնական որոշումը ես եմ կայացնում: Կազմի վերաբերյալ դժգոհություններ միշտ էլ լինում են, և ցանկացած կազմի դեպքում կլինի դժգոհող կողմ:

Ինչ վերաբերվում է «Փյունիկից» շատ ֆուտբոլիստներ հրավիրելուն, ես շատ կուզեի, որ մյուս ակումբներում լինեին լավ երիտասարդ ֆուտբոլիստներ: Ես այժմ գտնում եմ, որ ուժեղագույնները խաղում են «Փյունիկում»: Շատ լավ կլիներ, որ այլ ակումբներում առաջին դերերում լինեին հայ ֆուտբոլիստներ, բայց ես տեսնում եմ միայն լեգեոներներ: Իհարկե, դա ակումբի գործն է, բայց միևնույն ժամանակ դա դժվարացնում է ազգային հավաքականի մարզչի գործը, քանի որ ընտրություն չկա:

Ինչո՞ւ Գեղամ Կադիմյանը չի արժանացել Ձեր ուշադրությանը՝ հատկապես հաշվի առնելով այն, որ վերջին շրջանում լավ է խաղում:

– Կադիմյանի խաղը մենք տեսել ենք, լավ ֆուտբոլիստ է, գիտենք, որ նա համաձայնվել է հանդես գալ Հայաստանի հավաքականի կազմում: Աշխատանքները տարվում են, որպեսզի Կադիմյանին հրավիրենք ընկերական խաղի, որ տեսնենք, թե ինչպես իրեն կդրսևորի ազգային հավաքականների հանդիպումների մակարդակով:

Եթե նայեք ազգային առաջնության աղյուսակը, կտեսնք, որ «Փյունիկը»  բոլորից շատ է գոլ խփել և բոլորից քիչ բաց թողել: Դա նույնպես խոսում է ֆուտբոլիստների մակարդակի մասին:

Դանիայի հետ խաղից հետո Դուք ասեցիք, որ երկրորդ հենակետայինի խնդիր կա: Ռումյան Հովսեփյանը հիմա լավ մարզավիճակում է, ի՞նչ կասեք այդ մասին:

– Հովսեփյանը լավ ֆուտբոլիստ է, բայց այժմ մեզ ավելի շատ պետք է հենակետային կիսապաշտպան, ով լավ պաշտպանվում է և կանխում է հակառակորդի գրոհները, քան կառուցողական ոճի հենակետային: Ցավոք, այժմ Ռումյանը չի կարող այդ խնդիրները լուծել: Այն ֆուտբոլիստները, ովքեր ընդգրկված են Հայաստանի հավաքականի կազմում, կարող են կատարել այդ խնդիր: Եթե ոչ, ապա կհրավիրվի Ռումյանը և նաև այլ ֆուտբոլիստներ, ովքեր հստակ կկատարեն մարզչի առաջադրանքը:

Ալբանիայի հետ հանդիպումից հետո Դուք ժամանակվորապես գլխավորեցիք հավաքականը: Պատրա՞ստ եք շարունակել ձեր աշխատանքը հավաքականի հետ:

– Ես չէի ցանկանա գնահատական տալ իմ աշխատանքի վերաբերյալ: Գնահատականն իմ աշխատանքի համար տալիս է ՀՖՖ նախագահը: Ես անում այն, ինչ կարող եմ անել և օգտակար լինել մեր հավաքականին: Մնացել է ընդամենը երկու խաղ, և գնահատական կլինի՝ բավարար կամ անբավարար:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում