Thursday, 09 05 2024
Հայտնի է որքան մարդ է գտնվել Հանրապետության հրապարակում անցկացված հանրահավաքին
Բախվել են շտապօգնության մեքենան ու «BMW»-ն. բուժքույրը տեղափոխվել է հիվանդանոց
«Ճերմակ զգեստով» Քոչարյանը փորձում է վիժեցնել կարգավորման գործընթացը՝ խաղ վերադարձնելով Մոսկվային
00:45
Օրբանը Չինաստանն անվանել է աշխարհի հենասյուներից մեկը
Գալստանյանը ցույց է տվել այտուցված ոտքերը՝ արդարանալով, թե Քոչարյանի մոտ չի գնացել
Փաշինյան-Պուտին նոր համաձայնությունը. բաց մնացած հարցեր
Ընդդիմության մահակը 2 ծայր ունի, 2-ով էլ հարվածում են
Ոստիկաննե՛ր, բեռնատարը վարել են ժողովրդի վրա. Գալստանյանը իշխանությանը մեղադրեց սադրանքի մեջ
Ամենաշատը 7-10 օր. Գալստանյանը իշխանափոխության ժամկետ նշեց
Եթե բեկվի կարգավորման հունը, ո՞րն է լինելու «օրհնյալ հունը»
Սկսվեց. հետպատերազմյա չորորդ շրջանը
Քաղաքական և քաղաքացիական ուժերը Երևանում հանդիսավորությամբ նշել են Եվրոպայի օրը
Եւ մի տաներ զմեզ ի փորձություն
15 երթուղին մայիսի 10-ին չի սպասարկվի
Բեռնատար ավտոմեքենան դեպի ցուցարարները վարելու դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել. ավտոմեքենայի վարորդը ձերբակալվել է
«ՀՀ ինքնիշխանությանն ու սահմանադրականությանն այլընտրանք չկա»․ Պապիկյան
Կասեցնե՞լ, թե բեկե՞լ. ինչպես «փրկել» Ալիեւին
-
22:15
Եթե չունեն ծրագրեր՝ ռիսկեր եմ տեսնում. կարելի է ենթադրել՝ օրակարգը կա, բայց մեզ հետ չեն կիսվում
Քաղաքական գնահատական կտրվի՞ նախկին և ներկա իշխանություններին. հարցեր ունենք շարժման առաջնորդին
Մեհրաբյան online
Կարծում եմ՝ այստեղ են. Սրբազանը իրեն աջակցող ՔՊ պատգամավորների անուններ տվեց
Գալստանյանը հայտարարել է վաղվանից անհնազանդության ակցիաներ սկսելու մասին
«Ստիպելու ենք դա իրեն անել. Աստված պետք ա հաղթի». Գալստանյանը ներկայացրեց իշխանափոխության քայլերը
Գալստանյանի աջակիցները կոտրել են օպերատորի տեսախցիկը․ ՔԿ
21:10
«Ուկրաինայում ՆԱՏՕ-ի ռազմական մասնագետներ կան»․ Լեհաստանի վարչապետ
Տոկաեւը բացե՞լ է Ալմաթիի հայ-ադրբեջանական հանդիպման «կոդը»
Ռուսաստանը բերվում է 20 թվականի դիրքին. մխիթարանք՝ բարոյահոգեբանական ֆիասկոյի ֆոնին
«Մեր պատասխանը՝ Բագրատին»․ ՔՊ խմբակցության քարտուղար
Հուսամ՝ չեն արհամարհի, խաղաղ անցնցում կկատարեն իրենց պետական պարտավորությունը. Գալստանյան
Բագրատ Գալստանյանը Նիկոլ Փաշինյանին հրաժարականի համար 1 ժամ տվեց

«Միասնական շտաբն այս անգամ էլ ԲՀԿ-ի պատճառով կենսունակ չի լինի»

Միասնական շտաբը ստեղծվել էր ընտրությունների հանրային վերահսկողության կազմակերպման նպատակով և խնդիր ուներ վերականգնելու հանրության վստահությունը ընտրությունների ինստիտուտի նկատմամբ: Ենթադրվում էր, որ միասնական շտաբը պետք է ընտրություններից հետո նախապատրաստի ամփոփ զեկույց, որից հետո հանրությունը կգնահատի այն ընտրախախտումները, որոնք եղել են ընտրությունների ընթացքում, ինչպես նաև կամփոփի ընտրությունների ընթացքում բացահայտված խախտումները և հնարավորություն կտա պատկերացնել թե՛ ընտրությունների ընթացքում հանրային վերահսկողության մեխանիզմների կատարելագործման, թե՛ իշխանության կողմից թույլ տրված բոլոր խեղաթյուրումների պատկերը: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում անդրադառնալով 2012 թվականի խորհրդարանական ընտրություններից առաջ ձևավորված միասնական շտաբին՝ ասաց շտաբի համակարգող, Հայաստանի Քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանը:

«Այդպիսի զեկույց չնախապատրաստվեց, և չնախապատրաստվեց այն պարզ պատճառով, որ միասնական շտաբի մաս կազմող քաղաքական ուժերը այդ հարցում չցուցաբերեցին անհրաժեշտ հետևողականություն և անհրաժեշտ պատրաստակամություն: Մինչդեռ գաղափարը շատ կարևոր էր, որովհետև մենք չպետք է սպասենք ԺՀՄԻԳ-ի ամփոփ զեկույցին, որը ներկայացվում է ընտրություններից հետո երկու ամիսների ընթացքում, այլ պետք է փորձենք մեր սեփական ուժերով անել, քանի որ ոչ մեկը ավելի մեծ շահագրգռվածություն չունի ընտրությունների որակի, ընտրությունների արժանահավատության ապահովման հարցում: Ես իսկապես հետևողական կողմնակիցն էի, որ լիներ նման զեկույց, ինչպես նաև, որպեսզի շտաբը գործի հետընտրական շրջանում, սակայն քաղաքական ուժերը, որոնք մաս էին կազմում, ունեին իրենց մարտավարական խնդիրները: Օրինակ՝ «Բարգավաճ Հայաստանը» առաջին խնդիր էր դիտում վարչապետի փոփոխությունը, այդ փոփոխությունը դիտում էր որպես նպատակ: Այդ ժամանակ էլ, «Բարգավաճ Հայաստանը» «ճանապարհային քարտեզ» էր որդեգրել, որը ենթադրում էր վարչապետի փոփոխություն և այդ կարգի այլ կադրային փոփոխություններ: Կարծես սկսվեց մեր իրականությանը հատուկ անդրկուլիսային գործընթաց՝ սակարկություններ իշխանությունների հետ, որի արդյունքն էլ եղավ այն, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը մերժվեց, և այն, որ դուրս եկավ կոալիցիայից, ինչպես նաև զրկվեց նախարարական պորտֆելներից»,- ասաց Հմայակ Հովհաննիսյանը:

Անդրադառնալով Երևանի ավագանու ընտրություններից առաջ միասնական շտաբի հնարավոր ստեղծմանը՝ քաղաքագետը կարծիք հայտնեց, որ պատմությունը կարող է կրկնվել. «Այդ շտաբի ճակատագիրը չեմ կարծում, որ ավելի վստահություն ներշնչի, որովհետև խնդիրը նույնն է. դրված է խնդիր՝ իշխանություններին պարտադրել վարչապետի հարցի լուծում: Իսկ ԲՀԿ-ն այսօր էլ հայտարարում է, որ եթե որևէ ձևաչափով տեղի ունենա համագործակցություն, դա պետք է լինի իր առանցքի շուրջ: Կարելի է ենթադրել, որ եթե միասնական շտաբ ձևավորվի, ապա կձևավորվի «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առանցի շուրջ, քանի որ այդ կուսակցությունը առանցքային մոտեցման պնդումներ է անում. այդ դեպքում շտաբին սպասվում է նույն ճակատագիրը, ինչ որ նախորդին: ԲՀԿ-ն ունի ֆինանսական ռեսուրս, ունի կառույցներ, որը կստիպի, որ մնացած ուժերը համախմբվեն իր առանցքի շուրջ, և դա էլ կձևակերպվի որպես միասնական շտաբ»,- ասաց Քաղաքագետների միության նախագահը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում