Մադրիդի «Ռեալ»-ի կիսապաշտպան Լուկա Մոդրիչը գոհ է «Արքայական ակումբ»-ում իր ելույթներից:
«Ռեալ»-ի կազմում վերջին մի քանի խաղերում Մոդրիչը հիանալի է գործում՝ հեղինակելով գոլեր ու աչքի ընկնելով արդյունավետ ստեղծագործ ֆուտբոլով:
«Հիմա ինձ լավ եմ զգում «Ռեալ»-ում: «Մանչեսթեր Յունայթեդ»-ի դեմ խաղը շատ օգնեց ինձ: Հիմա վստահություն եմ զգում ուժերիս նկատմամբ:
Վերջապես ցուցադրում եմ լավագույն խաղս: Ցանկանում եմ շարունակել նույն ոգով ու արդյունավետ խաղ ցուցադրել»,- Մոդրիչի խոսքերը մեջբերում է Marca-ն:






































