«Բարսելոնա»-ի հարձակվող Լուիս Սուարեսը հայտարարել է, որ իր թիմի նվաճումներն առաջիկա մրցաշրջանում չպետք է զիջեն նախորդ մրցաշրջանի նվաճումներին: Ուրուգվայի հավաքականի ֆուտբոլիստը նշել է, որ կատալոնական ակումբի պատմությունը պարտավորեցնում է հաջողություններ գրանցել:
«Բոլոր տիտղոսները հատուկ նշանակություն ունեն: Յուրաքանչյուր տիտղոսի նվաճում երազանքի իրականացում է նշանակում: «Բարսելոնա»-ն պարտավոր է նվաճել բոլորը» ,- Marca-ն մեջբերում է Սուարեսի խոսքերը:
Հիշեցնենք՝ նախորդ մրցաշրջանում Լուիս Էնրիկեի սաներն Իսպանիայի չեմպիոն են դարձել, նվաճել են երկրի գավաթն ու Չեմպիոնների լիգայի գավաթը:









































