Monday, 13 05 2024
-
00:39
Ճնշումը մեծացնում ենք հարավից հյուսիս. Գալստանյանը ներկայացրեց վաղվա անելիքները
Մեզ հետ խորհուրդներով մի խոսեք, շարժումը մարի էլ, ժողովուրդն արթնացել է. Գալստանյան
Ռուսաստանը մտադիր է մուտք գործել հարավի աճող շուկաներ
«ՀՀ կառավարությունը պետք է հասկանա, թե իրեն ինչի՞ մեջ են մեղադրում»․ Փաշինյան
Հաշտության քարոզը տապալում է քարոզիչը. նոսրացող շարժում, աճող ագրեսիա
Մահաբեր կրակոցը վեճի ժամանակ արձակել է նույն զորամասի զինծառայողը․ Նրան կալանավորել են
Համատարած անպատասխանատվության հետևանքները
Հայկական դիվանագիտության դասալիքները
«Փորձառու դիվանագետների» ուտելու և քնելու ժամը ռուսն է որոշել. ստորաքարշ աշխարհայացքի կրող են
Մեքենան գլխիվայր հայտնվել է ճանապարհի աջակողմյան հատվածում. կան տուժածներ
Պարեկները մայիսի 6-13-ը Երևանում հայտնաբերել են 3 641, մարզերում՝ 12 683 խախտում
23:00
Կանադայի հարավ-արևմուտքում անտառային հրդեհներ են մոլեգնում
«Դուք փակեցիք դուռը հայրենիք ու պատիվ ունենալու հույսի ու հավատի առջև». Վահե Սարգսյան
Սրբազանը՝ հանրային անհանդուրժողական քարոզի՞չ
Գալստանյանի հայտարարած նպատակների հետ ո՛չ նա կապ ունի, ո՛չ մյուսները. ուզում են իրենց իշխանությունը
Կարող են բեղ դնել, հագուստ ու անուն փոխել, պաթոսով խոսել, բայց դրանից էությունը չի փոխվում
21:50
Գուտերեշը կոչ է արել հետաքննել Ռաֆահում ՄԱԿ-ի աշխատակցի մահվան հանգամանքները
Սևանա լճի մակարդակը հավասարվել է նախորդ տարվա նույն օրվա նիշին
Վարդենիս համայնքում կիրականացվեն սոցիալ-տնտեսական զարգացման մեծածավալ ծրագրեր
Գեղարքունիքում «Բնակարանային մատչելիության պետական աջակցության ծրագրից» օգտվելու համար դիմել է 35 ընտանիք
Վրաստանում օտարերկրյա գործակալների մասին օրենքի ներդրմանն ընդդիմացողները շարունակում են բողոքի ակցիան
Միջուկային Իրանի «միջազգային» ադապտացիան
ՌԴ կառավարությունը կխթանի արտերկրում ռուսաց լեզվի տարածումը
«Իրականացվել է ավելի քան 25 այց». ՄԻՊ-ը՝ բողոքի ցույցի ձերբակալված մասնակիցների մասին
ՀՀ և Լիտվայի անձնական տվյալների պաշտպանության լիազոր մարմինները համագործակցության հուշագիր կկնքեն
Իսրայելի պաշտպանության նախարարը վճռականություն է հայտնել՝ Գազայում հասնելու պատերազմի բոլոր նպատակներին
20:10
Ղազախստանի նախկին նախարարը կնոջը սպանելու համար դատապարտվել է 24 տարվա ազատազրկման
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Ուղիղ․ Բագրատ Սրբազանը ամփոփում է օրը Սուրբ Աննա եկեղեցում
Վայոց ձորում վայրի կենդանիների պատճառով գյուղերին հասցված վնասը մեղմելու նպատակով ծրագիր կիրականցվի

Երևանում 18-ամյա տղան գործ չգտնելով ջարդուխուրդ է արել տան իրերը, վնասել է ինքն իրեն, օգնության հասած բժշկուհուն էլ սպառնացել սպանել

Վերաքննիչ քրեական դատարանում ավարտվեց Տիգրան Ա.-ի գործով բերված վերաքննիչ բողոքի քննությունը:

Գործը քննվել է Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Արթուր Մկրտչյանի նախագահությամբ:

Ըստ մեղադրանքի՝ 18-ամյա Տիգրանը 2014 թվականի հոկտեմբերի 26-ին, ժամը 18-ն անց 45 րոպեին, գտնվելով ալկոհոլային խմիչք օգտագործած վիճակում, իր աջ ձեռքի նախաբազկի ներսի մակերեսին խոհանոցային դանակով քերծվածքներ է պատճառել: Կանչով նրանց բնակարան է եկել շտապօգնության բրիգադը: Տիգրանը իր ձեռքում եղած դանակը առաջ-հետ շարժելով՝ մոտեցել է շտապօգնության բժշկուհի Կ.-ին, սպանության սպառնալիք է տվել՝ ասելով. «Կսպանեմ»:

Նա, ըստ մեղադրանքի, ստեղծել է իր կողմից տրված սպառնալիքը իրագործելու իրական վտանգ:

Տիգրան Ա.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 137 հոդվածի 1-ին մասով:

Ընդհանուր իրավասության դատարանում ամբաստանյալը հրաժարվել է պաշտպան ունենալու իրավունքից: Նա հայտնել է, որ դեպքի օրը՝ 2014 թվականի հոկտեմբերի 26-ին, ժամը 15-ին դուրս է եկել տնից՝ աշխատանք փնտրելու նպատակով: Արդյունքի չի հասել: Վերադարձել է տուն: Ժամը 17-ին հաց ուտելիս օգտագործել է 400 գրամ օղի, ապա նստել է համակարգչի դիմաց:

Որոշ ժամանակ անց ինքը չի հասկացել, թե ինչից  շատ ուժեղ բարկացել է, սկսել է տարբեր ուղղություններով շպրտել ձեռքի տակ ընկած սպասքը, բջջային հեռախոսը, համակարգիչը: Դրանից հետո թե ինչ է արել՝ ոչինչ չի հիշում:

Տուժողը՝ շտապօգնության բժշկուհի Կ.-ն, հայտնել է, որ կանչով մեկնել են ամբաստանյալի բնակարան: Մուտքի դուռը բաց է եղել: Բրիգադը ներս է մտել: Հյուրասենյակի կենտրոնում տեսել է մի երիտասարդ տղայի, ում ձախ ձեռքին խոհանոցային մեծ դանակ կար:

Տղան իր ձեռքին եղած դանակով աջ ձեռքի նախաբազկի ներսի կողմից քերծվածքներ էր արել: Ինքը փորձել է մոտենալ նրան, բայց տղան հայհոյել է իրեն, ձախ ձեռքում եղած դանակը դեպի հետ տանելով՝ մի քանի անգամ բարձր բղավել է, թե կսպանի: Նա դանակը հետ ու առաջ տանելով՝ մոտեցել է իրեն:

Տղայի հայրը հրել է որդուն, այդ ժամանակ ինքն արագ հեռացել է բնակարանից:

Ընդհանուր իրավասության դատարանում տուժողը չի հաշտվել ամբաստանյալի հետ. տվյալ հարցը քննարկվել է, քանի որ այս հոդվածով ամբաստանյալի և տուժողի հաշտության դեպքում քրեական գործի վարույթը ենթակա կլիներ կարճման:

Դատահոգեբուժական փորձաքննության եզրակացությամբ՝ Տիգրան Ա.-ն հոգեկան հիվանդությամբ չի տառապել ու չի տառապում, մեղսունակ է, նա հանդիսանում է «հիստերիկ տիպի շեշտված անձ, դեպքի պահին տարել է իրավիճակով՝ խմածությամբ պայմանավորված հակազդում»:

Այս դեպքից առաջ՝ 2014 թվականի հունիսի 23-ին Տիգրան Ա.-ն ընդհանուր իրավասության նույն դատարանի կողմից խուլիգանության համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258 հոդվածի 2-րդ մասով, մեղավոր էր ճանաչվել ու դատապարտվել 100 հազար դրամ տուգանքի, որի վճարումը հետաձգվել էր 6 ամսով:

Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը տվյալ գործով՝ բժշկուհուն սպանության սպառնալիքներ տալու համար մեղավոր է ճանաչել Տիգրանին, դատապարտել 1 տարի ազատազրկման, այս պատժին լրիվ գումարել նաև նախորդ դատավճռով նշանակված 100 հազար դրամ տուգանքը:

Այս դատավճռի դեմ վերաքննիչ բողոք էր բերել արդեն այս փուլում Տիգրանի շահերի պաշտպանությունը ստանձնած փաստաբան Ռ. Չիբուխչյանը:

Վերաքննիչ քրեական  դատարանում պաշտպանը ներկայացրեց ամբաստանյալ Տիգրան Ա.-ի դիմումը նախագահող դատավորին՝ տուժող բժշկուհու հետ հաշտվելու վերաբերյալ:

Պաշտպանը ներկայացրեց նաև նոտարական վավերացմամբ հաշտության համաձայնագիրը Տիգրանի ու բժշկուհու միջև:

Պաշտպան Չիբուխչյանը նշեց, որ Տիգրան Ա.-ն վճարել է նախորդ դատավճռով նշանակված 100 հազար դրամ տուգանքը, իսկ այս քրեական գործը պաշտպանը միջնորդեց կարճել՝ ամբաստանյալի և տուժողի հաշտության հիմքով:

Ամբաստանյալ Տիգրան Ա.-ն միացավ պաշտպանի միջնորդությանը: Նա ասաց, թե բոլորովին ոչինչ չի հիշում կատարված դեպքից, նույնիսկ չի հասկացել, որ իրենց տուն շտապօգնության բժիշկ է մտել: Զղջում է կատարածի համար, հասկանում է, որ շատ վատ բան է արել…

Բժշկուհի Կ.-ն ասաց, թե չի ցանկանում, որ իր պատճառով երիտասարդը կալանավայր ընկնի, որտեղ ոչ ոք չի ուղղվում. «Միայն կինոյում կարող են ուղղվել կալանավայր ընկնելուց հետո, իմ ապրած ոչ կարճ կյանքի ընթացքում ես նման բան չեմ տեսել… Թող ոչ մի երիտասարդ իմ պատճառով կալանավայրում չհայտնվի»:

Տուժողն ասաց, որ նյութական պահանջ չունի, այդ հարցից նույնիսկ տարակուսեց. «Դա բացառվում է»:

Մեղադրողը առարկեց պաշտպանի միջնորդության դեմ, ասաց, թե ամբաստանյալն ու տուժողը պետք է հաշտվեին մինչև դատավճռի կայացումը:

Դատավորի հարցին՝ վերաքննիչ ատյանում հնարավոր չէ՞ ամբաստանյալի և տուժողի հաշտությունը՝ ըստ դատախազի, վերջինս հստակ պատասխան չտվեց:

Վերաքննիչ քրեական դատարանը բեկանեց դատավճիռը, հաշտության հիմքով կարճեց քրեական գործը, դադարեցրեց Տիգրան Ա.-ի քրեական հետապնդումը:

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում