Thursday, 09 05 2024
Հայտնի է որքան մարդ է գտնվել Հանրապետության հրապարակում անցկացված հանրահավաքին
Բախվել են շտապօգնության մեքենան ու «BMW»-ն. բուժքույրը տեղափոխվել է հիվանդանոց
«Ճերմակ զգեստով» Քոչարյանը փորձում է վիժեցնել կարգավորման գործընթացը՝ խաղ վերադարձնելով Մոսկվային
00:45
Օրբանը Չինաստանն անվանել է աշխարհի հենասյուներից մեկը
Գալստանյանը ցույց է տվել այտուցված ոտքերը՝ արդարանալով, թե Քոչարյանի մոտ չի գնացել
Փաշինյան-Պուտին նոր համաձայնությունը. բաց մնացած հարցեր
Ընդդիմության մահակը 2 ծայր ունի, 2-ով էլ հարվածում են
Ոստիկաննե՛ր, բեռնատարը վարել են ժողովրդի վրա. Գալստանյանը իշխանությանը մեղադրեց սադրանքի մեջ
Ամենաշատը 7-10 օր. Գալստանյանը իշխանափոխության ժամկետ նշեց
Եթե բեկվի կարգավորման հունը, ո՞րն է լինելու «օրհնյալ հունը»
Սկսվեց. հետպատերազմյա չորորդ շրջանը
Քաղաքական և քաղաքացիական ուժերը Երևանում հանդիսավորությամբ նշել են Եվրոպայի օրը
Եւ մի տաներ զմեզ ի փորձություն
15 երթուղին մայիսի 10-ին չի սպասարկվի
Բեռնատար ավտոմեքենան դեպի ցուցարարները վարելու դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել. ավտոմեքենայի վարորդը ձերբակալվել է
«ՀՀ ինքնիշխանությանն ու սահմանադրականությանն այլընտրանք չկա»․ Պապիկյան
Կասեցնե՞լ, թե բեկե՞լ. ինչպես «փրկել» Ալիեւին
-
22:15
Եթե չունեն ծրագրեր՝ ռիսկեր եմ տեսնում. կարելի է ենթադրել՝ օրակարգը կա, բայց մեզ հետ չեն կիսվում
Քաղաքական գնահատական կտրվի՞ նախկին և ներկա իշխանություններին. հարցեր ունենք շարժման առաջնորդին
Մեհրաբյան online
Կարծում եմ՝ այստեղ են. Սրբազանը իրեն աջակցող ՔՊ պատգամավորների անուններ տվեց
Գալստանյանը հայտարարել է վաղվանից անհնազանդության ակցիաներ սկսելու մասին
«Ստիպելու ենք դա իրեն անել. Աստված պետք ա հաղթի». Գալստանյանը ներկայացրեց իշխանափոխության քայլերը
Գալստանյանի աջակիցները կոտրել են օպերատորի տեսախցիկը․ ՔԿ
21:10
«Ուկրաինայում ՆԱՏՕ-ի ռազմական մասնագետներ կան»․ Լեհաստանի վարչապետ
Տոկաեւը բացե՞լ է Ալմաթիի հայ-ադրբեջանական հանդիպման «կոդը»
Ռուսաստանը բերվում է 20 թվականի դիրքին. մխիթարանք՝ բարոյահոգեբանական ֆիասկոյի ֆոնին
«Մեր պատասխանը՝ Բագրատին»․ ՔՊ խմբակցության քարտուղար
Հուսամ՝ չեն արհամարհի, խաղաղ անցնցում կկատարեն իրենց պետական պարտավորությունը. Գալստանյան
Բագրատ Գալստանյանը Նիկոլ Փաշինյանին հրաժարականի համար 1 ժամ տվեց

Եվրոպական խաղերի ավարտից հետո սպասենք Ադրբեջանի նոր արկածախնդրություններին. Արբակ Խաչատրյանի զգուշացումը

Մոսկվաբնակ անկախ իրավապաշտպան Արբակ Խաչատրյանը ապրիլի 23-ին բաց նամակով դիմել էր Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին: Նամակում, ի թիվս այլ հարցերի, Արբակ Խաչատրյանն անդրադարձել էր ուկրաինական ճգնաժամին, Հայաստանում տիրող իրավիճակին և, որ ամենակարևորն է, մեր երկրին սպառնացող արտաքին մարտահրավերներին:

Բաց նամակը լույս էր տեսել Ռուսաստանի հեղինակավոր «Արգումենտի նեդելյա» առցանց պարբերականում, որն ունեցել է բազմաթիվ դիտումներ և արձագանքներ:

«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում Արբակ Խաչատրյանն ասաց, որ նամակում տեղ գտած բազմաթիվ մտքեր շարունակում են մնալ արդիական՝ որոշ կանխատեսումներ արդեն իրականացել են, որոշներն էլ իրականանալու վտանգի տակ են: Մեր զրուցակցի կարծիքով՝ կա իրական վտանգ, որ Բաքվում անցկացվող Եվրոպական խաղերի ավարտից հետո Ադրբեջանը կարող է դիմել ռազմական գործողությունների:

«Մարդիկ, որոնք այսօր թալանի միջոցով պաշտոններ են զբաղեցնում, չեն կարող որևէ հարց լուծել: Հայաստանում նմանատիպ մարդկանց մաքրում չի լինում, այդ մարդիկ երբեք իրենց ունեցվածքներից չեն հրաժարվի ու հանուն հայրենիքի ինչ-որ քայլերի չեն դիմի: Ադրբեջանի այս սադրանքներն անընդհատ կլինեն, և ընդհանրապես՝ իրավիճակն այնքան ժամանակ է լարվածության մեջ լինելու՝ մինչև որ Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունները չբարելավվեն, իսկ այսօր երկու կողմից էլ քաղաքական կամք չկա»,- ընդգծեց Խաչատրյանը:

Մեր զրուցակիցը հավելեց, որ Հայաստանը պետք է պատրաստ լինի նոր սպառնալիքների. «Ես կասկածում եմ, որ լինի լայնամասշտաբ պատերազմ, դա Ադրբեջանի տնտեսությանը մեծ հարված կհասցնի, բայց այն, որ հարված կլինի՝ դա միանշանակ է»:

Արբակ Խաչատրյանը հավելում է, որ դեռևս տասը տարի առաջ Վլադիմիր Պուտինին ուղղված նամակում զգուշացրել էր՝ չսերտացնել Ադրբեջանի հետ հարաբերություններն ի վնաս Հայաստանի, իսկ այսօր եթե այդ հարաբերություններն էլ ավելի սերտանան՝ Ռուսաստանը կկորցնի Հարավային Կովկասում իր ամենահավատարիմ դաշնակցին՝ Հայաստանին:

«Այսօր Հայաստանը գտնվում է մի կառույցում՝ Եվրասիական տնտեսական միության մեջ, որտեղ երկրների 90 տոկոսից ավելին Ադրբեջանի բարեկամներն են, այս իրավիճակում ո՞րն է նրա ակնկալիքը՝ Ղարաբաղի հարց լուծե՞լը: Ոչ՝ իհարկե, նման բան չի լինի, ղեկավարությունները դա անելու կամք չունեն»,- եզրափակեց նա:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում