Լոնդոնի «Արսենալ»-ի գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը խոսել է «զինագործներ»-ի հնարավոր նորեկի` «Լիվերպուլ»-ի կիսապաշտպան Ռահիմ Ստերլինգի մասին, հաղորդում է Goal.com-ը:
«Կպատասխանեի այն հարցին, թե արդյոք կա հետաքրքրվածություն Ստերլինգի նկատմամբ, սակայն չէի ցանկանա խաբել երկրպագուներին:
Չեմ ցանկանա նշել, որ թիմը հետաքրքրվում է Ստերլինգի ծառայություններով, քանի որ գործարքը չկայանալու դեպքում այնպիսի տպավորություն կստեղծվի, թե ես խաբել եմ բոլորին»,- հայտարարել է Վենգերը:









































