Tuesday, 21 05 2024
«Անկախացումից ի վեր ՀՀ-ի և ՄԱԿ-ի համագործակցությունը եղել է բազմաշերտ և արդյունավետ»․ ՀՀ նախագահ
22:45
Զելենսկին զանգահարել է Ալիևին
Ոսկեպարի Սբ Աստվածածին եկեղեցու տանիքածածկերը կնորոգվեն
Եթե «պայթի» Վրաստանը
Իրանի դիրքերը թուլացնելու փորձեր կարվեն. Երևանը պետք է պատրաստ լինի նույնիսկ անհնար սցենարներին
Իրանում լրջագույն խնդիր է օդային փոխադրումը․զարմանալի է, որ նման ուղղաթիռով են տեղափոխել նախագահին
Մոտենում է հերթական տեղումնաբեր ակտիվ ցիկլոնը
21:40
Վրաստանում ԱՄՆ պաշտոնյաներին մեղադրել են շանտաժի մեջ
21:30
Տուսկը հայտնել է, որ Լեհաստանի իշխանությունները չեն ծրագրում ականապատել արևելյան սահմանը
21:20
Պակիստանի բնակիչներին կոչ են արել չլքել տները անոմալ շոգի պատճառով
ՀՀ և Սլովենիայի ԱԳՆ-ներն անդրադարձել են միջազգային և տարածաշրջանային վերջին զարգացումների անվտանգային ազդեցություններին
Հնդկաստանի խոսուն որոշումը Իրանի առնչությամբ. Հայաստանի ուշադրության հրամայականը
ՀՀ և Սլովենիայի ԱԳՆ-ներն անդրադարձել են միջազգային և տարածաշրջանային վերջին զարգացումների անվտանգային ազդեցություններին
20:40
Մեծ Բրիտանիան և Ֆինլանդիան Ռուսաստանին հռչակել են գլխավոր սպառնալիք
20:30
Ֆրանսիան 45 ուկրաինացի զինվորի է վարժեցրել «Կեսար» հաուբիցները գործարկելու համար
20:20
ԱՄՆ-ն հայտնել է ԵՄ-ում պառակտման մասին՝ Նեթանյահուի նկատմամբ ՄՔԴ-ի կալանավորման հրամանի պատճառով
20:10
Ուկրաինայում հայտնել են, որ արդեն ավելի քան 3000 դատապարտյալ է դիմել զինված ուժերում ծառայելու համար
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
ԵՄ-ն Մոլդովայի հետ պաշտպանության ոլորտում գործընկերության համաձայնագիր է ստորագրել
19:40
Գերմանիային հաջողվել է շուրջ մեկ միլիարդ եվրո հավաքել Ուկրաինայի հակաօդային պաշտպանության համար
Ալեն Սիմոնյանի կարծիքով՝ պետք է քննարկվի եկեղեցու նկատմամբ հարկային պարտավորությունների կիրառման հարցը
19:20
Ադրբեջանի արտգործնախարարը հեռախոսազրույց է անցկացրել Իրանի արտգործնախարարի պաշտոնակատարի հետ
19:10
Նոր Կալեդոնիայում անկարգությունների հասցրած վնասը գնահատվում է 1 մլրդ եվրո
19:00
Չինաստանը կպատասխանի ցանկացած գործողության, որը կխաթարի իր ամբողջականությունը. Չինաստանի ԱԳՆ
Ուղիղ․ Բագրատ Սրբազանն ամփոփում է օրը Սուրբ Աննա եկեղեցու բակում
18:45
ԵՄ-ում հաստատել են ռուսական սառեցված ակտիվների եկամուտներն Ուկրաինային ուղղելու ծրագիրը
52-ամյա տղամարդուն կալանավորելու որոշում է կայացվել բռնություն գործադրելու հրապարակային կոչեր հնչեցնելու մեղադրանքով
Ամեն շարժվող բան չէ, որ շարժում է․ Արուսյակ Ջուլհակյան
Ձեր շարժումը անվանեք «Սրբազան դաշինք»՝ Սերժ, Քոչարյան, ՀՅԴ, եկեղեցու որոշ սպասավորներ. Ռ․ Ռուբինյան
Ինչո՞ւ եք հոգեբանական տեռորի միջոցով ուզում դատարկել Կիրանցը. մյուս սահմանամերձ գյուղերը գնացել ե՞ք

«Հրապարակն» այսօր դառնում է հինգ տարեկան. մամուլ

«Հրապարակն» այսօր դառնում է հինգ տարեկան: Թերթը խմբագրականում գրում է. «Շա՞տ է, թե՞ քիչ թերթի համար: Եթե թվարկենք այն բոլոր փորձություններն ու դժվարությունները, որոնց միջով ստիպված ենք եղել անցնել այս հինգ տարիների ընթացքում, դրանք թերևս 50-ամյա լրատվամիջոցի կյանքին անգամ կբավարարեին: Սակայն կարծես երեկ էր, որ սկսեցինք առաջին քայլերն անել մամուլի «ականապատ» դաշտում:

Դժվարությամբ, բայց քայլ-քայլ հաղթահարեցինք նորաստեղծ լրատվամիջոցների առջև հառնող բոլոր խոչընդոտները: Անցանք հրի ու սրի` դատական պրոցեսների, ճնշումների, մերժման, անհանդուրժողականության միջով, արտակարգ դրություն տեսանք, դատական պրոցեսներ լուսաբանեցինք, քաղաքական բախումների մասնակցեցինք: Բուռն քաղաքական գործընթացների ականատեսն ու արձանագրողը եղանք: Աշխատեցինք դրանց նայել կողքից և որքան հնարավոր է` անաչառ ներկայացնել դեպքերն ու դեմքերին: Փորձեցինք հասարակության «աչքը» լինել` սրատես ու քննադատող: Նրա խոսնակը` սուր հարցադրումներով իշխանավորներին նեղող:

5 տարի առաջ փետրվարի 16-ին` 2008-ի նախագահական ընտրություններից երկու օր առաջ, մենք լույս աշխարհ եկանք և միանգամից հայտնվեցինք հանրահավաքների, քաղաքական պայքարի թեժ մթնոլորտում: Հինգ տարի անց մենք կրկին նախագահական ընտրությունների բովում ենք: Եվ կրկին երկու օր անց մեզ համապետական նշանակության ընտրություններ են սպասվում: Իրավիճակն անշուշտ տարբերվում է 2008-ից, բայց միևնույն է` սա երկրի համար ամենաբարդ ստուգատեսն է, և մենք կրկին կանգնած ենք դրանից պատվով դուրս գալու խնդրի առաջ: Ի՞նչ տրամադրությամբ ենք արթնանալու փետրվարի 19-ին: Կրկին անիծելո՞ւ ենք ընտրություն կոչվող գործընթացը, անզորությունից ատա՞մ ենք կրճտացնելու, թե՞ հենց այդ օրվանից սկսելու ենք սպասել հաջորդ ընտրություններին»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում