Ինչպես տեղեկացնում է կատալոնական «Բարսելոնա»-ի պաշտոնական կայքը, թիմի ֆուտբոլիստ Դավիդ Վիլյայի՝ երիկամների հետ կապված խնդիրները լուրջ չէին: Նա դուրս է գրվել հիվանդանոցից ու շուտով կմասնակցի ակումբի մարզումներին:
Ավելի վաղ տեղեկություններ կային, որ Վիլյան երիկամային սուր ծակոցներով հոսպիտալացվել է: Նա ավելի ուշ վիրահատության էր ենթարկվելու՝ երիկամների քարերը հանելու համար:








































