Monday, 29 04 2024
Նոր մանկապարտեզների կառուցման ավարտին ենք՝ անձնական հսկողության տակ պահե՛ք. Ավինյանը՝ փոխքաղաքապետին
Հասկանանք՝ որտեղ են պտտվում մեր նախագծերը, որ տեղ չեն հասնում. Ավինյան
Մասնակցե’ք «Ազարյանի» մարզադպրոցի կառուցման մրցույթներին. Ավինյանը հորդորում է շինընկերություններին
13:00
«Թվային Ջուղա Ցանցը» համահայկական կենտրոն է գործարկում մետավերսում՝ Fastexverse վիրտուալ հարթակում
«Մետրոպոլիտենի» լուսավորությունը, թարմացրել ենք, ուշադրություն դարձրեք, սիրելի՛ երևանցիներ. Ավինյան
12:45
Բլինքենը սկսել է մերձավորարևելյան հերթական ուղևորությունը՝ ժամանելով Սաուդյան Արաբիա
Կվերագործարկվի դեպի կենդանաբանական այգի անվճար ավտոբուսը
12:30
Կարաչայ-Չերքեզիայում ոստիկանների վրա հարձակման հետևանքով կա 2 զոհ, 4 վիրավոր
Գյումրի-Արմավիր ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է
Լուրերի օրվա թողարկում 12։00
«Թշնամանքին մեկընդմիշտ վերջ տալու հնարավորություն է ստեղծվել». Ամիրբեկով
Երբ զանգում է Բլինքենը. կմնա՞ Ալիեւը «Ալմաթիի ռեժիմում»
Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարները կհանդիպեն Ալմաթիում
Բողոքի ցույցերի ժամանակ խուլիգանության 6 մասնակիցներից 3-ը կալանավորվել են
Վրաստանի խորհրդարանում մեկնարկել է «օտարերկրյա գործակալների» մասին օրենքը հանձնաժողովի քննարկումները
11:00
Ֆասթ Բանկը մեկնարկել է դրամային պարտատոմսերի նոր տրանշի տեղաբաշխումը
Դեսպան Մակունցը Կոլորադոյի համալսարանի ղեկավարությանն է փոխանցել ԵՊՀ ռեկտորի առաջարկը համագործակցության վերաբերյալ
Ուղիղ․ ԱԺ Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստ
10:15
ԱՄՆ նախագահի թեկնածուն ձերբակալվել է
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
Ապրիլի 21-ին Նոյեմբերյանում խուլիգանական արարքների կատարման համար մեղադրվող 4 անձանցից 3-ը կալանավորվել են
Ալիևին կտեսնե՞նք Հաագայում. Հռոմի ստատուտը հզոր զենք է ՀՀ ձեռքին
09:45
Պորտուգալիան հրաժարվում է նախկին գաղութներին փոխհատուցում վճարել
Ուղիղ. Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստը
Վրաստանում ձերբակալվել է նախկին պետնախարարը
Պետք է զգոն լինել․ Բաքուն առանց գին վճարելու ՌԴ-ի միջոցով Հայաստանի վրա ճնշում կգործադրի
Սպասվում է առանց տեղումների եղանակ
Ադրբեջանը նպատակ ունի ազդել Հայաստանում ներքաղաքական զարգացումների վրա. քաոսային վիճակ է ստեղծում
Հրդեհ է բռնկվել տան տանիքում
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն

Գագիկ Ծառուկյանը չի չարիքը, այլ երևույթը. Լեռնիկ Ալեքսանյան

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Լեռնիկ Ալեքսանյանը:

– Պարոն Ալեքսանյան, վերջին օրերին Հայաստանում ներքաղաքական իրադարձությունները շատ արագ զարգացան: Ձեր գնահատականը կատարվածին, մասնավորապես՝ Սերժ Սարգսյան-Գագիկ Ծառուկյան երկխոսությանը՝ նման կոշտ գնահատականներից և վիրավորանքներից հետո:

– Ընթանում էին այսօրվա իրավիճակին ոչ ադեկվատ պրոցեսներ, որոնք կարող էին երկրի անվտանգության հետ կապված խնդիրներ առաջացնել: ԲՀԿ-ի հետ հարաբերություններում հանրապետության նախագահի և ՀՀԿ-ի վերաբերմունքը և՛ ԲՀԿ-ի, և՛ Գագիկ Ծառուկյանի նկատմամբ շատ նորմալ է եղել՝ և քաղաքական, և մարդկային առումով: Բայց ԲՀԿ-ն, չլինելով արմատական ընդդիմություն, սակայն նրա վերջին գործողությունները մի քիչ զարմանալի էին, մի քիչ անհասկանալի: Եղել են դեպքեր, երբ ՀՀԿ-ականները կարող էին պատասխան տալ հիրավի և հանիրավի մեղադրանքներին, հայհոյախառն արտահայտություններին, որոնցից նույնիսկ արմատականներն էին զերծ մնում, հատկապես նախագահի հասցեին հնչեցված մեղադրանքներին: Նախագահն իրեն զսպում էր՝ հաշվի առնելով, որ դրանք իրավիճակային խնդիրներ են և կանցնեն:

– Այսինքն՝ Գագիկ Ծառուկյանը չափն անցե՞լ էր:

– Չափի մասին չասեմ, ինքը գիտի, բայց մեզ համար արդեն անընդունելի էր այդ կեցվածքը: Եվ կարծում եմ՝ այս մասին ասվել է, այստեղ խնդիրը հասցեագրված չէր Գագիկ Ծառուկյանին: Հասցեագրված էր նաև հասարակությանը: Ինչ-որ շրջան հանդուրժողականությունը շփոթում էին թուլության հետ, ասում էին՝ ՀՀԿ-ն հետ գնաց, զիջեց՝ հաշվի չառնելով, որ ՀՀԿ-ն եղել է խոսքի ազատության, ժողովրդավարության ջատագով, դրա համար էլ հանրահավաքների կազմակերպման հարցում առաջընթաց կա: Սա թուլության նշան դիտվեց: Եվ իշխանությունը ցույց տվեց, որ ներքաղաքական խնդիրները, քաղաքական տեխնոլոգիաները ընդունելի չեն այն ժամանակ, երբ դրանք կապվում են ազգի անվտանգության հետ:

 

Ավելին՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում