Friday, 17 07 2026
22:00
Ինչպես են առցանց խաղադրույքները կործանում երիտասարդների կյանքը
21:50
Իրանի հարձակումների հետևանքով Քուվեյթի բանակի մի քանի զինծառայող է վիրավորվել
ՌԺԴ֊ի կոնցեսիայի լուծարումը պետք է դառնա նորաստեղծ կառավարության առաջին գործերից մեկը
21:30
ԻՀՊԿ-ն ԱՄՆ-ին սպառնացել է դաժան հատուցմամբ հարվածների շարունակման դեպքում
Եվրոպան ձերբազատվել է «Պուտինին հասկանալու»վտանգավոր բարդույթից. հաղթել է իրատեսությունը
21:10
Իրաքի հյուսիսում հարվածի հետևանքով սպանվել է հակաիրանական խմբավորումների ութ կողմնակից
Կոնգրեսի միջանկյալ ընտրություններում Թրամփը Պուտինի «աջակցության կարիքը» չունի
Ռուսաստանն ու Ադրբեջանը լիարժեք կարգավորել են հարաբերությունները
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Լիտվայի վարչապետին
20:30
Իսպանիայի տարվա ամենախոշոր անտառային հրդեհը Սարագոսայում այրել է 12 000 հեկտար տարածք
35 տարի Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության աշխատակիցները շուրջօրյա ռեժիմով իրականացնում են սեյսմոակտիվության մշտադիտարկում
Սիրիայի ռազմական աղբյուրը հերքել է Իրանի կողմից աթ-Թանֆ ռազմաբազային հարվածելու մասին տեղեկությունները. Al Jazeera
Ոչնչացվել է 2660 կգ սննդամթերքի 95 անուն ներմուծված ապրանքատեսակ. ՍԱՏՄ
Թուրքմենստանի նախագահի պատմական այցը Վրաստան
Սբ Սիոն եկեղեցում բացվել են միջնադարյան որմնանկարչության տեսարաններ
19:30
Սի Ծինփինը հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հետ
Ոստիկանության ծառայողների կողմից երեք տարի առաջ տեղի ունեցած սպանությանն օժանդակելու դեպքը բացահայտվել է. ՔԿ
Թուրքիան հեշտացնում է Հայաստանի հետ առևտրային գործընթացները
Հայաստանը Կաննի միջազգային կինոփառատոնում ներկայանալու է 4 նոր ֆիլմով
Ռուսաստանը և Ադրբեջանը լուծել են AZAL հետ կապված բոլոր հարցերը. Լավրով
Վարձակալության ենթակա պետական գույք՝ էլեկտրոնային աճուրդների համակարգում
18:30
ՌԴ-ն հայտնել է Օդեսայի և Չեռնոմորսկի նավահանգիստներին հարվածներ հասցնելու մասին
Քննարկվել են Կենդանաբանական այգու առյուծի անկման պատճառները
Իսրայելի Քնեսեթը քվեարկել է խորհրդարանի պաշտոնական լուծարման օգտին
Վլադիմիր Պուտինը վարկանիշային կորուստներ ունի, ի՞նչ է սպասվում Ռուսաստանին
Ռուսաստանը պատրաստ է աջակցել հայ-ադրբեջանական կարգավորմանը
ՆԳ նախարարը շնորհավորական ուղերձ է հղել Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության ստեղծման 35-րդ տարեդարձի կապակցությամբ
17:30
Լավրովի և Բայրամովի քննարկման թեմաներից են Հարավային Կովկասը, երկկողմ հարաբերությունները
Դեսպան Մկրտչյանն ու կոնգրեսական Ջեյմի Ռասկինն ընդգծել են Հայաստան-ԱՄՆ համագործակցության շարունակական զարգացման կարևորությունը
Կալանավորվել է Ստամբուլի հայկական գերեզմանատան վրա հարձակված անձը

Ծառուկյանին պատկանող բիզնեսների ստուգումները կարող են նախադեպ դառնալ խոշորների համար

ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին պատկանող բիզնեսներում հարկային ստուգումներ են իրականացվելու: Հանրապետության նախագահի երեկվա հրամանով հարկային մարմինները պետք է ուսումնասիրեն Ծառուկյանի բիզնեսների հարկային պարտավորությունների և գործունեության ծավալների համապատասխանությանը:

Բազմաթիվ անգամներ մամուլում հրապարակումներ են եղել, որ Ծառուկյանին պատկանող ընկերությունները բավականին քիչ են հարկեր վճարում, որն իրականում չի արտահայտում շրջանառության ամբողջ պատկերը: Այս հրապարակումներն առնվազն մի քանի տարի է՝ տեղ են գտնում մամուլում, որոնց հետ կապված՝ մի քանի անգամ լայնածավալ ստուգումներ են կատարվել ընկերություններում, սակայն ամեն դեպքում հանրությունը չի տեղեկացել ՊԵԿ-ի մոնիթորինգի արդյունքների մասին: Այս անգամ հարցն առավել քան երբևէ հստակ և կոշտ է դրված:

Քաղաքական գործիչ-գործարարին պատկանող ընկերությունները գործունեություն են ծավալում մեր տնտեսության գրեթե բոլոր ոլորտներում, մասնավորապես, արտադրություն, հյուրանոցային բիզնես, ուղևորափոխադրում, առևտուր, շինարարություն, ծառայություն, շահումով խաղեր և այլն: Ամենահայտնի ըներությունները «Արարատցեմենտ», «Երևանի գինու, կոնյակի և օղու» կոմբինատ, «Կոտայք» գարեջրի գործարան, «Արմենիա լադա», «Մուլտի գրուպ սթոուն», «Մուլտի ռեստ հաուզ», «Մուլտի լեոն» գազալցակայանների ցանց, «Մուլտի սիթի հաուզ», «Շանգրի Լա» և այսպես շարունակ: Սրանք արդյունաբերական, արտադրական, առևտրային ուղղություններ են, որոնք ընդհանուր առմամբ կարևոր են մեր տնտեսության համար, և ցանկացած հարկային կամ այլ միջամտություն՝ անկախ նպատակից, կարող է խաթարել տնտեսության զարգացումը և ռիսկեր առաջ բերել:

«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում տնտեսագետ Աշոտ Եղիազարյանը նշեց, որ հարկային ստուգումներ իրականացնելը բնականոն և նորմալ գործընթաց է, սակայն այս դեպքում կա քաղաքական միջամտություն: Հարցին, թե հարկային բացթողումներ ընկերությունների մոտ կբացահայտնվե՞ն, թե՞ ոչ, Եղիազարյանը նշեց. «Իսկ ո՞վ է կասկածում, որ հարկային խախտումներ կան: Նման ստուգումները կարող են դառնալ նոր գործելաոճ»:

Նրա խոսքով՝ չի բացառվում, որ նման ստուգումներն իրականացվեն քաղաքականությամբ զբաղվող այլ գործարարների ընկերություններում: Տնտեսության վրա ազդեցությունը Եղիազարյանը չշտապեց գնահատել՝ նշելով, որ մինչև ուսումնասիրության արդյունքները չներկայացվեն, դժվար կլինի ասել՝ ինչ ռիսկեր կարող են առաջանալ տնտեսության համար:

Նախագահի հրամանով իրականացվող այս ստուգումներն իհարկե ռիսկեր ունեն: Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում հայտնեց տնտեսագետ Վիլեն Խաչատրյանը՝ նկատելով, որ առաջիկա օրերին հարկային մարմինները հարկային տեղեկատվություն կպահանջեն, արդյունքներն իմանալուց հետո հնարավոր կլինի հետևանքները գնահատել:

«Համոզված եմ, որ այդ ստուգումների ժամանակ խախտումներ հայտնաբերելը հեշտ գործընթաց չէ, այդ ընկերությունների հաշվապահները դժվար թե հաշվապահական մեթոդներին տեղյակ չլինեն և չկարողանան իրավիճակից հնարավորինս հեշտ դուրս գալ: Ռիսկեր կան և բացահայտ լարվածություն»,- հայտնեց Խաչատրյանը՝ հավելելով, որ ընկերությունների փակման ռիսկ դեռ չկա, խնդիրը կլուծվի միայն տուգանքներով:

Վերջինիս խոսքով՝ այս իրավիճակը հսկողության տակ կլինի, և թույլ չեն տա ընկերություններ փակվեն, կրճատումներ լինեն, որովհետև այս դեպքում տնտեսությունը բացասական հետևանքներ կունենա: «Սա կարող է դառնալ նախադեպ, որպեսզի սկսեն խոշոր բիզնեսներում ժամանակ առ ժամանակ հարկային ստուգումներ անցկացվեն: Մյուս կողմից՝ սա վտանգավոր է տնտեսության համար. խոշոր բիզնեսի դեպքում կապիտալի արտահոսքի ռիսկ է առաջացնում: Այս քայլը հատուկ էր և շատ մեսիջային»:

Մի քանի այլ տնտեսագետներ խուսափեցին մեկնաբանել, թե նման հարկային ստուգումներն ինչ դրական և բացասական ազդեցություն կարող են ունենալ տնտեսության համար, միայն նշեցին, որ քանի դեռ նման որոշումները քաղաքական հիմք ունեն և ոչ թե տնտեսության առաջընթացի ու զարգացման հեռանկար, տնտեսությունը սրանից ոչ մի ազդակ չի կարող ստանալ:

Նման լարված իրավիճակում չի բացառվում, որ ստուգումներ անցկացվեն ԲՀԿ-ի մնացած գործարարների ընկերություններում: Նշենք, որ այս կուսակցության կազմում աչքի ընկնող գործարարներից են Գրիգոր Մարգարյանը, Գուրգեն Արսենյանը, Արսեն Ավագյանը, Մուրադ Գալոյանը, Լյովա Խաչատրյանը, Վերսանդ Հակոբյանը, Արագած Ախոյանը, Վահան Կարապետյանը, Մելիք Մանուկյանը, Կարո Կարապետյանը և այլք:

Քանի դեռ քաղաքական դաշտը լարված է, իսկ հարկայինը կազմ ու պատրաստ խախտումների և թերացումների բացահայտման գործընթացին, ԲՀԿ-ական գործարարների այս և դեռևս մամուլի համար անհայտ շատ ընկերություններ նշանառության տակ են՝ «Բելաջիո», «Արսօյլ», «Յունիքորն թրեյդ», «Յունիքորն գրուպ», «Յունիքորն փրինթ», «Յունիքորն ֆլորա», «Յունիքորն թեքնոլոջի», «Յունիքորն քոնսթրաքշն», «Աստաֆյան», «Շիրակ թռչնաբուծարան», «Հայկարշին», «Կլեոպատրա», «Քինգ Մարոն Բիչ», «Սիփան» միավորում, «Երևանի Շամպայն-գինիների գործարան», «Նոյեմբերյանի գինու գործարան», «Գրիգ տուր», «Սարանիստ», «Արմ-գլասս» և մի քանի տասնյակից ավել ընկերություններ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում