Tuesday, 21 05 2024
Հայաստանը մասնակցում է ՆԱՏՕ-ի զորավարժությանը
Հաղարծինի քոթեջներից գողություն են կատարել․ կասկածյալները հայտնաբերվել են
«Սրբազան վարչապետ» սցենարը ՔՊ-ն չի էլ քննարկի
Արարատի դպրոցներից մեկում սովորող աշակերտուհուն կանեփից պատրաստված թմրամիջոց է հյուրասիրել
Իջևանցին մերժել է խնդրանքը, ի պատասխան՝ դանակով խփել է իր ոտքին և թիկունքին
Ինչո՞վ է Ալիևը տարբերվում Նեթանյահուից
Լքել Հայաստանը՝ որդուն խրամատում չտեսնելու համար
ԱՄՆ-ն դաշնակցում է Հայաստանի հետ. Բաքվին բացատրել են՝ ինչ պետք է անի
Գալստանյանը շարունակում է սիրո անվան տակ ատելություն տարածել
Սուրբ Գրքի «Հորս տունը» մտածել է՝ իր սեփականն է. Գալստանյանը արձագանքում է Ալեն Սիմոնյանին
Եկեղեցու գույքը պետք է վերադարձվի. Գալստանյանը «Կինո Մոսկվան» է պահանջում
Դատարկ օդերի հետ խոսե՞մ. Գալստանյանն արձագանքում է ընդդիմախոսներին
Էլ տեղ չունեմ, որ բերետավորները չեն խփել. ասում են նորմալ ա. Գառնիկ Դանիելյան
Պաշտպանության նախարարն այցելել է նոր կառուցված զորամաս
Պատերազմի հրահրողն էլ, հեղինակն էլ այսօրվա գործող իշխանությունն է իր ղեկավարի հետ Սրբազան
«Թոխմախի Մհերի» ընտանիքի Դուբայի գույքերը․ դատախազությունը դրանք չի հայտնաբերել
Ձեր տասը մատին էլ մեխ տան՝ դուք մանդատ դնող չեք. ստին էլ չափ կա
Ռոբերտ Քոչարյանը մեր երկրում հանցավոր արժեքներով առաջնորդվելու կնքահայրն է
Մանդատ դրեք, եթե մտածում եք, որ կպչած ենք մեր աթոռից, չեք անի
Բագրատ Գալստանյանը հանդիպել է Արցախի կառավարության ու պատգամավորների հետ
Կապանում հրկիզել են քաղաքապետ Գևորգ Փարսյանին սպասարկող «Lexus»-ը․ ժամանել է ԱԱԾ-ն
ԱՄՆ-ն հետաքրքրված է Հայաստանի հետ գործակցության ընդլայնմամբ
«Պետք է վերջ դրվի Նեթանյահուի ցեղասպան քաղաքականությանը»․ Էրդողան
«Անկախացումից ի վեր ՀՀ-ի և ՄԱԿ-ի համագործակցությունը եղել է բազմաշերտ և արդյունավետ»․ ՀՀ նախագահ
22:45
Զելենսկին զանգահարել է Ալիևին
Ոսկեպարի Սբ Աստվածածին եկեղեցու տանիքածածկերը կնորոգվեն
Եթե «պայթի» Վրաստանը
Իրանի դիրքերը թուլացնելու փորձեր կարվեն. Երևանը պետք է պատրաստ լինի նույնիսկ անհնար սցենարներին
Իրանում լրջագույն խնդիր է օդային փոխադրումը․զարմանալի է, որ նման ուղղաթիռով են տեղափոխել նախագահին
Մոտենում է հերթական տեղումնաբեր ակտիվ ցիկլոնը

Ինչու էին ուզում դառնալ նախագահ և ինչու չստացվեց (լուսանկարներ)

«Կենտրոն» հեռուստաընկերության «Հայկական ուրբաթ» հաղորդման եթերում ՀՀ նախագահի` ընտրագրավը չվճարելու պատճառով չգրանցված թեկնածուները մեկնաբանել են, թե ինչու էին ուզում դառնալ ՀՀ նախագահ և ինչու չստացվեց:

 

 Պավլիկ Սարգսյան, գործազուրկ

Ես միշտ գիտակցել եմ, որ քաղաքականությունը բարոյական չէ: Գնում եմ, որ դաշտը դարձնեմ բարոյական: Ինձ խոչընդոտեցին մասնակցել ընտրություններին: ՀՀ ԸՕ 80-րդ հոդվածը հակասահմանադրական է, գրավը քարոզում է սոցիալական անհանդուրժողականություն: Հանրապետության 90 տոկոսից ավելին չունի 8 միլիոն դրամ, համարվում է ընչազուրկ. ընտրագրավը նրանց իրավունքը խախտում է և ատելություն քարոզում: Դա խաղատուն չէ: Կարող է ֆաշիստը 8 միլիոն դրամ ունենալ և առաջադրվել:

Քարոզարշավին նախատեսում էի գնալ ոտքով: Քարզարշավի փողը պետք է գոյանար պետական բյուջեից` բոլորիս հավասար:

 

 

 Մհեր Հայրապետյան, գործազուրկ ֆիզիկոս

Պետական համակարգում աշխատելու փորձ ունեմ, ճիշտ է` ոչ երկար: Ես կարծում եմ, որ մեր հանրապետությունում տնտեսական բարեփոխումներն ընթանում են շատ դանդաղ: Եթե այսպես շարունակվի, հետագայում շատ ու շատ երիտասարդ ընտանիքներ իրենց կյանքը Հայաստանում կազմակերպելու ցանկություն չեն ունենա:

Ճիշտ է` ունեի գումարներ, դրամահավաք էինք կազմարկերպել, ընկերներս հավաքել էին գումար: Խորհրդարանական ընտրությունների ժամանակ հավաքել էինք 600 հազար դրամ, 400 հազար դրամ պարտք էի վերցրել: Այս անգամ ունեինք 2-3 միլիոն դրամ, բայց սիմվոլիկ վճարել էինք 1000 դրամ: Պետք է գրավը համապատասխանի մարդկանց սոցիալական դիրքին:

 

Տարոն Աբրահամյան, մարտարվեստի վարպետ

Երբ նախագահը բացեիբաց հայտարարեց, որ դատաիրավական, սոցիալական, այլ ոլորտներում կան լուրջ խնդիրներ, կոռոուպցիան հասել է ահռելի չափերի, և ասաց` Տիգրան ջան, ի՞նչ կասես, պարզվեց, որ նա ասելիք չունի: Այստեղից երևում է, որ նրանք չեն կարողանում լուծել խնդիրները:

Այս հարցում մարտարվեստը հոգեֆիզիկական, բարոյական և կազմակերպական դաշտ է ապահովում: Ես ձևավորել էի թիմ` փորձելով հասկանալ խնդիրները և սկսել ամեն ինչ փոխել` ներքևից: Անհրաժեշտ էր մասնակցելու համար 80 միլիոն դրամ, հավաքեցինք 14 միլիոն դրամ և որոշեցինք, որ քիչ է: Բացի այդ, չունեինք հզոր ուժ, որ իրավական բարեփոխումներն իրականություն դառնային:

 

 Ռոբերտ Ահարոնյան, «Ժամանակի էություն» սոցիալիստական շարժան կոորդինատոր

Ոչ թե ես եմ որոշել դառնալ ՀՀ նախագահի թեկնածու, այլ իմ կողմնակիցները որոշել են ինձ առաջադրել: Հայաստանում չկա ընդդիմություն, լիբերալ գաղափարին պետք է ընդդիմադիր լինի սոցիալիստական ուժը: 91 թվականից հետո Հայաստանում ըդդիմություն եղել է միայն կոմկուսը, որը 99 թվականից՝ Սերգեյ Բադալյանի մահից հետո չգիտես ինչու պառակտվեց:

Ես չեմ ուզում լինել թագավոր, ոչ էլ՝ ստրուկ: Դա է դեմոկրատիան:

Ես ոչ թե չեմ գրանցվել, այլ ինքնաբացարկ եմ հայտնել, որովհետև համոզված եմ` հանրապետական կուսակցության գումարի հետ մրցել հնարավոր չէ: Գաղափարով սոցիալիզմը հաղթել է: Ունենար սոցիալիստական շարժումը օլիգարխներ, համոզված եղեք, որ կհաղթեինք:

 

 

 Ռոբերտ Սիմոնյան, «Քաշաթաղ» ՀԿ նախագահ

Նախագահ դառնալու որոշումը գալիս է իրավիճակից: Մենք պետություն չունենք, ունենք ֆորպոստ, փաստացի ինքնության վերացման խնդիր է դրված: Դու պետությո՞ն ես, թե խամաճիկ: Ես գալիս եմ ինքնությունը վերականգնելու: Ես քաղաքական հալածյալ եմ:

 

Նախագահի մերժված թեկնածուն կդիմի մարդու իրավունքների եվրոպական դատարան

 Գարեգին Ղազարյան

Իմ գերնպատակն է եղել արդարության զարգացման գործում մարդկային իրավունքների վերականգնումը: Ինձ միտումնավոր չեն տալիս մշտական բնակության տեղեկանք: Ես ուզում եմ վերականգնել իմ տարրական մարդկային իրավունքը: Ինձ չեն տալիս, որովհետև սորտավորում են: Նախագահ դառնալու հեռագնա հավակնություններ չունեմ: Եթե ես իմ տարրական իրավունքը չեմ կարողանում պաշտպանել, ի՜նչ նախագահ դառնալու մասին է խոսքը:

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում