Հալեպի բնակիչները զանգվածային ցույցեր են անցկացում՝ պահանջելով, որպեսզի քաղաք մտնեն կառավարական զորքերը: Այս մասին հաղորդում է RIA Novoti-ը՝ վկայակոչելով լիբանանյան Al Mayadeen հեռուստաընկերությանը:
Հալեպի համալսարանի դասախոս Աբդել-Քադիր Ազուզը հեռուստաընկերությանը տված հարցազրույցում պատմել է, որ փողոց դուրս եկած մարդիկ կարծում են, որ իրենց գործողությունները «կօգնեն արագացնել Սիրիայի բանակի հարձակումը Հալեպում զինյալների թողած հենակետերի վրա»: Նրա խոսքերով՝ խաղաղ բնակչությունը ցանկանում է, որպեսզի իսլամիստական խմբավորումների, այդ թվում նաև Սիրիայի անկախ բանակի զինյալները որքան հնարավոր է շուտ լքեն քաղաքը և շրջակայքը:
Անցյալ շաբաթ սիրիական բանակը շրջափակաման մեջ է առել Հալեպ քաղաքը՝ գրավելով քաղաքի հյուսիս-արևելյան հատվածի ռազմավարական ամենակարևոր բնակավայրերը և արևմտյան թաղամասերը կտրելով հյուսիսային մասից, որտեղով Թուրքիայի սահմանից անցնում էին ահաբեկիչներին զինամթերք տրամադրելու ճանապարհը: