Լիոնել Մեսսին հայտնվել է տհաճ միջադեպի կենտրոնում:
Երբ կատալոնացիները տոնում էին «Վալենսիա»-ի դարպասը խփած գոլը, երկրպագուներից մեկը ջրով լի շիշ է նետել տրիբունայից, որը դիպել է Մեսսիի գլխին:
Սակայն արգենտինացի ֆուտբոլիստի անախորժություններն այդքանով չեն ավարտվել: Հանդիպման մրցավարը նրան դեղին քարտ է ցույց տվել` կարծելով, թե Մեսսին փորձում է ժամանակ շահել:








































