Մադրիդի «Ռեալ»-ի ու Պորտուգալիայի ազգային հավաքականի հարձակվող Քրիշտիանու Ռոնալդուն «Ոսկե գնդակ»-ի մրցանակաբաշխությունից առաջ կիսվել է իր ակնկալիքներով:
«Ես հպարտ եմ, որ «Ոսկե գնդակ»-ն ստանալու հավակնորդների թվին եմ պատկանում: Ինչ կլինի, եթե ես ստանամ այդ մրցանա՞կը. կասեմ, որ կյանքը կշարունակվի»,- ՖԻՖԱ-ի պաշտոնական կայքը փոխանցում է Ռոնալդուի խոսքերը:
Նշենք, որ բացի Ռոնալդուից, «Ոսկե գնդակ»-ին են հավակնում նաև Մեսսին ու Ինյեստան:






































