ՁԻԱՀ-ով հիվանդների օգնության գերմանական Deutsche AIDS-Hilfe (DAH) կազմակերպության ամենամյա ժողովի ժամանակ նոր նպատակ է դրվել. մինչև 2020-ը Գերմանիայում չպետք է մնա այդ հիվանդությամբ տառապող ոչ մի մարդ: Այս մասին գրում է Korrespondent.net-ը:
Միջոցառումը տեղի է ունեցել կիրակի օրը Լյուբեկում՝ Շլեզվիգ-Գոլշտեյն դաշնային հողում ՄԻԱՎ-վարակի պրոֆիլակտիկայի հաջողված արդյունքների կապակցությամբ. այդտեղ ներկա դրությամբ չկա ՁԻԱՀ-ով ոչ մի հիվանդ:
DAH-ի անդամ Սիլվիա Ուրբանի խոսքերով՝ կազմակերպությունն ունի «բոլոր անհրաժեշտ միջոցները», և 2020-ին մահացու հիվանդությունը Գերմանիայի համար կարող է պատմություն դառնալ: «ՁԻԱՀ-ի շուտափույթ ավարտը երազանք չէ, այլ իրական նպատակ և բարոյական պարտք»,- ասել է Ուրբանը:










































