Monday, 29 04 2024
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
14:30
ԱՄՆ-ն 5 անօդաչու է խփել կարմիր ծովում
14:13
Ճամփորդություն դեպի վիրտուալ աշխարհ. Ամերիաբանկի թվային տաղավարը՝ Career City Fest 2024-ում
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Թուրքիան որոշել է հեղուկ գազ գնել ամերիկյան ExxonMobil-ից
13:30
Մահացել է մարզական լրագրող, «Փյունիկ»-ի գլխավոր քարտուղար Դավիթ Մարտիրոսյանը
Ձերբակալությունների աճը կակած է հարուցում. մարդուն ասում են` դե խոստովանիր, թե չէ կձերբակալե՞նք
ՀՀ ԱԳ նախարարն ու Կատարի խորհրդատվական խորհրդի նախագահն անդրադարձել են աշխարհաքաղաքական զարգացումների պայմաններում առկա մարտահրավերներին
Ի՞նչ եղավ Վանեցյանի գաղտնալսման գործը, ՀԱՊԿ-ի և Խաչատուրովի մասին ինչու՞ էր հեռախոսով խոսում
Դատախազը մանրամասնում է՝ ինչ են պահանջում բռնագանձել Քոչարյանից, Ծառուկյանից, Խաչատրյանից
Դատարան ուղարկված գործերի թիվը կրկնակի ավելացել են նախորդ տարվա համեմատ․ Աննա Վարդապետյան
Նոր մանկապարտեզների կառուցման ավարտին ենք՝ անձնական հսկողության տակ պահե՛ք. Ավինյանը՝ փոխքաղաքապետին
Հասկանանք՝ որտեղ են պտտվում մեր նախագծերը, որ տեղ չեն հասնում. Ավինյան
Մասնակցե’ք «Ազարյանի» մարզադպրոցի կառուցման մրցույթներին. Ավինյանը հորդորում է շինընկերություններին
13:00
«Թվային Ջուղա Ցանցը» համահայկական կենտրոն է գործարկում մետավերսում՝ Fastexverse վիրտուալ հարթակում
«Մետրոպոլիտենի» լուսավորությունը, թարմացրել ենք, ուշադրություն դարձրեք, սիրելի՛ երևանցիներ. Ավինյան
12:45
Բլինքենը սկսել է մերձավորարևելյան հերթական ուղևորությունը՝ ժամանելով Սաուդյան Արաբիա
Կվերագործարկվի դեպի կենդանաբանական այգի անվճար ավտոբուսը
12:30
Կարաչայ-Չերքեզիայում ոստիկանների վրա հարձակման հետևանքով կա 2 զոհ, 4 վիրավոր
Գյումրի-Արմավիր ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է
Լուրերի օրվա թողարկում 12։00
«Թշնամանքին մեկընդմիշտ վերջ տալու հնարավորություն է ստեղծվել». Ամիրբեկով
Երբ զանգում է Բլինքենը. կմնա՞ Ալիեւը «Ալմաթիի ռեժիմում»
Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարները կհանդիպեն Ալմաթիում
Բողոքի ցույցերի ժամանակ խուլիգանության 6 մասնակիցներից 3-ը կալանավորվել են
Վրաստանի խորհրդարանում մեկնարկել է «օտարերկրյա գործակալների» մասին օրենքը հանձնաժողովի քննարկումները
11:00
Ֆասթ Բանկը մեկնարկել է դրամային պարտատոմսերի նոր տրանշի տեղաբաշխումը
Դեսպան Մակունցը Կոլորադոյի համալսարանի ղեկավարությանն է փոխանցել ԵՊՀ ռեկտորի առաջարկը համագործակցության վերաբերյալ
Ուղիղ․ ԱԺ Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստ
10:15
ԱՄՆ նախագահի թեկնածուն ձերբակալվել է

Մոսկվան եվրասիական նախագծերը կզոհաբերի 2015թ. տնտեսական ճգնաժամի պատճառով

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Ռազմավարական վերլուծության «Ֆինանսական և հաշվապահական խորհրդատվության» ինստիտուտի ղեկավար, տնտեսական վերլուծաբան, «Էխո Մոսկվի», «Գազետա» կայքերի սյունակագիր Իգոր Նիկոլաևը:

– Պարոն Նիկոլաև, շարունակվում է Ռուսաստանի տնտեսության համար անբարենպաստ մթնոլորտի խորացումը՝ նավթի գների անկում, արևմտյան պատժամիջոցներ՝ այն դեպքում, երբ Ռուսաստանի բյուջեի մեծ մասը ձևավորվում է նավթագազային գումարներից: Ձեր կարծիքով՝ դեպի ո՞ւր է ընթանում ռուսաստանյան տնտեսությունը՝ տնտեսական ճգնաժա՞մ, թե՞ ժամանակավոր դժվար փուլ, որը հաղթահարելու համար Ռուսաստանն ունի ռեսուրսներ, ինչպես պնդում են շատ փորձագետներ:

– Ռուսաստանի տնտեսության զարգացման և ճգնաժամի հեռանկարները միայն նավթի գներից չէ, որ կախված են: Սա կարելի է ապացուցել շատ հեշտորեն: Եթե մենք սկսենք մանրամասն վերլուծության ենթարկել Ռուսաստանի վերջին տարիների տնտեսական աճի ցուցանիշները, հատկապես ՀՆԱ-ի ցուցանիշները, ապա կտեսնենք, որ տնտեսական աճի տեմպերը դանդաղել են: Օրինակ՝ 2013թ. պլանավորված էր 3,7% տնտեսական աճ, իսկ մենք ունեցանք 1,3%, և այդպես՝ վերջին բոլոր տարիների ընթացքում: Բայց չէ՞ որ այդ ժամանակ չկար նավթի գների անկում, չկային պատժամիջոցներ, տարվա կեսից մենք մոտենում էինք տարվա ավարտին զրոյական աճով, ուստի ըստ իս՝ այսօր սա չէ առանցքային նշանակություն ունեցող հանգամանքը:

Ռուսաստանն առանց այն էլ ընթանում էր ճգնաժամի ուղղությամբ: Նավթի գների անկումը, պատժամիջոցները միայն արագացնում են Ռուսաստանի տնտեսության մուտքը ճգնաժամային փուլ, ինչն էլ հենց այսօր տեղի է ունենում: Ուստի մեր կանխատեսումներով՝ արդեն մյուս տարի տեմպերը բացասական են լինելու: Մենք կանխատեսում ենք ՀՆԱ-ի մինուս 2%, ավելին՝ միգուցե ավելի շատ, դրա հետ միասին՝ ինֆլյացիա: Ուստի, ցավոք սրտի, մենք գնում ենք ճգնաժամային զարգացման ուղով: 2015թ. մենք արդեն կթևակոխենք բացասական դաշտ, և դա ճգնաժամային կլինի ռուսական տնտեսության համար:

– ՌԴ ներկայիս իշխանությունները կարողանալո՞ւ են, ըստ Ձեզ, կարգավորել այս իրավիճակը, որն ըստ էության այդ իշխանության քաղաքականության անհեռատեսության հետևանքն է:

– Իրավիճակի առանձնահատկությունն այն է, որ հենց այս իրավիճակից էլ կախված է իշխանությունների գոյությունը, քանի որ տնտեսությունը հասարակության տրամադրությունն է, քաղաքականության հիմքը: Բայց այս իշխանության համար բարդ է փոխել իրավիճակը, քանի որ այս իշխանությունն իր իսկ խոստումների, իր իսկ անցյալի սխալ որոշումների պատանդն է, իր իսկ պոպուլիստական որոշումների պատանդը: Բյուջետային պարտավորությունների նշաձողն այնքան էր բարձրացվել, որ այսօր այդ ամենը դժվար է շարունակել իրականացնել այնպես, ինչպես նախկինում: Իրենք չեն կարող, չէ՞, ասել, որ մեծ բաներ են խոստացել, նրանք չեն խոստովանելու, որ սխալվել են, փորձելու են դա իրականացնել, բայց ինչպե՞ս, երբ տնտեսությունը մտնում է ճգնաժամային փուլ: Այսինքն՝ ՌԴ իշխանությունները ստիպված կլինեն բարձրացնել հարկերը, որն էլ այսօր տեղի է ունենում, իսկ բարձրացնելով հարկերը՝ նրանք դեստիմուլյացիայի են ենթարկում տնտեսական ակտիվությունը, այսինքն՝ ստացվում է նեղ շրջանակ, և սկսվում է ճգնաժամի նոր ալիք: Ուստի գալիս եմ այն եզրակացության, որ նրանք իրենց իսկ պատանդներն են դարձել: ՌԴ իշխանությունները կցանկանային ինչ-որ բան անել, բայց դժվար է պատկերացնել, որ կանեն այն, ինչ անհրաժեշտ է: Օրինակ՝ կասեն, որ ահա այս որոշումները եղել են սխալ, պաշտպանության վրա նման ծախսեր անհրաժեշտ չեն, չեմպիոնատներ պետք չեն:

Պետք է ավելացնել նաև աշխարհաքաղաքական գործոնները, դրանք բացասաբար են անդրադարձել: Անհնար է պատկերացնել, որ ասեն, թե Ղրիմը սխալմունք էր, ավանտյուրա. նման բան չի լինի: Իսկ դա նշանակում է, որ այստեղ ևս նրանք իրենց նախկին որոշումների պատանդներն են: Այս ամենը խոսում է այն մասին, որ կցանկանային լուծել իրավիճակը, բայց չեն կարողանում, ուստի պետք է մնալ ճգնաժամի մեջ:

– Այս ամենին զուգահեռ մեծ է Ռուսաստանի ներկայիս իշխանությունների քաղաքական կամքը՝ հաջողելու եվրասիական ինտեգրացիոն պրոյեկտները, որոնցում մշտապես վճարողի դերում է Ռուսաստանը, այսինքն՝ այդ պրոյեկտներում առաջացած քաղաքական խնդիրները Ռուսաստանը սովոր է լուծել՝ վճարելով: Ի՞նչ է լինելու այս պրոյեկտների հետ, երբ Ռուսաստանն, ըստ էության, չկարողանա վճարել:

– Եվրասիական պրոյեկտները ստիպված կլինեն սահմանափակել: Այստեղ հրաշքներ չեն կարող լինել: Պետք է հաշվի առնել նաև այն հանգամանքը, որ Ռուսաստանն ունի սոցիալական բնույթի բյուջետային պարտավորություններ: Պոպուլիզմի հոսանքի ներքո շատ բան խոստացան, պետք էր անցնել ճգնաժամի առաջին փուլը 2008-2009թթ., պետք էր անցնել ընտրությունները, ուստի շատ բան խոստացան՝ պաշտպանական ոլորտում ծախսեր, սոցիալական ոլորտում ծախսեր, մեգապրոյեկտներ՝ Օլիմպիադա, չեմպիոնատներ և նման այլ միջոցառումներ: Սրանք չսահմանափակվող պարտավորություններ էին, թեև սրանք այսօր ևս պետք է սահմանափակվեն: Իսկ երբ բարձրանա հարցը, իսկ այն արդեն բարձրացել է, ապա ի՞նչը պետք է սահմանափակել՝ սոցիալական բնույթի ծախսե՞րը, թե՞ զոհաբերել եվրասիական պրոյեկտները. բնական է, որ պետք է զոհվեն այսպիսի պրոյեկտները ևս: Ուստի իմ կարծիքով՝ դա չի նշանակում, որ դրանք բոլորովին կզրոյացվեն, բայց կսահմանափակվեն մեծ մասշտաբներով: Կարող եմ ասել, որ նախանձելի չէ այդ պրոյեկտների ճակատագիրը:

– Պարոն Նիկոլաև, հայաստանյան տնտեսագետների կանխատեսումների համաձայն՝ Ռուսաստանում ստեղծված տնտեսական վիճակը կանդրադառնա նաև Հայաստանի վրա, որովհետև տրանսֆերտները գալիս են հիմնականում Ռուսաստանից, Հայաստանը աշխատուժ ունի Ռուսաստանում, որը գումար է ուղարկում, դա ևս կպակասի և այլն, և այլն: Ըստ Ձեզ՝ ինչպե՞ս կարելի է մեղմել այդ ազդեցությունը Ռուսաստանի արբանյակ երկրներում:

– Բնականաբար, Ռուսաստանից ծայրաստիճան կախվածությունը ճիշտ չէ: Հասկանալի է, որ նման դեպքերում, երբ Ռուսաստանը հայտնվում է ծանր վիճակում, դա արտահայտվում է կախյալ երկրների վրա ևս: Նման պայմաններում պետք է չսահմանափակել համագործակցությունը միայն Ռուսաստանով: Հատկանշականն այն է, որ համաշխարհային տնտեսությունը ևս տնտեսական զարգացման մեծ տեմպեր չի ապահովում, վերականգնվում է դանդաղ տեմպերով, բայց ամեն դեպքում ավելի լավ է վիճակը, քան Ռուսաստանում: Ուստի պետք է դիվերսիֆիկացնել համագործակցությունը: Հասկանալի է, որ այստեղ կան քաղաքական պատճառներ, որոնց համաձայն՝ դա էֆեկտիվ չէ անել, կամ չկան հնարավորություններ, սակայն այն, որ գործունեության ուղղվածությունը պետք է հենց այսպիսին լինի, ես համոզված եմ՝ տնտեսական համագործակցության դիվերսիֆիկացիա:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում