Friday, 10 05 2024
«Եվրատեսիլ 2024». Հայաստանն անցավ եզրափակիչ փուլ
Հայտնի է որքան մարդ է գտնվել Հանրապետության հրապարակում անցկացված հանրահավաքին
Բախվել են շտապօգնության մեքենան ու «BMW»-ն. բուժքույրը տեղափոխվել է հիվանդանոց
«Ճերմակ զգեստով» Քոչարյանը փորձում է վիժեցնել կարգավորման գործընթացը՝ խաղ վերադարձնելով Մոսկվային
00:45
Օրբանը Չինաստանն անվանել է աշխարհի հենասյուներից մեկը
Գալստանյանը ցույց է տվել այտուցված ոտքերը՝ արդարանալով, թե Քոչարյանի մոտ չի գնացել
Փաշինյան-Պուտին նոր համաձայնությունը. բաց մնացած հարցեր
Ընդդիմության մահակը 2 ծայր ունի, 2-ով էլ հարվածում են
Ոստիկաննե՛ր, բեռնատարը վարել են ժողովրդի վրա. Գալստանյանը իշխանությանը մեղադրեց սադրանքի մեջ
Ամենաշատը 7-10 օր. Գալստանյանը իշխանափոխության ժամկետ նշեց
Եթե բեկվի կարգավորման հունը, ո՞րն է լինելու «օրհնյալ հունը»
Սկսվեց. հետպատերազմյա չորորդ շրջանը
Քաղաքական և քաղաքացիական ուժերը Երևանում հանդիսավորությամբ նշել են Եվրոպայի օրը
Եւ մի տաներ զմեզ ի փորձություն
15 երթուղին մայիսի 10-ին չի սպասարկվի
Բեռնատար ավտոմեքենան դեպի ցուցարարները վարելու դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել. ավտոմեքենայի վարորդը ձերբակալվել է
«ՀՀ ինքնիշխանությանն ու սահմանադրականությանն այլընտրանք չկա»․ Պապիկյան
Կասեցնե՞լ, թե բեկե՞լ. ինչպես «փրկել» Ալիեւին
-
22:15
Եթե չունեն ծրագրեր՝ ռիսկեր եմ տեսնում. կարելի է ենթադրել՝ օրակարգը կա, բայց մեզ հետ չեն կիսվում
Քաղաքական գնահատական կտրվի՞ նախկին և ներկա իշխանություններին. հարցեր ունենք շարժման առաջնորդին
Մեհրաբյան online
Կարծում եմ՝ այստեղ են. Սրբազանը իրեն աջակցող ՔՊ պատգամավորների անուններ տվեց
Գալստանյանը հայտարարել է վաղվանից անհնազանդության ակցիաներ սկսելու մասին
«Ստիպելու ենք դա իրեն անել. Աստված պետք ա հաղթի». Գալստանյանը ներկայացրեց իշխանափոխության քայլերը
Գալստանյանի աջակիցները կոտրել են օպերատորի տեսախցիկը․ ՔԿ
21:10
«Ուկրաինայում ՆԱՏՕ-ի ռազմական մասնագետներ կան»․ Լեհաստանի վարչապետ
Տոկաեւը բացե՞լ է Ալմաթիի հայ-ադրբեջանական հանդիպման «կոդը»
Ռուսաստանը բերվում է 20 թվականի դիրքին. մխիթարանք՝ բարոյահոգեբանական ֆիասկոյի ֆոնին
«Մեր պատասխանը՝ Բագրատին»․ ՔՊ խմբակցության քարտուղար
Հուսամ՝ չեն արհամարհի, խաղաղ անցնցում կկատարեն իրենց պետական պարտավորությունը. Գալստանյան

Լևոն Զուրաբյանը ինքը կբացատրի, թե ինչու էր որոշել սիրտը բացել

ՀԱԿ անդամ, «Ժողովրդավարական ուղի» կուսակցության նախագահ Մանուել Գասպարյսնն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում խոսելով Լևոն Զուրաբյան-Վարդան Օսկանյան առանձնազրույցի մասին` դա որակեց որպես Ազգային անվտանգության խայտառակ և ստոր գործունեության արդյունք.

«Ես ավելի շատ անհանգիստ եմ այս երկրի ապագայի հարցով. Ազգային անվտանգությունը բան ու գործ չունի` զբաղվում է մարդկանց անձնական ու մնացած խնդիրներով ու խոսակցություններով: Եթե կարելի է բան ու գործ չունենալ և ընկնել փողոցային խոսակցությունների հետևից, ձայնագրելը դեռ քիչ է` մի հատ էլ դնել և հրապարակայնացնել, ապա սա արդեն վերջն է, բառեր չեմ գտնում պարզապես»:

Խոսելով զրույցի մանրամասների մասին` Մ. Գասպարյանն ասաց. «Ես Մարտի 1-ի վերաբերյալ չհասկացա, թե ինչ է այդտեղ ասվում, և ավելորդ եմ համարում անգամ այն, որ ողբերգությունը դարձրել են շահարկման առարկա:

Իսկ ընդհանուր առմամբ` քաղաքական անցուդարձ է, խմորում կա ՀԱԿ խմբակցության ներսում: Բայց յուրաքանչյուրս էլ ունենք մեր կարծիքն ու դիրքորոշումը:

Բայց սա ի՞նչ է նշանակում. եթե մարդը իր կարծիքը հայտնում է, ուրեմն պետք է այդ տարաձայնությունը հասցնել այն մակարդակի, որ դա դառնա փողոցային խոսակցությո՞ւն:
Ոչ միայն Նիկոլ Փաշինյանը, այլ նաև ես՝ հարցեր կան, որ ունեմ իմ կարծիքը, բայց դա չի նշանակում, որ իմ ընտանեկան խնդիրները պետք է դարձնել հրապարակային և էժանագին ձևով հրամցնել այսօրվա քաղաքականության մեջ` որպես կեղտոտ տեխնոլոգիա:

Մենք ներսում կպարզենք այդ հարցերը` արդյոք Լևոն Զուրաբյանը չպե՞տք է դրա պատասխանը տա, թե ինչու է այդքան անկեղծացել: Վերջիվերջո` քաղաքական գործիչը իրավունք չունի այդքան անկեղծանալու: Ես չեմ ուզում հարվածը Լևոն Զուրաբյանի վրա հղել, քանի որ շան գլուխն այստեղ մեկ այլ տեղ է թաղված:

Ես ինքս ՀԱԿ-ում բարձրաձայն իմ գնահատականը կտամ, բարձրաձայն կհաղորդեմ, և Լևոն Զուրաբյանը երևի թե բացատրություն կտա, այդ խոսքերի ինքնությունն ու մնացած այլ բաները կբացատրի: Չեմ ուզում ասել, թե ով է նրան իրավունք տվել նման ձևով բացվել մեկ այլ ուժի ներկայացուցչի մոտ. դա մեր ներքին խոհանոցի խնդիրն է:

Մի փոքր սպասենք, և ինքն իր տված խոսքերի համար պատասխան կտա և պատասխանատվությունը կվերցնի իր վրա, կբացատրի, թե ինչու է որոշել սիրտը բացել, նեղ անձնական խոհանոցը դարձնել լայն քննարկման առարկա:

Մի այսպիսի մեկն ունեինք, որ իրեն նախագահ էր հռչակել, երկրի միակ տղամարդն էր հռչակել ՝ Ռոբերտ Քոչարյանը, որ հայտարարել էր թե Հոկտեմբերի 27-ը ուչաստկովիի մակարդակի գործ է, այնինչ ուչաստկովիի մակարդակի գործը հիմա ենք տեսնում:

Իսկ սա քաղաքականություն չէ, սա փողոցային մոտեցում է»,- եզրափակեց ԺՈՒԿ նախագահը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում