«Մոնակո»-ի հարձակվող Ռադամել Ֆալկաոն մոտ է «Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխությանը:
«Կարմիր սատանաներ»-ը «Մոնակո»-ի հետ համաձայնության են հասել 28-ամյա կոլումբիացու տեղափոխության շուրջ, ինչի դիմաց 65 մլն եվրոկ վճարեն: Ֆուտբոլիստը 4-ամյա պայմանագիր կստորագրի մանչեսթերյան ակումբի հետ: Այդ մասին հայտնում է French Football News-ը:
Տեղեկությունների համաձայն` այսօր Ֆալկաոն բուժզննում կանցնի «Յունայթեդ»-ում, այնուհետև գործարքի մասին կհայտարարվի պաշտոնապես:
Ավելի վաղ հայտնի է դարձել, որ «Մանչեսթեր Սիթի»-ն 70 մլն եվրո է առաջարկել, սակայն գործարքի կայանալու դեպքում «քաղաքայիններ»-ը կխախտեն ֆինանսական ֆեյր-փլեյի կանոնները:








































